ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 698 — Կողմերի փոփոխությունը գույքի անհատույց օգտագործման պայմանագրում 1.
Ամփոփում
Հոդված 698. Կողմերի փոփոխությունը գույքի անհատույց օգտագործման պայմանագրում 1. Փոխատուն իրավունք ունի գույքն օտարել երրորդ անձի: Ընդ որում, նոր սեփականատիրոջն են անցնում նախկինում կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով նախատեսված իրավունքները, իսկ գույքը մնում է փոխառուի իրավունքներով ծանրաբեռնված: 2. Փոխատու քաղաքացու մահվան կամ փոխատու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում գույքի անհատույց օգտագործման պայմանագրով փոխատուի իրավունք
Ամբողջ Տեքստ
Հոդված 698. Կողմերի փոփոխությունը գույքի անհատույց օգտագործման պայմանագրում 1. Փոխատուն իրավունք ունի գույքն օտարել երրորդ անձի: Ընդ որում, նոր սեփականատիրոջն են անցնում նախկինում կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով նախատեսված իրավունքները, իսկ գույքը մնում է փոխառուի իրավունքներով ծանրաբեռնված:
2. Փոխատու քաղաքացու մահվան կամ փոխատու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում գույքի անհատույց օգտագործման պայմանագրով փոխատուի իրավունքները և պարտականություններն անցնում են ժառանգին (իրավահաջորդին):
3. Փոխառու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները գույքի անհատույց օգտագործման պայմանագրով անցնում են նրա իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
