««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-144)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 144 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ
Ամբողջ Տեքստ
««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ` «ԴՈՄԻՆՈ ՎԻԴԵՈ ՓՐՈԴԱՔՇՆ» ՍՊԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՈՐՊԵՍ ՎԿԱ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, նշված գործով քննության առնելով «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ ներկայացուցչին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործը:
2. «Հայաստան» կուսակցությունների դաշինքը միջնորդել է նշված գործով որպես վկա հրավիրել «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ տնօրեն Աշոտ Առաքելյանին՝ պատճառաբանելով, որ հիշատակված ընկերության մատուցած ծառայությունների արժեքների հստակեցման վերաբերյալ հարցերը սույն գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեն:
3. Քննության առարկա դարձնելով «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ Սահմանադրական դատարանը նիստին որպես վկա հրավիրում և լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ փաստ: Վկա հրավիրելու վերաբերյալ կողմի միջնորդությունը Սահմանադրական դատարանը կարող է մերժել պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ:
Խնդրո առարկա հոդվածի վերլուծությունից բխում է, որ անձը Սահմանադրական դատարանում գործով վկայի դատավարական կարգավիճակ կարող է ձեռք բերել այն դեպքում, երբ վերջինիս ցուցմունքներով հնարավոր է բացահայտել գործով պարզելու ենթակա որևէ փաստ:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը բավարար կերպով փաստարկված չէ այն առումով, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը բավարար կերպով չի հիմնավորում տվյալ անձի կողմից ցուցմունքով ենթադրաբար ներկայացվող տեղեկությունների և սույն գործով պարզելու ենթակա որևէ փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապը:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե կողմը, այնուամենայնիվ, կարծում է, որ վկայի կողմից հաղորդվելիք տեղեկատվությունն անհրաժեշտ է սույն գործի համար, ապա Սահմանադրական դատարանը փաստում է, որ համապատասխան միջնորդություն ներկայացնող կողմը պարտավոր էր նախապես դրսևորել անհրաժեշտ փութաջանություն և ողջամիտ դատավարական ակտիվություն՝ ձեռնարկելով իրենից ողջամտորեն ակնկալվող բոլոր միջոցները՝ իր պահանջի հիմքում ընկած փաստական հանգամանքները հիմնավորող տեղեկություններն ինքնուրույն ձեռք բերելու նպատակով, մինչդեռ սույն գործով «Հայաստան» կուսակցությունների դաշինքը որևէ կերպ չի հիմնավորել, որ օրենքով սահմանված կարգով դիմել է նման տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն մերժում է ստացել կամ բախվել որևէ օբյեկտիվ խոչընդոտի:
Ավելին, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով խնդրո առարկա գործի քննության օրենսդրական սեղմ ժամկետների հրամայականը և նյութերի մեծածավալությունը, գտնում է, որ Սահմանադրական դատարանի վրա կողմի փոխարեն համապատասխան տեղեկատվության կամ տվյալների, որոնք ի սկզբանե ընկած են եղել դիմումի հիմքում, ձեռքբերման դատավարական բեռ դնելը, առանց դրանց հավաքագրմանն ուղղված ինքնուրույն ջանքերի գործադրմանն անհնարինության պատշաճ հիմնավորման, անհարկի կհետաձգի գործի քննությունը՝ վտանգելով հանրային իշխանության լեգիտիմ և անընդհատ ձևավորումը՝ վերջնարդյունքում հանգեցնելով ժողովրդավարական կառավարման գործընթացների և ընտրական համակարգի հանդեպ հանրային վստահության անկման և սահմանադրական կայունության խարխլման:
Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ տնօրեն Աշոտ Առաքելյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
29 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-144
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-144
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
