Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 378 — Ապացույցների հետազոտումը և նոր ապացույցների ընդունումը վերաքննիչ դատարանի կողմից 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 378AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 378 — Ապացույցների հետազոտումը և նոր ապացույցների ընդունումը վերաքննիչ դատարանի կողմից 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 378. Ապացույցների հետազոտումը և նոր ապացույցների ընդունումը վերաքննիչ դատարանի կողմից 1. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դա

Ամբողջ Տեքստ

Հոդված 378. Ապացույցների հետազոտումը և նոր ապացույցների ընդունումը վերաքննիչ դատարանի կողմից 1. Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարան:

2. Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է դատական ակտը և գործն ուղարկում է համապատասխան դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

3. Ապացույցը չի կարող համարվել առաջին ատյանի դատարանում գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներում չներկայացված, եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի ունեցել կամ գործին մասնակցող անձի տիրապետման տակ չի եղել, սակայն գործին մասնակցող անձը այն ձեռք բերելու և առաջին ատյանի դատարան ներկայացնելու կամ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջելու հնարավորություն է ունեցել:

4. Վերաքննիչ դատարանը հետազոտում է այն ապացույցները` 1) որոնց թույլատրելիությունը, վերաբերելիությունը կամ արժանահավատությունը վիճարկվում են վերաքննիչ բողոքում. 2) որոնք գործին մասնակցող անձի պնդմամբ իր կամքից անկախ հանգամանքներում չեն ներկայացվել դատարան և գործի քննության համար ունեն էական նշանակություն:

5. Վկայի ցուցմունքը հետազոտելու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանը հետազոտում է դատական նիստի արձանագրության` տվյալ վկայի ցուցմունքը պարունակող մասը:

6. Վերաքննիչ դատարանը նոր ներկայացրած ապացույցները հետազոտում է միայն դրանց` գործի քննության համար էական նշանակություն ունենալու տեսանկյունից:

7. Վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել սույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված լիազորությունները` հիմնվելով վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցների վրա: &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել