Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ Կ ԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼԸ 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ Կ ԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼԸ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 26. Բ ԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ Կ ԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼԸ 1. Բանկի պարտատերերն իրավունք ունեն դիմել Կենտրոնական բանկ` սույն օրենքով սահմանված կարգով բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելու միջնորդությամբ: Միջնորդությանը պետք է կցվեն բանկի դրամական պարտավորությունների առկայությունը և նրանց չափը հիմնավորող փաստաթղթերը: 2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդությունը քննարկում և

Ամբողջ Տեքստ

Հոդված 26. Բ ԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ Կ ԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼԸ 1. Բանկի պարտատերերն իրավունք ունեն դիմել Կենտրոնական բանկ` սույն օրենքով սահմանված կարգով բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելու միջնորդությամբ: Միջնորդությանը պետք է կցվեն բանկի դրամական պարտավորությունների առկայությունը և նրանց չափը հիմնավորող փաստաթղթերը:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդությունը քննարկում և երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի նախագահը կարող է երկարաձգել միջնորդության քննարկման ժամկետը ևս երկու շաբաթով: Կենտրոնական բանկը սույն կետով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է այն պարտատիրոջը:

3. Կենտրոնական բանկի որոշումը պարտատիրոջ միջնորդությունը մերժելու մասին կարող է բողոքարկել միջնորդությունը ներկայացրած պարտատերը` Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում: Բողոքի քննության ժամանակ դատարանն առաջարկում է Կենտրոնական բանկին` ներկայացնել եզրակացություն սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին կամ բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը: Կենտրոնական բանկը, դատարանի առաջարկն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է նշված փաստաթղթերն ուղարկել դատարան: Կենտրոնական բանկի` բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման պատճենի ներկայացումը դատարան հիմք է հանդիսանում սնանկության գործի վարույթն սկսելու համար:

4. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին Կենտրոնական բանկի եզրակացության առկայության դեպքում դատարանը մերժում է պարտատիրոջ դիմումը: 5. (կետն ուժը կորցրել է 27.04.04 ՀՕ-64-Ն) (26-րդ հոդվածը փոփ., խմբ. 27.04.04 ՀՕ-64-Ն) ( հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել