ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1162 — Սելեկցիոն նվաճումներն օգտագործելու թույլտվությունը 1.
Ամփոփում
Հոդված 1162. Սելեկցիոն նվաճումներն օգտագործելու թույլտվությունը 1. Սելեկցիոն նվաճմանն իրավական պահպանություն տրամադրելը հիմք չէ դրա օգտագործման թույլտվության համար: 2. Օգտագործման թույլատրվող բույսերի սորտերի և կենդանիների ցեղերի տեսակների գրանցումը սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում կատարում է սելեկցիոն նվաճումների փորձարկումները և պահպանություն իրականացնող պետական մարմինը` դրանց տնտեսական օգտակարության պետական փորձարկումների արդյունք
Ամբողջ Տեքստ
Հոդված 1162. Սելեկցիոն նվաճումներն օգտագործելու թույլտվությունը 1. Սելեկցիոն նվաճմանն իրավական պահպանություն տրամադրելը հիմք չէ դրա օգտագործման թույլտվության համար:
2. Օգտագործման թույլատրվող բույսերի սորտերի և կենդանիների ցեղերի տեսակների գրանցումը սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում կատարում է սելեկցիոն նվաճումների փորձարկումները և պահպանություն իրականացնող պետական մարմինը` դրանց տնտեսական օգտակարության պետական փորձարկումների արդյունքների հիման վրա:
3. Բույսերի սորտերը և կենդանիների ցեղերն օգտագործելու թույլտվության հայտը ներկայացվում է սելեկցիոն նվաճումների փորձարկումներ և պահպանություն իրականացնող պետական մարմին: (1162-րդ հոդվածը փոփ.
07.02.00 ՀՕ-29) Գ Լ ՈՒ Խ 67 ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
