Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Փրկարար ծառայության լիազորությունները (վերնագիրը փոփ.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 5AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 5 — Փրկարար ծառայության լիազորությունները (վերնագիրը փոփ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 5. Փրկարար ծառայության լիազորությունները (վերնագիրը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-289-Ն) 1. Փրկարար ծառայությունը՝ 1) Փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը. 2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը. 3) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվե

Ամբողջ Տեքստ

Հոդված 5. Փրկարար ծառայության լիազորությունները (վերնագիրը փոփ.

08.12.11 ՀՕ-305-Ն, խմբ.

23.03.18 ՀՕ-289-Ն) 1. Փրկարար ծառայությունը՝ 1) Փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը. 2) մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը. 3) իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների և այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը. 4) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականությունը. 5) կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ. 6) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգմանը, կազմակերպմանը և այդ հարցերով իրազեկմանը. 7) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության բնակչության պաշտպանության ծրագրերն ու պլանները, մասնակցում է դրանց կատարման ապահովմանը. 8) իրականացնում է հումանիտար արձագանքման կազմակերպումը. 9) իրականացնում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծումը և կուտակումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը. 10) մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով բնակչության ուսուցման կազմակերպմանը. 11) մատուցում է պետական հակահրդեհային ծառայություն. 12) կատարում է արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրություն, կազմակերպում և իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումներ. 13) կազմակերպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ համատեղ մշակվող արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման պետական ծրագրերի իրականացումը. 14) ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ. 15) (կետն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-493-Ն ) 16) մշակում է առաջարկություններ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ. 17) իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառումը, ներգրավվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում. 18) մշակում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրեր. 19) պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ մասնակցում է արտակարգ իրավիճակներին առնչվող շրջակա միջավայրի ոլորտի հայեցակարգերի մշակմանը. 20) իրականացնում է փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը. 21) իրականացնում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների նախապատրաստում քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով. 22) իրականացնում է փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և փրկարարական կազմավորումների ատեստավորումը. 23) մասնակցում է գիտատեխնիկական և նախագծային աշխատանքներին. 24) մշակում է առաջարկություններ արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների, պաշարների կուտակման ու օգտագործման կարգի վերաբերյալ և դրանք ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին. 25) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ստանում է հավաստի տեղեկատվություն, իրականացնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկների, տեղեկագրերի) ներդրումը, հավաքված տվյալների և տեղեկատվության հիման վրա՝ վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը. 26) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը. 27) մասնակցում է քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը. 28) (կետն ուժը կորցրել է 17.12.25 ՀՕ-493-Ն ) 29) մասնակցում է պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը քաղաքացիական պաշտպանության մասով.

30) Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համաձայնեցնում է ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրները. 31) մասնակցում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը. 32) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակմանը. 33) մասնակցում է կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը. 34) կազմակերպում է արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանման գործունեությունը. 35) իրականացնում է միջազգային համագործակցություն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում. 36) կազմակերպում է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների ու բնակչության իրազեկումն ու նրանց տեղեկատվության տրամադրումը, կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը: (5-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց.

07.04.16 ՀՕ-44-Ն, 01.03.18 ՀՕ-134-Ն, խմբ.

23.03.18 ՀՕ-289-Ն, փոփ.

04.03.20 ՀՕ-120-Ն, 16.12.22 ՀՕ-488-Ն, 01.03.23 ՀՕ-91-Ն, 17.12.25 ՀՕ-493-Ն ) (16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ( 17.12.25 ՀՕ-493-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել