Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 9 — Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 9AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 9 — Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 9. Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը 1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապե

Ամբողջ Տեքստ

Հոդված 9. Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը 1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող՝ քաղաքացիություն չունեցող ընտրողները Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում նրանց ընտրելու իրավունքը:

2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարում և ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:

3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև քրեակատարողական հիմնարկների պետերը, ձերբակալվածներին պահելու վայրերի ղեկավարները և զորամասերի հրամանատարները:

4. Լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը՝ ըստ համայնքների, էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է: Ազգային ժողովի հերթական ընտրությունների և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում լիազոր մարմինն ընտրողների ռեգիստրը՝ ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր և 7 օր առաջ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 21 օր և 7 օր առաջ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար։

5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Դիմումը պետք է պարունակի անհրաժեշտ հիմնավորումները, և դրան կից պետք է ներկայացված լինեն փաստական հանգամանքների ապացույցները: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ռեգիստրում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: (9-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.04.21 ՀՕ-171-Ն, փոփ.

10.09.24 ՀՕ-335-Ն, լրաց.

05.12.24 ՀՕ-505-Ն ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-361-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել