Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Ծառայության ծառայողների պաշտոնները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 16 — Ծառայության ծառայողների պաշտոնները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 16. Ծառայության ծառայողների պաշտոնները 1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց՝ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու իրավասության, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: 2. Ծառայության ծառայ

Ամբողջ Տեքստ

Հոդված 16. Ծառայության ծառայողների պաշտոնները 1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց՝ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու իրավասության, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի. 1) ծառայության բարձրագույն պաշտոններ. 2) ծառայության գլխավոր պաշտոններ. 3) ծառայության ավագ պաշտոններ. 4) ծառայության միջին պաշտոններ. 5) ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը բաժանվում են ենթախմբերի, որտեղ առաջին ենթախումբը համարվում է տվյալ պաշտոնների ամենաբարձր ենթախումբը: 3․1․ Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում: Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձինք։ 3․2․ Սույն օրենքով Ծառայության ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, տարածվում են Ծառայության պետի, նրա տեղակալների, ինչպես նաև Ծառայությունում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը նշված անձանց (այդ թվում՝ Ծառայության պետի և տեղակալի) վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։ 4. (մասն ուժը կորցրել է 07.05.26 ՀՕ-223-Ն) 5. Ծառայության հաստիքները կարող են համալրվել նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, ինչպես նաև նրանց վրա տարածվում են Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները, բացառությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովության: (16-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել