Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/7491/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/7491/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/7491/05/2215 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Լենդբանկ» ՓԲԸ լուծարվող բանկի լուծարային կառավարիչ Հարություն Ղազարյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.05.2025 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Կառավարչի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին իր կողմից 07.10.2022 թվականին փոխանցված գումարները, այն է «ա» հերթի աշխատավարձային պահանջների բավարար

Ամբողջ Տեքստ

:. ՀՏՆ Իջ

թաթի

Մ-Ն

ՀՅ ԲՐ՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7491/05/22

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/7491/05/22

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Դատավորներ՝ Հ. Խաչատրյան

Մ. Մելքումյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի ապրիլի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Լենդբանկ» ՓԲԸ լուծարվող բանկի լուծարային կառավարիչ Հարություն Ղազարյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.05.2025 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Կառավարչի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին իր կողմից 07.10.2022 թվականին փոխանցված գումարները, այն է «ա» հերթի աշխատավարձային պահանջների բավարարման արդյունքում լուծարվող բանկի՝ որպես հարկային գործակալի եկամտային հարկի գծով հաշվարկված ն հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցված հանրագումարային 15.266.625 ՀՀ դրամը, ձնակերպել որպես եկամտային հարկի վճարներ, ըստ ներքո թվարկված ֆիզիկական անձանց ն գումարների.

2

- Ղազարյան Հարությունի հաշվարկված եկամտային հարկը՝ 7.007.319 ՀՀ դրամ,

- Բաղիրյան Ալեքսանդրի հաշվարկված եկամտային հարկը՝ 2.067.825 ՀՀ դրամ,

- Հովհաննիսյան Անդրանիկի հաշվարկված եկամտային հարկը՝ 1.749.735 ՀՀ դրամ,

- Մարկոսյան Պետրոսի հաշվարկված եկամտային հարկը՝ 366.539 ՀՀ դրամ,

- Սահակյան Վարդանի հաշվարկված եկամտային հարկը՝ 1.552.667 ՀՀ դրամ,

- Մանուկյան Ալբերտի հաշվարկված եկամտային հարկը՝ 692.536 ՀՀ դրամ,

- Բադոյան Արմենի հաշվարկված եկամտային հարկը՝ 1.129.644 ՀՀ դրամ,

- Ավետիսյան Մելիքի հաշվարկված եկամտային հարկը՝ 700.360 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Դիլբարյան) (այսուհետ՝ Դատարան) 16.06.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.05.2025 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է՝ Դատարանի 16.06.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ ն 146-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների ն ապահովագրական ըեկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասը ն 3-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն առանց վարույթի մասնակիցների կողմից որնէ վկայակոչման եզրակացություն է կատարել լուծարային կառավարչի կողմից՝ լուծարվող բանկի սնանկության վարույթի շրջանակներում իր պարտականությունների կատարման վերաբերյալ մասնավորապես արձանագրելով, որ կառավարչի կողմից վարույթի շրջանակներում պարտավորությունների մարման սառեցում (մորատորիում) տեղի չի ունեցել:

Պատասխանողն իր հիմնավորումներով միայն շեշտել է միասնական հաշվին առկա գումարների ինքնաշխատ հաշվեգրման գործոն Օն, բացառապես օրենսգրքով առաջնորդվելու հանգամանքները Ա ո՛չ Դատարանում, ո՛չ Վերաքննիչ դատարանում չի վկայակոչել մորատորիումի կիրառված լինել կամ չլինելը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նշված հարցին:

3

Վերաքննիչ դատարանն առանց հաշվի առնելու հայցի առարկան ն հիմքը համարել է, որ սույն գործը քննվում է ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածի շրջանակներում: Մինչդեռ հայցվորի կողմից ներկայացված հայցի իրավական հիմքը կազմել են հենց «Բանկերի, վարկային 0կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների ն ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները, ինչն օրինաչափ է: Հետնաբար Վերաքննիչ դատարանը, պնդելով, որ գործը քննվում է միայն ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածի շրջանակներում, կոպտորեն հակասել է հայցի առարկային ն հիմքին, դուրս է եկել վերաքննության սահմաններից ն այդ կերպ կայացրել է չպատճառաբանված Ա անօրինական որոշում:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2025 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 16.06.2023 թվականի վճռին:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հիմնավորել է, որ հայցվորի հիմնական փաստարկները վերաբերելի են ոչ թե «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների ն ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այլ ՀՀ հարկային օրենսգրքի 325-րդ հոդվածի կարգավորումներին, որի հիմքով էլ հայցվորի կողմից միասնական հաշվին կատարված վճարումներն ուղղվել են հարկային պարտավորությունների մարմանը: Սույն գործով Կոմիտեի կողմից հարկերի, տուրքերի ն այլ պարտադիր վճարների հաշվարկում ն գանձում չի իրականացվել, այլ՝ ընդամենը միասնական հաշվին կատարված վճարումներն ուղղվել են մինչն բանկի սնանկ ճանաչվելն առկա հարկային պարտավորությունների մարմանը՝ ՀՀ. հարկային օրենսգրքի հիմքով:

Հատկանշական է այն, որ վերաբերելի իրավական նորմերի համակարգված վերլուծությունից հետնում է, որ միասնական հաշիվը գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ է, որին հարկ վճարողների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների մարման նպատակով, կատարվում են վճարումներ: Հարկի վճարման հանձնարարականում վճարման նպատակի վերաբերյալ նշում չի կատարվում, իսկ նշում կատարվելու դեպքում այն հարկային մարմնի կողմից հաշվի չի առնվում: Ավելին՝ օրենսդիրը հստակ սահմանել է, որ միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական վճարի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ: Սույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից ն դրանց առաջացման ժամկետներից: Վերոնշյալ հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց

4

հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը մանրակրկիտ անդրադարձել է բողոքի բոլոր կետերին ն, վերլուծելով բողոքաբերի մատնանշած փաստարկներն ու հետազոտելով ներկայացված ապացուցները, գտել է, որ բողոքը ենթակա է բավարարման: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը որնէ նոր հիմքով քննություն չի իրականացրել, այլ անդրադարձել է ինչպես հայցի առարկային, Դատարանի վճռի հիմնավորումներին, այնպես էլ վերաքննիչ բողոքի հիմքերին, որոնց համակարգված վերլուծության ն կիրառելի իրավական նորմերի մեկնաբանման արդյունքում կայացրել է իրավաչափ դատական ակտ: Հետնաբար ներկայացված վճռաբեկ բողոքը հիմնավոր չէ ն ենթակա է մերժման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 ՀՀ տնտեսական դատարանի 19.12.2002 թվականի որոշմամբ «Լենդբանկ» փակ բաժնետիրական ընկերության սնանկության մասին ՀՀ կենտրոնական բանկի դիմումը բավարարվել է, Ա լուծարային կառավարիչ է նշանակվել Անուշավան Խաֆիկյանը (հատոր 1-ին, գթ. 33-34).

2) Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.06.2011 թվականի որոշմամբ «Լենդբանկ» փակ բաժնետիրական ընկերության լուծարվող բանկի լուծարային կառավարիչ Անուշավան Խաչիկյանը 27.06.2011 թվականից ազատվել է կառավարչի պարտականությունների կատարումից, Ա լուծարվող բանկի լուծարային կառավարիչ է նշանակվել Հարություն Ղազարյանը (հատոր 1-ին, գ.թ. 47-48).

3 Թիվ ԵՔԴ/0038/04/08 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 21.07.2022 թվականի վճռով Մարտին Սանդոյանի հայցը բավարարվել է՝ վճռվել է «Լենդբանկ փակ բաժնետիրական ընկերություն լուծարվող բանկի լուծարային կառավարչին պարտավորեցնել Արմեն Խաչատուրի Բադոյանի ն Մարտին Ռաֆայելի Սանդոյանի միջն 19.01.2021 թվականին կնքված, Մելիք Ազատի Ավետիսյանի ն Մարտին Ռաֆայելի Սանդոյանի միջն 19.01.2021 թվականին կնքված, Պետրոս Հակոբի Մարկոսյանի ն Մարտին Ռաֆայելի Սանդոյանի միջն 19.01.2021 թվականին կնքված, Վարդան Սիմոնի Սահակյանի ն Մարտին Ռաֆայելի Սանդոյանի միջն 22.01.2021 թվականին կնքված, Ազատուհի Ղուկասի Մանուկյանի ն Մարտին Ռաֆայելի Սանդոյանի միջն 22.01.2021 թվականին կնքված, Ռազմելա Յաշայի Հարությունյանի ն Մարտին Ռաֆայելի Սադոյանի միջն 20.01.2021 թվականին կնքված պահանջի զիջման պայմանագրերի հիման վրա «Լենդբանկ» փակ բաժնետիրական ընկերություն լուծարվող բանկի պարտատերերի ցանկում կատարել փոփոխություն ն Արմեն Խաչատուրի Բադոյանի, Մելիք Ազատի Ավետիսյանի, Պետրոս Հակոբի Մարկոսյանի, Վարդան Սիմոնի Սահակյանի, Ալբերտ Ոսկանի Մանուկյանի ու Ռազմիկ Հրաչիկի Հարությունյանի փոխարեն որպես պարտատեր գրանցել Մարտին Ռաֆայելի Սանդոյանի 14.338.736 ՀՀ դրամի աշխատավարձի գծով պահանջը՝ 19.12.2002 թվականի դրությամբ գործող խմբագրությամբ «Բանկերի ն

5

վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված հերթում: Նույն վճռով բավարարվել է նան Անդրանիկ Սաղաթելի Հովհաննիսյանի հայցը ն վճռվել է «Լենդբանկ» փակ բաժնետիրական ընկերություն լուծարվող բանկի լուծարային կառավարչին պարտավորեցնել «Լենդբանկ» փակ բաժնետիրական ընկերություն լուծարվող բանկի պարտատերերի ցանկում գրանցված Անդրանիկ Սաղաթելի Հովհաննիսյանի 5.508.555 ՀՀ դրամ աշխատավարձի գծով պահանջի հերթը չփոփոխել ն այն բավարարել 19.12.2002 թվականի դրությամբ գործող խմբագրությամբ «Բանկերի ն վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված հերթում (..) (հատոր 1-ին, գ.թ. 35-46).

4) Կառավարչի 10.08.2022 թվականի ««Լենդբանկ» ՓԲԸ լուծարվող բանկի լուծարային կառավարիչ Հարություն Ղազարյանի՝ «Լենդբանկ» ՓԲԸ լուծարվող բանկի լուծարային հաշվեկշռում արտացոլված «ա» հերթի վճարման ենթակա աշխատավարձային պարտավորությունների բավարարման մասին» որոշմամբ որոշվել է իրականացնել «Լենդբանկ» ՓԲԸ լուծարվող բանկի լուծարային հաշվեկշռում արտացոլված «ա» հերթի վճարման ենթակա աշխատավարձային պարտավորությունների բավարարումը՝ որոշմամբ նշված պարտատերերն ն որոշմամբ սահմանված չափերով, ներառյալ զուտ աշխատավարձի վճարման ենթակա գումարները, ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարները ն զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման ենթակա դրոշմանիշային վճարի գումարները, որոնք միասին կազմում են 63.731.054 ՀՀ դրամ, որից՝ 48.085.429 ՀՀ դրամը նշվել է որպես պարտատերերին վճարվելիք զուտ աշխատավարձի ընդհանուր գումար, 15.266.625 ՀՀ դրամը նշվել է որպես ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումար, իսկ 379000 ՀՀ դրամը՝ որպես զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարման ենթակա ընդհանուր գումար (հատոր 1-ին, գ.թ. 21-23).

5) «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության 06.09.2022 թվականի թիվ 5, թիվ 6, թիվ 7, թիվ 8, թիվ 9, թիվ 10, թիվ 11 ն թիվ 12 վճարման հանձնարարականների համաձայն` Կառավարչի կողմից ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի հաշվին է փոխանցվել 7.007.319 ՀՀ դրամ, 2.067.825 ՀՀ դրամ, 1.749.735 ՀՀ դրամ, 366.539 ՀՀ դրամ, 1.552.667 ՀՀ դրամ, 692.536 ՀՀ դրամ, 1.129.644 ՀՀ դրամ ն 700.360 ՀՀ դրամ գումար` համապատասխանաբար՝ որպես Հարություն Ղազարյանին, Ալեքսանդրը Բաղիրյանին, Անդրանիկ Հովհաննիսյանին, Պետրոս Մարկոսյանին, Վարդան Սահակյանին, Ալբերտ Մանուկյանին, Արմեն Բադոյանին ն Մելիք Ավետիսյանին վճարված աշխատավարձային պարտավորության գծով հաշվարկված եկամտային հարկ (հատոր 1-ին, գ.թ. 11-18).

6) Միասնական հաշվից քաղվածքի համաձայն՝ Կառավարչի կողմից վճարված 15.266.625 ՀՀ դրամ գումարն ուղղվել է լուծարվող բանկի` ավելացված արժեքի հարկի մասով առկա հարկային պարտավորությունների մարմանը (անվիճելի փաստ):

6

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Բանկերի, վարկային 1կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների ն ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էություն, ե որի առկայություւը հիմնավորվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված" Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բանկերի լուծարային գործընթացում բանկային պարպտավորությունների մարման ժամանակ հարկային իրավահարաբերություններիի դրսնորման որոշակի առանձեահատկությունների:

Սնանկության վարույթի առանձնահատկությունները սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ նույն օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ բանկի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների Ա ապահովագրական ընկերությունների անվճարունակության (սնանկության) բնագավառի հարաբերությունները կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների Ա ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների ն ։ամպպահովագրական ընկերությունների ։անվճարունակութան ն սնանկության հասկացություններն ու հատկանիշները, անվճարունակությաան ն սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացման կարգն ու պայմանները, ինչպես նան բանկերի սնանկության հետնանքով նրանց լուծարման ընթացակարգը սահմանված են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչնեի ն ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ նան Օրենք):

7

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բանկի սնանկությունը՝ Կենտրոնական բանկի դիմումի հիման վրա դատարանի կողմից հաստատված նրա անվճարունակությունն է: Նման դեպքում բանկը ենթակա է լուծարման՝ նույն օրենքով սահմանված կարգով:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կենտրոնական բանկի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանը քննում է գործը եռօրյա ժամկետում: Դատարանը որոշում է կայացնում Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից ե բողոքարկման ենթակա չէ Դատարանը մերժում է Կենտրոնական բանկի դիմումը, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել նույն օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով: Բանկի սնանկության մասին որոշում կայացնելի, դատարանը նշանակում է նան լուծարային կառավարիչ Կենտրոնական բանկի կամ պարտատերերի կողմից ներկայացված թեկնածուների թվից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու ն լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից՝

ա) լուծարային կառավարչին են անցնում բանկի գործերի կառավարման լիազորությունները.

բ) դադարեցվում են բանկի բոլոր տեսակի պարտավորությունների (բացառությամբ նուն օրենքով նախատեսված զուտացման համաձայնութամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների), դիմաց տոկոսների Ա այլ նմանատիպ հատուցումների, օրենքով կամ պայմանագրով նախատեսված բոլոր ։տեսակի տուժանքների, տուգանքների, տույժերի, տոկոսների հաշվարկումըն գանձումը, վարձակալական ն այլ վճարների, բոլոր տեսակի հարկերի, տուրքերի ն այլ պարտադիր վճարների հաշվարկումն ու գանձումը.

(..):

Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատարանի կողմից սնանկ ճանաչված բանկի լուծարման ընթացակարգն սկսում է դատարանը՝ նույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

2. Բանկի կառավարման մարմինները, իսկ նույն օրենքով սահմանված կարգով ադմինիստրացիա նշանակված լինելու դեպքում ադմինիստրացիայի ղեկավարը, պարտավոր է դատարանի կողմից բանկի սնանկության Ա լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից՝ 15-օրյա ժամկետում, լուծարային կառավարչին հանձնել բանկի փաստաթղթերը, նյութական ն այլ արժեքները:

3. Լուծարային կառավարիչն իր նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում, մամուլում ն զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է ՛պլարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ն վայրի մասին տեղեկություններ: Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից ն գերազանցել վեցամսյա ժամկետը:

4. Լուծարային կառավարիչը նուն հոդվածի 3-րդ կետով :սահմանված՝ պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում ձեռնարկում է

8

անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկին ի պահ հանձնված գույքը դրա սեփականատերերին վերադարձնելու ն այդ կապակցությամբ վերջնական հաշվարկներ կատարելու ուղղությամբ: Լուծարային կառավարիչը ծանուցումներ է ուղարկում գույքի սեփականատերերին՝ նշելով ժամկետը, որի ընթացքում նրանք կարող են պահանջել այդ գույքը: Նշված ժամկետը չի կարող լինել մեկ ամսից ավելի: Լուծարային կառավարչի ծանուցումն ստանալու պահից՝ մեկամսյա ժամկետում, գույքի սեփականատերերը պարտավոր են վերցնել բանկին ի պահ հանձնված գույքը: Եթե սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետում գույքի սեփականատերերը չեն դիմում բանկ, ապա լուծարային կառավարիչը գույքը հանձնում է ի պահ՝ օրենքով սահմանված կարգով կնքելով պայմանագիր:

5. Լուծարային կառավարիչը, նուն հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ընթացքում, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բանկի պարտատերերին հայտնաբերելու ն բանկի դեբիտորական պարտքերն ստանալու ուղղությամբ:

6. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կազմում, հաստատում ն առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝

ա) լուծարվող բանկի գույքի կազմի մասին.

բ) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում` բանկի հաշվեկշռում արտացոլված կամ բանկին ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր ավանդատուին, վարկատուին կամ այ պարտատիրոջը հասանելիք գումարի չափը ն սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված` պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նան իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.

(..)

8. Լուծարային կառավարիչը պարտատերերի պահանջները բավարարում է նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հրապարակման օրվանից:

Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետնյալ հերթականությամբ՝

ա) առաջին` ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ն հիմնավորված ծախսերը, այդ թվում աշխատավարձը՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի շրջանակներում.

(..)

ե) հինգերորդ պետական բյուջեի ն համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.

(..):

Օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝

9

1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային կառավարիչը կազմում է լուծարման հաշվեկշիռը ն այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան:

2. Դատարանը 10-օրյա ժամկետում կայացնում է լուծարման հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը (...):

(..)

4. Նույն հոդվածով սահմանված կարգով դատարանի կողմից՝ լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից եռօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը լուծարվող բանկը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում բանկերի գրանցումների մատյանում, որից հետո բանկը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:

Վերոգրյալ իրավադրույթների համադրված վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բանկերի անվճարունակության հետ կապված հարաբերությունները հանդիսանում են սնանկության առանձին վարույթի կարգավորման առարկա:

Բանկի սնանկ ճանաչումն իրականացվում է դատարանի կողմից բանկի անվճարունակությունը հաստատելու միջոցով, որից բխող անմիջական հետնանքն այդ բանկի լուծարումն է: Բանկի լուծարային գործընթացի ժամանակ դրա իրականացումն ապահովելու նպատակով դատարանի կողմից նշանակվում է բանկի լուծարային կառավարիչ, նե այդ պահից վերջինիս են անցնում բանկի գործերի կառավարման լիազորությունները, իսկ բանկի բոլոր տեսակի պարտավորությունների (բացառությամբ՝ օրենքով նախատեսված զուտացման համաձայնությամբ ֆինանսական գործարքներից բխող պարտավորությունների) դիմաց տոկոսների ն այլ նմանատիպ հատուցումների, օրենքով կամ պայմանագրով նախատեսված բոլոր տեսակի տուժանքների, տուգանքների, տույժերի, տոկոսների հաշվարկումը ն գանձումը, վարձակալական Ա այլ վճարների, բոլոր տեսակի հարկերի, տուրքերի ն այլ պարտադիր վճարների հաշվարկումն ու գանձումը դադարեցվում է:

Բանկի լուծարային կառավարիչը, ի թիվս այլնի, կազմակերպում է պարտատերերի պահանջների ներկայացման գործընթացը, իսկ պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո կազմում, հաստատում ն հրապարակում է լուծարվող բանկի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի ն լուծարման գործընթացի իրականացման համար անհրաժեշտ այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող միջանկյալ լուծարային հաշվեկշիռը:

Հարկ է ընդգծել, որ, ինչպես սնանկության ընդհանուր վարույթի, այնպես էլ սույն դեպքում պարտատերերի պահանջների բավարարման համար օրենսդրությամբ սահմանված է հստակ ու որոշակի հերթականություն, ուստի բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին՝ սահմանված հերթականությանը համապատասխան:

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ բանկի սնանկության վարույթի ընթացքում առաջին «ա» հերթով մարման են ենթակա բանկի այն

10

պարտավորությունները, որոնք կապված են ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ն հիմնավորված ծախսերի հետ, այդ թվում` աշխատավարձը՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի շրջանակներում: Իսկ պետական բյուջե Ա համայնքների բյուջեների նկատմամբ ունեցած բանկի պարտավորությունները մարվում են հինգերորդ՝ «ե» հերթով:

Լուծարման գործընթացի եզրափակման նպատակով պարտատերերի հետ կապված հաշվարկների ավարտից հետո լուծարային կառավարիչը կազմում Աե դատարան է ներկայացնում լուծարման հաշվեկշիռը, որը դատարանի կողմից հաստատվելու պարագայում լուծարվող բանկը հանվում է գրանցումից ն համարվում լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բանկերի սնանկության վարույթը նս միմյանց հաջորդող ն իրարով փոխկապակցված փուլերի համակարգ է, որոնցից յուրաքանչյուրի սահմանումը միտված է կոնկրետ խնդրի կարգավորմանը, իսկ դրանք իրենց ամբողջության մեջ հետապնդում են ընդհանուր նպատակ, այն է՝ պարտատերերի պահանջների բավարարումը ֆինանսական համակարգի կայունության, հանրային վստահության ն ավանդատուների շահերի պաշտպանության պահպանմամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ բանկերի սնանկության վարույթի փուլերը գտնվում են սերտ փոխկապակցվածության մեջ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր փուլին տրամաբանորեն հաջորդում է մյուս փուլը, ուստի կոնկրետ փուլի առջն դրված խնդրի պատշաճ քննությամբ ու լուծմամբ է պայմանավորված ողջ սնանկության վարութի արդյունավետ ու նպատակային իրականացումը:

Սույն գործի ամբողջական քննության իրականացման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նան ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նան Օրենսգիրք) որոշ իրավակարգավորումերի.

Այսպես, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ստոր նշված հասկացություններն ունեն հետնյալ իմաստն ու նշանակությունը.

1) հարկ՝ պետական ն (կամ) հասարակական կարիքների բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական ն (կամ) համայնքների բյուջեներ վճարվող պարտադիր ն անհատույց գումար, որը վճարվում է հարկ վճարողների կողմից՝ Օրենսգրքով սահմանված կարգով, չափերով ն ժամկետներում.

(..)

8) միասնական հաշիվ՝ Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկ վճարողների հարկային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.

(..)

10) միասնական հաշվի գումար՝ գումար, որով Օրենսգրքով սահմանված կարգով կարող են մարվել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, որը կարող է առաջանալ՝

ա. միասնական հաշվին կատարված վճարումից

11

(..):

Օրեսնգրքի 18-րդ հոդվածի 4-րդ ն 5-րդ մասերի համաձայն՝

4. Հարկի (այդ թվում կանխավճարի), տույժի ն (կամ) տուգանքի վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը:

5. Միասնական հաշվի միջոցով մարվող հարկային պարտավորությունների մարման նպատակով՝

1) հարկ վճարողները հարկի վճարումը կատարում են միասնական հաշվին.

2) հարկի վճարման հանձնարարականում վճարման նպատակի վերաբերյալ նշում չի կատարվում, իսկ նշում կատարվելու դեպքում այն հարկային մարմնի կողմից հաշվի չի առնվում:

Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձնով տրամադրող)՝ Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված կազմակերպությունն է, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի վրա, Օրենսգրքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ բնամթերային ձնով տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը կամ վճարները հաշվարկելու, պահելու (գանձելու) Ա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունը (...):

Օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկը Օրենսգրքի 141-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտի համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով ն ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում` ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար` Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ն (կամ) Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերրի ն նոտարների ձեռնարկատիրական եկամուտների:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նուն բաժնի կիրառության իմաստով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացվում է (հարկի հաշվարկը կատարվում է)՝ հաշվարկման ենթակա աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարումների, ինչպես նան Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների մասով՝ հաշվառման հաշվեգրման մեթոդով:

Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1ին մասի համաձայն ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկում ն պահում է հարկային գործակալը՝ հիմք ընդունելով Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերը, եթե Օրենսգրքի 153-րդ հոդվածով այլ բան սահմանված Հէ:

Օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ միասնական հաշվում առկա գումարների հաշվին առաջնահերթ մարվում են արտոնագրային հարկի, սոցիալական

12

վճարի հարկային պարտավորությունները՝ նշված հերթականությամբ: Նույն մասում նշված հարկային պարտավորությունները մարվում են՝ անկախ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների առկայությունից ն դրանց առաջացման ժամկետներից:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասում նշված հարկային պարտավորությունների բացակայության կամ դրանք մարվելուց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության: Ընդ որում, այլ հարկային պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են բոլոր հարկերի, վճարների գումարները, այնուհետն՝ տույժերի, որից հետո տուգանքների, վնասի հատուցման գումարները, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նուն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձնավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում:

Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծությունից հետնում է, որ հարկ վճարող սուբյեկտները հարկային ։պլարտավորություններիի մարման նպատակով անհրաժեշտ վճարումները փոխանցում են գանձապետարանի կողմից վարվող միասնական հաշվին: Հարկային օրենսդրությամբ սահմանված է հարկերի մարման հերթականություն, ուստի հարկային պարտավորությունների գումարները միասնական հաշվին մուտք լինելուց հետո մարումները կատարվում են այդ հերթականությանը համապատասխան, իսկ հարկի վճարման հանձնարարականում վճարման նպատակի վերաբերյալ նշումներ կատարված լինելու պարագայում հարկային մարմնի կողմից դրանք հաշվի չեն առնվում:

Հարկային օրենսդրությամբ սահմանված հարկատեսակներից է եկամտային հարկը, որը վճարելու պարտականությունը ծագում է ռեզիդենտ ն ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մոտ, ի թիվս այլնի, Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված համախառն եկամտի առկայության դեպքում: Ֆիզիկական անձանց եկամուտների մասով եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարելու պարտականությունը դրված է հարկային գործակալի վրա: Վերջինս եկամտային հարկ հաշվարկելու ն վճարելու պարտականություն է ստանձնում նան աշխատավարձի (դրան հավասարեցված այլ վճարումների) վճարման պարագայում, այսինքն՝ աշխատավարձի (դրան հավասարեցված այլ վճարումների) Ա եկամտային հարկի վճարումը փոխկապակցված գործընթացներ են, ն եկամտի վճարման կատարումը անմիջականորեն առաջ է բերում եկամտային հարկ վճարելու պարտականություն:

Սնանկ ճանաչված ն լուծարման գործընթացում գտնվող բանկի

պարտավորությունների մարման հերթականության վերաբերյալ վերոգրյալ հատուկ կանոնների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկ ճանաչված ն լուծարման գործընթացում գտնվող բանկի պարտավորությունների մարման գործընթացում սուբյեկտների միջն հարկային իրավահարաբերությունների ծագման հարցին:

Վերը նշված իրավակարգավորումների հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկային հարաբերությունները, այդ թվում՝ հարկերի հաշվարկման, վճարման ն գանձման կանոնները կարգավորված են ՀՀ հարկային օրենսգրքով:

13

Ըստ գործող իրավակարգավորումների՝ հարկային իրավահարաբերություններն առաջանում են որոշակի նախադրյալների առկայության պարագայում` հետնյալ գործողությունների իրականացման շուրջ՝

" հարկ վճարողների հաշվառում ն սպասարկում,

" հարկերի ու վճարների սահմանում, հաշվարկում, վճարում ն վերադարձ,

" հարկային պարտավորությունների հաշվառում ն գանձում,

" հարկային արտոնությունների սահմանում,

"հարկ վճարողների, հարկային ն լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրում,

" հարկային հսկողության իրականացում,

" օրենսդրության խախտման համար պատասխանատվության միջոցների կիրառում,

" հարկային պարտավորությունների կատարման ապահովում,

" հարկային վեճերի լուծում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն հարկային օրենսդրությամբ սահմանված նպատակների իրականացմանն ուղղված վերը նշված գործողությունների իրականացմամբ առաջացող հարաբերությունը կարող է որակվել որպես հարկային ն առաջացնել դրանից բխող բոլոր իրավաբանական հետնանքները:

Անդրադառնալով հարկերի հաշվարկման ն վճարման, ինչպես նան հարկային պարտավորությունների գանձման գործընթացներին հարկ է արձանագրել, որ այդ գործընթացների շրջանակներում հարկային հարաբերությունները ծագում են հակադիր շահեր ունեցող երկու սուբյեկտների՝ մի կողմից պետության՝ ի դեմս հարկային մարմնի, ն մյուս կողմից տվյալ հարկատեսակը վճարելու պարտականություն ունեցող սուբյեկտի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջն: Օրենսդրությամբ նախատեսված հարկման օբյեկտ ձեռքբերելիս Ա դրա հիմքով առաջացող հարկային պարտավորության մարման համար նախատեսված գումարըր՝ պետական բյուջե վճարելիս (ուղղակի կամ միջնորդավորված ձնով) հարկ վճարելու պարտականություն ունեցող անձը, որպես հարկային իրավունքի մասնավոր սուբյեկտ, օրենքի ուժով իրավահարաբերության մեջ է մտնում հարկային իրավունքի հանրային սուբյեկտի պետության հետ՝ հանդես գալով որպե այդ 0իրավահարաբերությունների անմիջական, ուղղակի մասնակից: Միաժամանակ, հարկային օրենսդրության ուսումնասիրությունը ցուց է տալիս, որ որոշակի դեպքերում, հարկեր հաշվարկելու, վճարելու Ա այն պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է միջնորդող սուբյեկտների՝ հարկային գործակալների վրա, որոնք այդ պարտականության կատարման ժամանակ հանդես են գալիս որպես հարկային իրավահարաբերության անուղղակի մասնակիցներ:

Զուգահեռաբար, անդրադառնալով հարկային պարտավորությունների մարման կարգավորումներին՝ հարկ է նշել, որ հարկային օրենսդրական կարգավորման շրջանակներում հարկային պարտավորությունների մարման նպատակով միասնական հաշվին մուտք եղած վճարներից հարկերի մարումը կատարվում է Օրենսգրքով նախանշված հերթականության պահպանմամբ, որի պայմաններում միասնական հաշվին առկա գումարներից առաջնահերթության կարգով մարվում են արտոնագրային հարկի ն սոցիալական վճարի հարկային պարտավորությունները, իսկ դրանց բացակայության

14

դեպքում կամ դրանք մարվելոց հետո հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունները մարվում են ըստ ավեի վաղ առաջացած հարկային պարտավորության հերթականության:

Ի տարբերություն հարկային օրենսդրության՝ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների ն ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքի կարգավորմամբ սնանկ ճանաչված ն լուծարման գործընթացում գտնվող բանկի լուծարային կառավարչի նշանակման պահից դադարեցվում են բանկի բոլոր տեսակի պարտավորությունները, այդ թվում՝ հարկերի, տուրքերի ն այլ պարտադիր վճարների հաշվարկումն ու գանձումը, իսկ բանկի պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված որոշակի հերթականությամբ, որի շրջանակում առաջնային կարգով մարվում են բանկի ադմինիստրացիայի ն լուծարային կառավարչի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ն հիմնավորված ծախսերի, այդ թվում` աշխատավարձի մասով առկա պարտավորությունները, իսկ պետական բյուջեի նե համայնքների բյուջեների նկատմամբ ունեցած բանկի պարտավորությունները, այդ թվում՝ հարկերը, մարվում են հինգերորդ՝ «ե» հերթով:

Քննարկման առարկա դարձնելով լուծարային կառավարչի կողմից պարտատերերի պահանջների բավարարման նպատակով բանկի առաջին հերթի պարտավորությունների կատարման գործընթացը՝ հարկ է արձանագրել, որ աշխատավարձի մասով առկա պարտավորությունը գտնվում է առաջին հերթում կատարման ենթակա պարտավորությունների շարքում: Յուրաքանչյուր դեպքում աշխատավարձի վճարմամբ տեղի է ունենում եկամտի հատկացում դրա սեփականատիրոջը, ն այդ վճարման փաստի ուժով աշխատավարձ ստացած անձի մոտ, որպես հարկ վճարելու պարտականություն ունեցող սուբյեկտի, ծագում է եկամտային հարկի մասով պետական բյուջե վճարում կատարելու պարտականություն Իսկ աշխատավարձի մասով առկա բանկային պարտավորությունը մարելու պարագայում լուծարային կառավարչի մոտ, որպես հարկային գործակալի (տվյալ դեպքում սնանկ ճանաչված բանկի) ներկայացուցիչ, ծագում է վճարված աշխատավարձի մասով եկամտային հարկ հաշվարկելու, պահելու ն պետական բյուջե փոխանցելու պարտականություն: Այլ կերպ ասած՝ լուծարային կառավարչի կողմից պարտատերերի պահանջների բավարարման նպատակով բանկի առաջին հերթի պարտավորություններից աշխատավարձը ն դրա մասով հաշվարկված եկամտային հարկը վճարելու գործընթացում հարկային իրավահարաբերությունները ծագում են մի կողմից աշխատավարձը ստացող անձի՝ որպես եկամատային հարկ վճարելու պարտականություն ունեցող հարկային իրավունքի մասնավոր՝ ուղղակի սուբյեկտի, ն մյուս կողմից պետության՝ որպես հարկային իրավունքի հանրային սուբյեկտի միջն, իսկ հարկային գործակալը՝ սնանկ ճանաչված բանկը՝ ի դեմս լուծարային կառավարչի, սույն իրավահարաբերություններում հանդես է գալիս միջնորդող սուբյեկտի կարգավիճակով՝ կատարելով հաշվարկված եկամտային հարկի գումարը պետական բյուջե մուտքագրելու օրենսդրությամբ իր վրա դրված ուղղակի պարտականությունը: Նշվածն իր հերթին նշանակում է, որ այդ գործընթացում բանկը հանդես չի գալիս որպես հարկ վճարելու պարտականություն ունեցող սուբյեկտ ն այդ կարգավիճակով պետության հետ չի մտնում

15

հարկային իրավահարաբերությունների մեջ, ուստի լուծարային կառավարչի կողմից բանկի առաջին հերթի սպարտավորություններից աշխատավարձի մասով հաշվարկված ն պետական բյուջե փոխանցված եկամտային հարկի գումարը չի կարող ուղղվել բանկի՝ որպես հարկ վճարելու պարտականություն ունեցող սուբյեկտի, պետական բյուջեի ն համայնքների բյուջեների նկատմամբ ունեցած բանկային պարտավորությունների, այդ թվում՝ հարկերի մարմանը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/7491/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել