ԼԱԼԱ ԱՍԼԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 դեկտեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 31 | ԼԱԼԱ ԱՍԼԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
25 դեկտեմբերի 2015 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Ա. Թունյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Լալա Ասլիկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Լալա Ասլիկյանը 2015թ. դեկտեմբերի 15-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի, 132-րդ հոդվածի 4-րդ մասի, 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարելու` դատարանների պարտավորությունը»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.
1. Դիմողը գտնում է, որ իր կողմից վիճարկվող դրույթների իրավակարգավորումը հանգում է հետևյալին` նույնիսկ բողոք բերողի կամքից անկախ պատճառներով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը «բաց թողնելու» դեպքում, այն հարգելի համարելու համար, վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոքաբերը պետք առանձին միջնորդությամբ խնդրի վերաքննիչ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ վերջինիս հայեցողության սահմաններն ու շրջանակները որևէ կերպ սահմանված չեն օրենքով:
2. Լալա Ասլիկյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ այդ առնչությամբ`
• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 31-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Լալա Ասլիկյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
3. Լալա Ասլիկյանին ազատել պետական տուրքի վճարումից:
Նախագահող
Անդամներ
25 դեկտեմբերի 2015 թվականի
ՍԴԴԿՈ/1-31
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2015 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
