Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 290 — Դիմումի քննությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 290AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 290 — Դիմումի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 290. Դիմումի քննությունը 1. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: 2. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողից պահանջել հաշտության համաձայնությունը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները բացառող փաստաթղթեր, որոնք կողմը պարտավոր է տրամադրել դատարանի պահանջը ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Դատարանը վճիռ է կայացնում նշված փաստաթղթերն ստանալու համար սահմանվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 290. Դիմումի քննությունը 1. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու և վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

2. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողից պահանջել հաշտության համաձայնությունը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները բացառող փաստաթղթեր, որոնք կողմը պարտավոր է տրամադրել դատարանի պահանջը ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Դատարանը վճիռ է կայացնում նշված փաստաթղթերն ստանալու համար սահմանված ժամկետից հետո՝ յոթնօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու։

3. Առանձին դեպքերում դատարանը կարող է դիմողին մատնանշել հաշտության համաձայնության հաստատումը մերժելու հիմք հանդիսացող հանգամանքները, որոնք կողմը պարտավոր է շտկել ծանուցումն ստանալուն հաջորդող 10 օրվա ընթացքում: Կողմերի պատճառաբանված միջնորդությամբ դատարանի սահմանած ժամկետը կարող է երկարաձգվել։

4. Դատարանը վճիռ է կայացնում փոփոխված հաշտության համաձայնությունն ստանալու համար սահմանված ժամկետից հետո՝ յոթնօրյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու։ (290-րդ հոդվածը լրաց.

22.10.25 ՀՕ-361-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել