Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Երեմյան — ԵՄԴ/1252/02/16
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Երեմյան — ԵՄԴ/1252/02/16

Վճռաբեկ դատարանԵՄԴ/1252/02/1629 մարտի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Նարինե Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների ընդդեմ Նարինե Ասատրյանի, երրորդ անձինք ՀՀ նոտարական պալատի, Արտակ Մարտիրոսյանի` 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով կնքված, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով չկնքված համարելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1252/02/16

Նախագահող դատավոր`

Ա. Հունանյան

Դատավորներ`

Կ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/1252/02/16

2019թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ`Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2019 թվականի մարտի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նարինե Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների ընդդեմ Նարինե Ասատրյանի, երրորդ անձինք ՀՀ նոտարական պալատի, Արտակ Մարտիրոսյանի` 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով կնքված, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով չկնքված համարելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով համարել չկնքված։

2

Երևան

քաղաքի

Մալաթիա-Սեբաստիա

վարչական

շրջանի

ընդհանուր

իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 13.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ 12.03.2011 թվականին Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության խառը պայմանագիրը կնքված է համարվել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամ գումարի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամ գումարի մասով համարվել է չկնքված:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.11.2017 թվականի որոշմամբ Նարինե Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.07.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարինե Ասատրյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կարինե Երեմյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածները, 337-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով արդեն իսկ հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք նախադատելի են սույն գործի համար և դրանց հակառակ փաստեր չէին կարող ապացուցվել:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով կայացված դատավճռով հաստատված փաստերը նախադատելի չէին կարող լինել սույն գործի համար, քանի որ նախկինում քննված թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով արդեն իսկ հաստատվել է այն հանգամանքը, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանները ստացել են փոխառության գումարը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել հայցային վաղեմության ժամկետները կարգավորող իրավանորմերը և այդ ժամկետի հաշվարկը սկսելով թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցվորներն իրենց իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմացել են ավելի վաղ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների հայցը մերժել:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանը կատարել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ճիշտ է որոշել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը և սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրությունը: Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր են և պատճառաբանված, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

3

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր, որով Նարինե Ասատրյանը Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններին փոխառությամբ տվել է 5.475.000 ՀՀ դրամ, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել երկու ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման՝ գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ Երևանի Մոլդովական փողոց, 50/1 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 66,7քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը: Նշված պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ (փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը (…)ե (հատոր 1-ին, գ.թ. 20-21).

2) թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ Արտակ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 12.03.2011 թվականին Շենգավիթի նոտարական գրասենյակում միջնորդել է Վալերի, Անդրանիկ, Կարինե և Էդուարդ Երեմյաններին գրավի (հիպոթեքի) փոխառության պայմանագիր կնքել Նարինե Ասատրյանի հետ, որով գրավադրվել է Երեմյաններին պատկանող Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 50/1 շենքի 41-րդ բնակարանը, որից հետո պայմանագրով նախատեսված և Նարինե Ասատրյանի կողմից տրված 11.000 ԱՄՆ դոլարից 3.300 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Երեմյանին, իսկ մնացած 7.700 ԱՄՆ դոլարը խաբեությամբ և Ա. Երեմյանի վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է նրանից` վերջինիս պատճառել 2.871.484 ՀՀ դրամի գույքային վնաս։ Նշված դատավճռով հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստը, որի համար Արտակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (հատոր 1-ին, գ.թ. 32-34).

3) սույն գործով հայցադիմումը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 28.04.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-6).

4) Նարինե Ասատրյանը 01.08.2016 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն՝ պատճառաբանելով, որ հայցվորների իրավունքների ենթադրյալ խախտման մասին վերջիններս իմացել են առնվազն 12.03.2011 թվականին պայմանագիրը կնքելիս, բացի այդ, արդեն իսկ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում վերջիններս ձեռնամուխ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը (հատոր 1-ին, գ.թ. 65-67):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը՝ փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու առանձնահատկությունների մասին, կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական

4

պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ հոդվածների, 337-րդ հոդվածի 1-ին կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. ո՞ր պահից պետք է սկսվի փոխառության պայմանագիրը գումարը չստանալու կամ ավելի պակաս չափով ստանալու հիմքով վիճարկելու համար հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբն այն պարագայում, երբ փոխառության պայմանագրով կողմերը հաստատել են գումարը տալու և ստանալու փաստը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 327-րդ հոդվածի համաձայն՝ ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին

(տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն

5

տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

878-րդ

հոդվածի

1-ին

կետի

համաձայն`փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը՝ դիրքորոշում հայտնելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից

(տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով (…): Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը (տեԲս, Հրանտ

Ավետիսյանն ընդդեմ (Տրանսունիվերսալե ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության պայմանագիրը կարող է կնքված համարվել միայն այն դեպքում, երբ առկա են պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու վերաբերյալ գրավոր ապացույցներ: Այսինքն՝ օրենսդիրը փոխառության պայմանագրի կնքվածությունն անմիջականորեն կախվածության մեջ է դրել փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը հանձնելու փաստից, ինչը ենթադրում է, որ նշված դրամը կամ գույքը ստացված չլինելու հանգամանքը ողջամտորեն պետք է հայտնի լինի փոխառուին անմիջապես այն պահին, երբ վերջինս հավաստում է դրամը կամ գույքը ստանալու փաստը: Այսպես, բոլոր այն դեպքերում, երբ փոխառության պայմանագրով սահմանված դրամը կամ գույքը ստանալու մասին փոխառության պայմանագրում կատարվում է հատուկ նշում, ապա պայմանագիրը ստորագրելու փաստով փոխառուն հաստատում է դրամը կամ գույքը ստանալու հանգամանքը: Ուստի, եթե դրամը կամ գույքը ստանալու մասին հատուկ նշում պարունակող փոխառության պայմանագիրը ստորագրելու պահին

6

փոխառուն չի ստանում դրանում նշված գումարը կամ գույքը, ապա այդ պահից սկսած վերջինիս հայտնի է դառնում իր իրավունքների խախտման մասին, հետևաբար իր խախտված իրավունքների վերականգնման նպատակով դատական պաշտպանության փոխառուն պետք է դիմի օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի ընթացքում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել փոխառությամբ սահմանված դրամը կամ գույքը փոխառուին հանձնելու փաստը որևէ եղանակով ամրագրելու պահին հաջորդող օրվանից:

Սույն գործի փաստերի համաձայն` Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանների և Նարինե Ասատրյանի միջև 12.03.2011 թվականին կնքվել է բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիր, որով Նարինե Ասատրյանը Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններին փոխառությամբ տվել է 5.475.000 ՀՀ դրամ, որը վերջիններս պարտավորվել են վերադարձնել երկու ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման՝ գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող՝ Երևանի Մոլդովական փողոց, 50/1 շենք, թիվ 41 հասցեում գտնվող 66,7քմ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը: Նշված պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ (փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը (…)ե:

Նարինե Ասատրյանը 01.08.2016 թվականին Դատարան է ներկայացրել հայցային վաղեմության ժամկետը բաց թողնելու հիմքով հայցը մերժելու մասին միջնորդություն՝ պատճառաբանելով, որ հայցվորների իրավունքների ենթադրյալ խախտման մասին վերջիններս իմացել են առնվազն 12.03.2011 թվականին պայմանագիրը կնքելիս, բացի այդ, արդեն իսկ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում վերջիններս ձեռնամուխ են եղել իրենց իրավունքների պաշտպանությանը:

Դիմելով դատարան՝ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյանները պահանջել են 12.03.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը կնքված համարել 3.300 ԱՄՆ դոլարին համարժեք 1.200.000 ՀՀ դրամի չափով, իսկ 4.300.000 ՀՀ դրամի մասով համարել չկնքված:

Դատարանը, հայցը բավարարելով, նշել է, որ թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված և 16.05.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները, այն է՝ ((...) անշարժ գույքի գրավի դիմաց կողմերի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, և որպես փոխառությամբ վերցված գումարի վերադարձնելիության երաշխիք Երևանի Մոլդովական փողոցի 50/1 շենքի թիվ 41 բնակարանը համասեփականատերերի կողմից գրավ է դրվել, ինչի հիման վրա էլ Նարինե Ասատրյանը հայցվորներին հանձնել է 5.475.000 դրամ` Պայմանագրի 1.2 կետի համաձայն` (Փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարըեե, ((...) ինչ վերաբերվում է հայցվորների այն պնդմանը, որ ստացել են միմիայն 3.300 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 10.000 ԱՄՆ դոլարը Նարինե Ասատրյանը խոստացել է իրենց հանձնել որոշ ժամանակ անց, դատարանը գտավ, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, մինչդեռ տվյալ դեպքում հայցվորները դատարանին չեն ներկայացրել որևէ ապացույց վերը նշվածի կապակցությամբե, ինչպես նաև թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված հանգամանքները նախադատելի նշանակություն ունեն սույն գործի համար: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ հիմնավորվում է այն փաստը, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ,

7

Էդուարդ Երեմյանները Նարինե Ասատրյանից ստացել են 1.200.000 ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, իսկ պայմանագրով նախատեսված մնացած՝ 4.300.000 ՀՀ դրամը, չեն ստացել, ուստի այդ մասով պայմանագիրը պետք է համարվի չկնքված: Բացի այդ,

Դատարանը, անդրադառնալով հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հայցը մերժելու մասին Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված միջնորդությանը, գտել է, որ այն ենթակա է մերժման, քանի որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն իրենց իրավունքների խախտման մասին իմացել են թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված դատավճռից, որի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ 08.08.2014 թվականից պետք է հաշվարկել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում հայցվորները բաց չեն թողել հայցային վաղեմության ժամկետը: Վերաքննիչ դատարանը, մերժելով Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, ըստ էության, հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանությունները:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրի 1.2-րդ կետով հավաստել են փոխառության գումարը ստանալու փաստը՝ արձանագրելով, որ փոխառուն փոխատուից վերցրեց 5.475.000 ՀՀ դրամը, որը պարտավորվում է վերադարձնել:

Դատարանը հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հայցը մերժելու մասին Նարինե Ասատրյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժել է՝ գտնելով, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն իրենց իրավունքների խախտման մասին իմացել են թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված դատավճռից, որի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ 08.08.2014 թվականից պետք է հաշվարկել հայցային վաղեմության եռամյա ժամկետը, որպիսի պայմաններում հայցվորները բաց չեն թողել հայցային վաղեմության ժամկետը, ինչը հիմնավոր է համարել նաև Վերաքննիչ դատարանը:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նշված պատճառաբանությանը, հարկ է համարում նշել, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ և Էդուարդ Երեմյաններն 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագրով հավաստել են գումարը ստանալու փաստը՝ արձանագրելով, որ փոխառուն փոխատուից վերցրեց 5.475.000 ՀՀ դրամը, որը պարտավորվում է վերադարձնել: Այսինքն՝ նշված փաստի արձանագրման պահին, եթե իրականում փոխառուն ստացել է պայմանագրով նշված փոխառության գումարից ավելի պակաս գումար, ապա փոխառուն իր իրավունքի խախտման մասին իմացել է հենց այդ ժամանակ: Ավելին, թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է Արտակ Մարտիրոսյանի կողմից 12.03.2011 թվականին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Կարինե Երեմյանին խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու փաստը, ինչի հետևանքով էլ վերջինս այդ քրեական գործով ճանաչվել է տուժող: Այսինքն՝

նշված դատավճիռը վերաբերել է Արտակ

Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելուն, այլ ոչ Նարինե Ասատրյանի կողմից հանձնվող գույքին, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Մարտիրոսյանի կողմից Կարինե Երեմյանի գույքը հափշտակելու փաստը հաստատված լինելն ինքնին վկայում է այն մասին, որ հանցագործությամբ վնասը պատճառվել է հենց Կարինե Երեմյանին, իսկ դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափի, ինչպես նաև այդ վնասի հատուցման

8

պահանջի առկայության կամ բացակայության մասով դատավճիռը սույն գործով նախադատելի չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 12.03.2011 թվականին կնքված բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիրը դրանում նշված գումարը հայցվորների կողմից ստանալու փաստը հաստատող ուղղակի ապացույց է հանդիսանում, որի 1.2-րդ կետի համաձայն՝ (փոխառուն փոխատուից վերցրեց սույն պարտավորության էությունը կազմող 5.475.000 ՀՀ դրամ գումարը (...)ե, իսկ թիվ ԵՇԴ/0092/01/12 քրեական գործով 31.03.2014 թվականին կայացված և 08.08.2014 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պայմանագրում նշված գումարը հայցվորների կողմից ստանալու փաստը հաստատող անուղղակի ապացույց է, քանի որ դրանից ակնհայտ է դառնում, որ Արտակ Մարտիրոսյանը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել Կարինե Ասատրյանին՝ հափշտակելով Նարինե Ասատրյանի կողմից 12.03.2011 թվականի պայմանագրով տրված գումարի մի մասը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե 12.03.2011 թվականի պայմանագիրը ստորագրելու պահին հայցվորներն իսկապես չեն ստացել դրանում նշված գումարն ամբողջությամբ, ապա այդ պահից սկսած նրանց հայտնի է դարձել գումարի մի մասը ստացած չլինելու մասին:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, որը կարող է պայմանավորված լինել այս կամ այն իրադարձության վրա հասնելու հետ: Տվյալ պարագայում պայմանագրի կողմերի կողմից գումարը ստանալու փաստի ամրագրումը գրավոր եղանակով կարող է դիտարկվել գումարը հանձնելու իրադարձություն, որով էլ օրենսդիրը պայմանավորել է փոխառության պայմանագրի կնքված լինելու հանգամանքը, և դրա հաջորդ օրվանից պետք է հաշվարկվի փոխառուի կողմից փոխառության պայմանագրի՝ անփողության հիմքով վիճարկման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վալերի, Կարինե, Անդրանիկ, Էդուարդ Երեմյանները և Նարինե Ասատրյանը, 12.03.2011 թվականին կնքելով բնակարանի գրավի (հիփոթեքի) և փոխառության պայմանագիրը, դրանում ամրագրել են նաև գումարը հանձնելու և ստանալու իրողությունը, որի հաջորդ օրվանից՝ 13.03.2011 թվականից, պետք է հաշվարկվի փոխառուի՝ անփողության հիմքով փոխառության պայմանագիրը վիճարկելու նկատմամբ հայցային վաղեմության եռամյա ժամկետի սկիզբը: Այսինքն՝ տվյալ պարագայում հայցային վաղեմության եռամյա ժամկետը լրացել է 13.03.2014 թվականին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյանների կողմից հայցադիմումը Երևան քաղաքի ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 28.04.2016 թվականին, այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, ինչն արդեն բավարար հիմք է հայցը մերժելու համար:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հայցը ենթակա է մերժման՝ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Վերաքննիչ դատարանի կողմից գործում առկա ապացույցների բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չիրականացնելու և թիվ ԵՄԴ/0722/02/11 քաղաքացիական գործով 15.11.2011 թվականին կայացված վճռով (որը սույն գործից բացակայում է) արդեն իսկ հաստատված նախադատելի հանգամանքներն անտեսելու վճռաբեկ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

9

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

(Մարդու իրավունքների և հիմնար արազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման

պատճառաբանությունները,

ինչպես

նաև

գործի

նոր

քննության

անհրաժեշտության բացակայությունը:

5.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին

և

թարգմանիչներին

վճարված

գումարների

հատուցման

պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

10

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, գտնում է, որ Կարինե, Անդրանիկ, Վալերի, Էդուարդ Երեմյաններից համապարտության կարգով հօգուտ Նարինե Ասատրյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման և 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումարներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2017 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել։

2. Կարինե, Անդրանիկ, Վալերի և Էդուարդ Երեմյաններից համապարտության կարգով հօգուտ Նարինե Ասատրյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման և 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մարտի, 2019 թ.
Գործի #:
ԵՄԴ/1252/02/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել