Յ. ԱՎԻՆՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 17 ապրիլի 2009թ. ՍԴԴԿՈ - | Յ. ԱՎԻՆՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
17 ապրիլի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական
կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի, Ռ.Պապայանի, քննության առնելով քաղ. Յ. Ավինյանի եւ մյուսների կողմից ներկայացված դիմումի ընդունելիության հարցը
Պ Ա Ր Զ Ե Ց
Քաղ. Յ.Ավինյանը եւ մյուսները դիմել են ՀՀ ահմանադրական դատարան, վիճարկելով` «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 6, 7, 8 հոդվածների եւ 18 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը: Միաժամանակ, դիմումատուները միջնորդում են մինչեւ սահմանադրական դատարանում դատաքննության ավարտը կասեցնել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի գործողությունը: Դիմումատուները Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում,
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում եւ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ փորձել են պաշտպանել իրենց իրավունքները` սպառելով դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ գտնում են, որ իրենց նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի վերոհիշյալ նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Դատական կազմը գտավ, որ դիմումը ենթակա է քննության «Հասարակության եւ
պետության՝ կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի րենքի 3 հոդվածի
-ին մասի, 4 հոդվածի 1-ի 1-ին եւ 2-րդ մասերի, 6, 7, 8 հոդվածների մասով, քանի որ այդ օրենքի 8 եւ 18 հոդվածների դրույթները վերջնական դատական ակտով՝ դիմումատուների նկատմամբ չեն են կիրառվել («Սահմանադրական դատարանի մասին» G>> << ՀՀ optaph 69 69 hn հոդվածի 1-ին մաս), իսկ մնացած մասով դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության
101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների՝ եւ 69 հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է նաեւ սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը, առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածով,
ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Քաղ. Յ.Ավինյանի եւ մյուսների դիմումը` «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին 1-ին մասի, 4 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի, 6, 7, 8 հոդվածների դրույթների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասով ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային ժողովին:
2. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման
մասին» ՀՀ օրենքի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դիմումատուների միջնորդությանն անդրադառնալ մինչեւ սույն գործով որոշման կայացումը:
Նախագահող`
Հ.Նազարյան
Անդամներ`
ԴԱՏԱՐԱՆ»
ՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Հ.Դանիելյան
/ՔԱՐՏՈՒՂ
ՐՈՒԹՅՈՒՆ
Ռ.Պապայան
27
110
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 ապրիլի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
