Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46 — Պաշտպանի պարտադիր մասնակցությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 46 — Պաշտպանի պարտադիր մասնակցությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 46. Պաշտպանի պարտադիր մասնակցությունը 1. Վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է ձերբակալված անձին ձերբակալման որոշումը հանձնելու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա նրան ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից կամ անձին մեղադրանք ներկայացնելու պահից, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով չի ընդունել մեղադրյալի հրաժարվելը պաշտպանից: 2

Ամբողջ Տեքստ

Հոդված 46. Պաշտպանի պարտադիր մասնակցությունը 1. Վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է ձերբակալված անձին ձերբակալման որոշումը հանձնելու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա նրան ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից կամ անձին մեղադրանք ներկայացնելու պահից, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով չի ընդունել մեղադրյալի հրաժարվելը պաշտպանից:

2. Վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարվելը կամ անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար, եթե՝ 1) մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով. 2) մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում հայերենին. 3) մեղսագրվող արարքը կատարելու պահին մեղադրյալն անչափահաս է. 4) մեղադրյալը ժամկետային զինծառայող է. 5) մեղադրյալը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ. 6) տվյալ անձի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթ. 7) տվյալ մեղադրյալի նկատմամբ իրականացվում է հեռակա վարույթ. 8) մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի. 9) դատարանը կայացրել է տվյալ մեղադրյալին առնչվող ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշում. 10) մեղադրյալը միջնորդել է կիրառել համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ. 11) մեղադրյալի նկատմամբ կիրառվել է սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական սանկցիա. 12) մեղադրյալը միջնորդել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ. 13) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է հետագա վարույթին մասնակցելուց. 14) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին հեռացրել է վարույթից. 15) դա է պահանջում արդարադատության շահը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ մեղադրյալը պաշտպան չունի, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել պաշտպանի մասնակցությունը վարույթին այն պարտադիր դարձնող համապատասխան հիմքն ի հայտ գալուց անմիջապես հետո: (46-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն, 16.01.24 ՀՕ-32-Ն) (23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել