Առաքելյան — ԵԴ1/1634/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի փետրվարի 16-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ ն 4րդ կետերով նախաձեռնվել է թիվ 09109623 քրեական վարույթը: Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ Ա.Գ.Ղ.-ն ճանաչվել է տուժող: 2023 թվականի հունիսի 26-ին Տիգրան Բորիսի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: 2023 թվականի հունիսի 27-
Ամբողջ Տեքստ
ԵԴԼ/1634/01/23
- ՀՆ 225
ՀՏՆ ՀԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ռ. Սմբատյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Գ. Հովհաննիսյան
դատավորներ՝ Կ. Հովհաննիսյան
Լ. Ալավերդյան
28 նոյեմբերի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ մեղադրյալ Տիգրան Բորիսի Առաքելյանի պաշտպան Գ. Սահակյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի փետրվարի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ ն 4րդ կետերով նախաձեռնվել է թիվ 09109623 քրեական վարույթը:
Նույն օրը նախաքննության մարմնի որոշմամբ Ա.Գ.Ղ.-ն ճանաչվել է տուժող:
2023 թվականի հունիսի 26-ին Տիգրան Բորիսի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
2023 թվականի հունիսի 27-ին Տ. Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2. 2023 թվականի հոկտեմբերի 17ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել են Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
Յ. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշմամբ մեղադրյալ Տիգրան Առաքելյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3րդ ն 4րդ կետերով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվությունից՝ տուժողի հետ հաշտության հիմքով:
4. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ դատախազը
ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան 'Վերաքննի. դատարան) 2024 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշումը բեկանել է ն քրեական գործը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
5. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ մեղադրյալ Տ. Առաքելյանի պաշտպան Գ. Սահակյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024
3
թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի ն հիմնավորումների սահմաններում.
6. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի սխալ մեկնաբանում, ինչպես նան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ ն 370-րդ հոդվածների խախտում:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ անթույլատրելի է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի մեկնաբանումը, ըստ որի` քննարկվող կարգավորումն արգելում է անձին երկրորդ անգամ քրեական
պատասխանատվությունից ազատել՝ անկախ նրանից, թե առաջին արարքը կատարելուց հետո մինչն երկրորդ արարքը կատարելն անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է, թե ոչ:
6.Լ. Բողոքաբերը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորման հիմնական նպատակն է բացառել այն դեպքերը, երբ անձը, տուժողի հետ հաշտվելու հիմքով ազատվելով քրեական պատասխանատվությունից, կրկին կատարում է հանցավոր արարք ն փորձում է ազատվել քրեական պատասխանատվությունից` այդկերպ արհամարհական վերաբերմունք դրսնորելով իր նկատմամբ կիրառված խրախուսական նորմի հանդեպ:
6.2. Բողոքաբերը նան նշել է, որ սույն դեպքում մեղադրյալին մեղսագրված հանցանքը կատարելու պահին վերջինիս նկատմամբ կիրառված չի եղել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, այսինքն՝ մեղադրյալն իրեն մեղսագրված հանցանքը կատարելու պահին դեռնս օգտված չի եղել խրախուսական նորմից, այդ հիմքով ազատված չի եղել քրեական պատասխանատվությունից:
6.3. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել լուրջ դատական սխալ, այն է՝ քրեական հետապնդումը բացառող իմպերատիվ
4
հանգամանքի առկայության պայմաններում քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը կարող է հանգեցնել քրեաիրավական ն քրեադատավարական սկզբունքների, անձի հիմնարար իրավունքների խախտման, այդ թվում՝ ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, արդարադատության բուն էության խաթարման:
6.4. Միննույն ժամանակ, բողոքաբերի պնդմամբ, բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ` Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման վերաբերյալ առկա են միմյանց հակասող երկու դատական ակտեր: Այս առումով բողոքաբերը վկայակոչել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 3ի որոշումը թիվ ԱՐԴ/0013/01/22 քրեական գործով մեղադրյալ Մ. Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը տուժողի հետ հաշտության հիմքով դադարեցնելու մասին:
7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի դատական ակտին:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով այն բանի համար, որ նա «/...) 2023 թվականի փետրվարի 16ին՝ ժամ, Ձ։:Օ0913ՅՕից մինչն 12:30ն ընկած ժամանակահատվածի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիվավորությամ, տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորմեւն կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ Երնան Օ քաղաքի Հասրաթյան 9րդ հասցեում գործող «Միքայելյան վիրաբուժության իխինարիտուրի» մոտակայքում կայանված տուժող ԱԳ.Ղ.-ին պատկանող «ԾԵՈ Ճ5» "" "" " խաշվառման համարանիշի ավտոմեքենայի
5
սրահում գտնվող մուգ կապույտ գույնի պայուսակից գաւղտնի հափշտակել է «Նլոճ եօօի Քոռ» 16 դույմունի դյուրակիր համակարգիչը ն 3-րդ սերնդի «Ա քօ05» մողելի «12565 /12564 /12897» սերիայի սպիտակ գույնի ականջակալներե՝ վուժող ԱՂ.-ին պատճառելով 7255. 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուռերն տուժող Ա.Գ.Ղ.-ր իր «մքհօոօ 13 Ք.» մոդելի բջջային հեռախոսի մեջ գտնվող Թոմ տօ» հավելվածի օգնությամբ հայտնաբերել է 3-րդ սերնդի «47 քօմչ» մոդելի «12565 /12564 42897» սերիայի ապիտակ գույնի ականջակալների գտնվելու վայրը` այն է` Հանրապետության 58րդ հասցնում տեղակայված «Ա. 561106 Շճոն:» էլեկտրոնիկայի խանութը, որփեղվից էլ հայտնաբերվել է «Լաճ եօօե Քոռ» 16 դույմանի դյուրակիր համակարգիչը ն 3րդ սերնդի «ն քօ05» մոդելի «12565 412564 /12897» սերիայի ապիտակ գույնի ականջակալները (-.»:
9 Ըստ Տիգրան Բորիսի Առաքելյանի դատվածության հարցման Ձն 8 տեղեկանքի՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական բաժնում, Տիգրան Բորիսի Առաքելյանի վերաբերյալ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քննվել է թիվ 57808722 քրեական վարույթը, որը 2023 թվականի ապրիլի 16-ին կարճվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսվաած՝ տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով»:
10. Տուժող ԱԳ.Ղ.-ն Առաջին ատյանի դատարան է ներկայացրել դիրքորոշում՝ հետնյալ բովանդակությամբ. «Չունեմ որնէ գույքային պահանջ, խնդրում եմ նիատերն անցկացնել իմ բացակայությաւմը: Չունեմ առարկություններ արագացված կամ համաձայնեցված վարույթ կիրառելու վերաբերյալ, ինչպես նան չեմ առարկում, հաշտության հիմքով գործը կարճելուն: Դիրքորոշումս հայտնում եմ ինքնուրույն ն կամավոր»»:
1. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 10-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(..) Շարադրված իրավադրույթների լույսի ներքո վերլուծելով վերը արձանագրված փասվփական տվյալները՝ Դափարանը փաստում է, 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 116-117:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 37:
5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթ 39:
6
որ մեղադրյալի ն փուժողի միջն առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն ու ազավփ. կամարտահայտնության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն: Դատարանն արձանագրում է նան, որ մեղադրյալ Տիգրան Բորիսի Առաքելյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցանքի կատարում, իսկ նրա դավփվածության ն հերախուզման առկայության հարցման Ձն 8 տեղեկանքում (արաւցված 10. 01 24թ) առկա տվյալների համաձայն՝ վերջինս համարվում է դատվածություն չունեցող անձ:
Վերը նշվածի հետ մեկտեղ Դատարանն արձանագրում է, որ րատ նույն տեղեկանքի՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական բաժնում Տիգրան Բորիսի Առաքելյանի վերաբերյալ քննվել է թիվ 57808722 քրեական վարույթը, որը 2023 թվականի ապրիլի 16-ին կարճվել է ՀՀ քրեական օրենսգիրքի 82-րդ հողվածով նախատեսված հիմքով: Նշված հանգամանքի կապակցությամբ Դատարունն արձանագրում է, որ սույն դեպքում մեղադրյալին մեղսագրվող ենթադրյալ արարքը կատարվել է 2023 թվականի փեվղտվարի 16-ին: Հեփնապես՝ ենթադրայլ արարքի կատարման պահին թիվ 57808722 քրեական վարույթի նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից դեռես կայացված չի եղել տուժողի հե մեղադրյալի հաշտության հիմքով վարույթը կարճելու որոշումը): Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ փաուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից կրկին ազատվելու արգելքը սույն դեպքում վերաբերելի չէ: Ալ կերպ՝ առկա չէ որնէ օրենայրական խոչընադոր այն վարույթով Տ. Առաքելյանին քրեական պատասխանատվությունից ազապելու համար (...):
Ելնելով վերը շարադրվածից՝ Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա են տվյալներ առ այն, որ մեղադրյալը մեկ այլ վարույթով ազատվել է պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով, սակայն այդ որոշումը կայացվել է սույն վարույթով քննության առարկա դարձված ենթադրյալ արարքը կատարելուց հետո: Նման պայմաններում Դատարունն արձանագրում է, որ այն դեպքում աոկա չէ իրավիճակ, երը Տ. Առաքելյանը, ազատվելով քրեսւկան պատասխանաւտվությունից, անտեսել Է պետության կողմից իրեն ընձեռնված հնարավորությունը ն շարունակել է դրսնորել հանցավոր վարքագիծ, ուստի սույն վարույթի շրջանակներում, Տ.Առաքելյանին վերագրվող արարքի նկատմամբ կիրառելի է տուժողի հեր հաշվտւթյան հիմքով
7
քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքը: Այլ կերպ, Տ.Առաքելյանը այն վարույթով մեղսագրվող ենթադրյալ արարքը կատարելու պահին որնէ խրախուսական նորմից դեռնս օգտված չի եղել ն որնէ նորմի նկատմամը արհամարհական վերաբերմունք դրսնորած չի եղել: Մասնավորապես, վերոնշված հիմքով քրեական հետապնդման դադարեցումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ արդեն իսկ ենթադրյալ արարքը տեղի էր ունեցել:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ փվյալ դեպքում մեղադրյալի ն պաժողի միջն առկա հաշտության վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, այլես բացառում է մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումի, որպիսի պայմաններում՝ այն ենթակա է դադարեցման:
Միննույն ժամանակ Դատարանը ավելորդ չի համարում անդրադառնալ նաւն այն հարցին, թե արդյո՛ք մեղադրյալի կողմից իր մեղքր չընդունելը խոչընդուրում է քննարկվող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն: Այս կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ նշված հանգամանքը որնէ կերպ չի բացառում մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական դավավարությաւն օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասի 12-րդ կետի կիրառումը, ն այն դեպքում կիրառելի չէ նույն հոդվածի 4-րդ մասով նախավփեսված՝ քրեական հերապնդման դադարեցումը բացառող կանոնը:
(-.)
Դատարանն արձանագրում է, որ վերը մեջբերված իրավական նորմի փառացի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ անձի նկատմամի հարուցվաւծ քրեական հետապնդումը չի կարող դադարեցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասի 1141րդ կետեյտվ նախատեսված հիմքերով այն դեպքերում, երի անձր առարկում է այդ հիմքի կիրառման դեմ: Ընդ որում՝ համապատասխան առարկություն, կապում է այն հանգամանքի հետ, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Դատարանն արձանագրում է, որ աույն դեպքում մեղադրյալ Տ.Առաքելյանը թեն չի ընդունում իրեն մեղսագրված արարքը, սակայն չի առարկում իր նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի Լին մասի 12րդ կետով նախատեսված հիմքի կիրառմանը: Հեփնապես՝ նշված կետով նախատեսված հանգամանքի (անձր ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման
8
քրեական պատասխանատվությունից) առկայությունը սույն դեպքում բացառում է քրեական հետապնդումը: Այլ կերպ, քրեական հետապնդումը դադարեցնելը բացառելու համար նախ պետք է արձանագրել մեղադրյալի կողմից նշված հիմքով քրեական հերապնդման դադարեցման առարկության առկայություն (ինչը սույն վարույթով բացակայում է), այնուհետն առարկության առկայության պարագայում, անդրադառնալ դրա հիմքին: Առարկության բացակայության ապարագայում: Դատարանը չի կարող գնահատման ենթարկել մեղքն ընդունելու կամ չընդունելու հանգամանքը ն այն դիտարկել որպես քրեական հետապնդման դաղարեցումը բացառող հանգամանք: Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ եթե առկա չէ որնէ առարկություն քրեական հետապնդումը դադարեցնու դեմ ն մեղադրյալը ցանկանում է, որպեսզի հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի, ապա Դատարանը զրկված է համապատասխան միջնորդությունը մերժելու հնարավորությունից այն հիմնավորմամի, որ անձր մեղքը չի ընդունում:
Ամփոփելով ամբողջ վերը շարադրվածը՝ Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Տիգրան Բորիսի Առաքելյանի նեկափմամի հարուցված քրեական հետապնդումի ենթակա է դադարեցման տուժողի հեվւ մեղադրյալի հաշվփության հիմքով (..)»":
12 Վերաքննիչ դատարանը 2024 թվականի ապրիլի 23ի որոշմամբ
արձանագրել է հետնյալը. «/...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերր նշված թվարկման պայմաններում Տիգրան Առաքելյանը համարվում է նախկինում հանցանք չկատարած Աւեձ, քանի որ վերաքննիչ բողոքի քննության ժամեւնակ առկա չէ վերջինիս կողմից նախկինում հանցանք կավալրած լինելու մասին տեղեկություն:
Ընդ որում վիճարկելի չէ նան տուժողի հետ հաշտության վերաբերյալ ինքնուրույն ե ազատ կամաարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը:
Սույն գործով քննարկման է արժանի այն հանգամանքը, թե արդյո՛ք Տիգրան Առաքելյանը հանդիսանում է. նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանապվությունից ազատված անձ՝ հաշվի առնելով թիվ «Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 5157:
9
57808722 քրեական վարույթով 2023 թվականի ապրիլի 16-ին կայացված որոշումը, որով թիվ 57808722 քրեական վարույթը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով:
Այս կապակցությամբ հարկ է նշել, որ.
- նույն գործով Տիգրան Առաքելյանի կողմից ենթադրարալր /վերջինա չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, միննույն ժամանակ նան չի առարկել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառմամը քրեական
պատասխանամտվությունից ազատելու դեմ հանցանք կատարելու ժամանակն է հանդիսանում 2025 թվականի փետրվարի |16էր,
- սույն գործով Առաջին ատյանի դատարանի կողմից վիճարկվող որոշումը կայացվել է 2024 թվականի հունվարի 10-ին,
- ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածով նախատեսված հիմքով թիվ 57808722 քրեական վարույթը կարճվել է 2023 թվականի ապրիլի 16-ին կայացված որոշմամբ:
Վերոգրյալի հաշվառմամը Վերաքննիչ դատարանը փապրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից վիճարկվող որոշման կայացման պահին՝ 2024 թվականի հունվարի 10-ին, արդեն իակ առկա է եղել Տիգրան Առաքելյանի նկապտմեւմը ՀՀ քրեական օրենսգիքի 82-րդ հոդվածի կիրառման մասին 2023 թվականի ապրիլի 16-ին կայացված որոշումը: Հեփնարբար Տիգրան Առաքելյանը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանաւտվությունից ազատված անձ, ն չի կարող նայն հիմքով կրկին ազավվել քրեական պատասխաւնատվությունից:
Ուատին Առաջին ափյանի դատարանի կողմից 2024 թվականի հունվարի 10-ի որոշմամի Տիգրան Առաքելյանի /ով նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառմամբ քրեական պատասխանամտվությունից ազատված է եղել/ նկատմամի կրկին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանաւտվությունից ազատելը անթույլատրելի է:
Միննույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի կողմից րար էության չի քննարկվել Տիգրան Առաքելյանի` իրեն մեղսագիված արարքում վերջինիս մեղավորության/անմեղության հարցը՝
10
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նշված հարցին անդրադառնալու իրավական հնարավորությունը, առկա :է՝ հիմք ընդունելով նան քրեադատավարական կարգավորումն այն մեւսին, որ դավւական ակտը բեկանելիս վերաքննիչ դափարեւնն իրավասու է վարույթը փոխանցելու առաջին ատյանի դատարան միայն այն դեպքում, երբ այն օրենսգիքով իրեն վերապահված լիազորությունները ն հնարավորությունները բավարար չեն իր կողմից կայացվելիք նոր դավաւկան ակտի իրավաչավաւթյունն Օ0 ապահովելու համար, ուստին, Դատախազի բողոքը բավարարելով, քրեական վարույթը ենթակա է փոխանցման Առաջին ատյանի դատարան:
Այսպիսով, ամփոփելով այն որոշման «5.152» կետերում շարադրված փաստարկները, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկված դավփական ակտր կայացնելիս Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, ուստի Արարկիր ն Քանաքեո-Ցեյթուն վարչական շրջանների դափախազության դափախազ Ելենա Կարապետյանի վերաքննիչ բողոքը պերք է բավարարել` 2024 թվականի հունվարի 1-ի՝ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` թիվ ԵԴԼ/ՅՅՆ23 գործով «Քրեական հետապնդումը դադարեցնելու ն գործի վարույթը կարճելու հարցր քննության առնելու մասին» որոշումը ն վարույթը փոխանցել նույն դատալրաւն նոր քննության (.-.)»:
13. Դատավոր Կ. Հովհաննիսյանը ներկայացրել է հատուկ կարծիք, գտնելով, որ Տիգրան Բորիսի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, ն հետնաբար վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետնություններն օրինական են ն հիմնավորված":
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 60-70:
ճ Տե'ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 7174:
11
Առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում հանգել է սխալ հետնության:
15. ՀԸ քրեական օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները սահմանող նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետի համաձայն՝ «առաջին անգամ հանցանք կատարած՝ անձ, որը նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանապվությունից, կամ: որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է»:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաճայն՝ «3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում. սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մաստվ նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 փարի ժամկետով ազատազրկումը (...)»:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «1. Եթե անձե առաջին անգամ է հանցակք հկատարկղ, ապա ազատվւմ է քրեական
պատասխանաւտվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, ն նրա ու տուժողի միջն աոկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն ն ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բոնության հատկանիշներ:
(-.)
5. Նախկինում սաույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական
պատասխանաւտվությունից ազատված անձր չի կարող նույն հիմքով կրկին ազավվել քրեական պատասխաւնապտվությունից»:
ՃՇՇ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաճայն՝ «2. Գողությունը, որը կատարվել է`
(-.)
3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամի կամ այլ եղանակով գույքի պաշվապյանության
12
կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ`
4)խոշոր չափերով՝ (...)»:
15.1. Վճռաբեկ դատարանը Մարզպետ Բեգլարյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձնավորել «առաջինի Օանգամ հանցանք կատարած անձ» հասկացության, ինչպես նան տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանման վերաբերյալ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե անձի նկատմամբ պետությունը դեռնս չի իրագործել քրեաիրավական ներգործություն, սահմանված կարգով չի արտահայտել իր պարսավանքը կատարված հանցավոր արարքին ու գնահատական տվել դրան, այն կատարող անձին չի ենթարկել քրեական պատասխանատվության ն պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է դիտարկվի որպես առաջին անգամ հանցանք կատարած՝ անկախ մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակից: Այլ կերպ՝ նշված դեպքում անձը չի կարող համարվել նախկինում հանցանք կատարած, քանի դեռ պետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի դատարանի, մեղադրական դատավճոի կայացմամբ չի հաստատել վերջինիս մեղավորությունը մեղսագրվող հանցավոր արարքում կամ արարքներում:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1Լին մասի 2րդ կետով նախատեսված` «առաջին անգամ հանցանք կատարած անձի» բնորոշման մեջ առկա՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել» ճձնակերպմանը, արձանագրել է, որ որպես այդպիսին պետք է դիտարկել այն անձին, որի՝ նախկինում դատապարտման վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: Այլ կերպ՝ եթե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել նախկինում (կոնկրետ գործով մեղսագրվող արարքից/արարքներից առաջ կատարված) հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած
13
մեղադրական դատական ակտ, անձը պետք է դիտվի որպես առաջին անգամ հանցանք կատարած կամ որնույնն է՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել»:
Վճռաբեկ դատարանը նշել է նան, որ անձը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի համարվի առաջին անգամ հանցանք կատարած, եթե վերջինս նախկինում կատարված հանցանքի համար դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարվելուց հետո, չմարված կամ չվերացված դատվածության պայմաններում, կատարում է նոր հանցանք:
Մարզպեղ Բեգլարյանի գործով կայացված որոշմամբ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական Օ։-պատասխանատվությունց ազատելու նորմի կիրառելիության սահմափակամանը, արձանագրել է, որ օրենսդրի կողմից նշված արգելքի սահմանումը պայմանավորված է չարաշահումները բացառելու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունը հետնողականորեն ապահովելու ն անպատժելիության մթնոլորտ չստեղծելու անհրաժեշտությամբ, ուստի անձը պետք է գիտակցի, որ իր նկատմամբ խրախուսական նորմի կիրառումից հետո հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, այլնս չի կարող հավակնել քրեական պատասխանատվությունից նույն հիմքով ազատման:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ նշված արգելքը գործում է միայն այն դեպքում, երբ անձը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո կրկին հանցանք է կատարում, հակառակ պարագայում, երբ հանցանքը կատարվել է նախքան հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու ակտի կայացումը, տվյալ նորմի կիրառելիությունը չի կարող սահմանափակվել: Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի համար պետք է ակնհայտ լինի, որ պետությունը, մեկ անգամ առանց ռեաբիլիտացնելու «ներելով» իր հանցավոր վարքագիծը ն քրեական պատասխանատվությունից ազատելով, հնարավորություն է տալիս անհրաժեշտ դասեր քաղելու ն ուղղման ճանապարհին կանգնելու համար, հակառակ պարագայում՝ հանցավոր վարքագիծը շարունակելու
14
դեպքում, վերջինս զրկվում է նույն հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից՛:
16. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից հետնում է, որ՝
- Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով::
- Տիգրան Առաքելյանի դատվածության հարցման Ձն 8 տեղեկանքի համաձայն՝ վերջինիս վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քննվող թիվ 57808722 քրեական վարույթը 2023 թվականի ապրիլի 16-ին կարճվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով»:
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Տիգրան Առաքելյանի կողմից ենթադրյալ արարքի կատարման պահին՝ 2023 փետրվարի 16-ին, թիվ 57808722 քրեական վարույթով դեռնս կայացված չի եղել տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով վարույթը կարճելու մասին որոշումը, հետնաբար ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից կրկին ազատվելու արգելքը սույն դեպքում վերաբերելի չէ:
Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետնության, որ սույն գործով առկա են տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու օրենքով նախատեսված բոլոր նախապայմանները, ն առկա չէ քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցնելու վերաբերյալ մեղադրյալի առարկությունը, Տիգրան Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ն 4-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցրել է":
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թեն սույն գործով առկա է տուժողի ն հանցանք կատարած անձի միջն հաշտության վերաբերյալ ինքնուրույն ն ազատ 7 Տես, ոամողչ ումռոմտ, Վճռաբեկ դատարանի` Մարզպեվ: Բեգլարյանի գործով 2025 թվականի հունվարի 17-ի թիվ ՏԴ/0023/01/22 որոշումը, կետեր 14-18:
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
9 Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:
օ Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
15
կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն, ն Տիգրան Առաքելյանը համարվում է նախկինում հանցանք չկատարած անձ, սակայն վերջինիս նկատմամբ Առաջին ատյանի դատարանի կողմից որոշման կայացման պահին՝ 2024 թվականի հունվարի 10-ին, արդեն իսկ առկա է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառման մասին 2023 թվականի ապրիլի 16-ի որոշումը: Հետնաբար սույն գործով Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը":
17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-15.-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Տիգրան Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածով նախատեսված` տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում եկել է ճիշտ եզրահանգման:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակման կիրառելիության տեսանկյունից կարնոր է անձի կողմից ենթադրյալ հանցավոր արարքի կատարման պահին ՀՀ քրեական օրենսգրքի 82րդ հոդվածի հիմքով նախկինում քրեական պատասխանատվությունից ազատված չլինելու հանգամանքը:
Մասնավորապես, Տ.Առաքելյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն, վերջինս օրենսգրքի իմաստով համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ, նրա ն տուժողի միջն առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրոյն ն ազատ կամարտահայտությաան վրա հիմնված փոխադարձ համաձայնություն: Միննույն ժամանակ, արարքի կատարման պահի՝ 2023 թվականի փետրվարի 16-ի դրությամբ, Տ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որնէ խրախուսական նորմ, մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, կիրառված չի եղել:
ս Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
16
ՀՇետնաբար, Տ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումը կիրառելի չէ, ն վերջինս ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման՝ տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանը, Տիգրան Առաքելյանին քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով ազատելու հարցում հանգել է սխալ հետնության, հիմնավոր չէ:
19. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե՝
(.-.)
12) անձը Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանամվությունից (...)»:
(.-.)
4. Սույն հոդվածի Էին մասի 1Է14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հեպտաւպնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այս դեպքում քրնական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մալադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամը պատիժ չի նշանակվում»:
19.1. Վճռաբեկ դատարանը, ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ՝։ իրավական դիրքորոշումներ է ձնավորել Աշուր Բաբայանի գործով, որոնք վերաբերելի մասով (ուսճնՏտ ուսլճոճ Ն) կիրառելի են նան նոր օրենսգրքով նախատեսված կարգավորման նկատմամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանցանք կատարած անձի համար հաշտությունը հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար՝
17
հանցանք կատարած անձին ներելը: Բացի այդ, հաշտությունը ենթադրում է տուժողի ն ենթադրյալ հանցագործի կամավոր ն փոխադարձ համաձայնություն՝ միմյանց հետ հաշտվելու վերաբերյալ: Այսինքն՝ հաշտությունը պետք է լինի ինչպես գործողություն, այնպես էլ փոխադարձ գործողությունների արդյունքոշ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս համատեքստում անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելու հանգամանքն ընդունելու պարտադիր պայմանն իր ուղղակի օրենսդրական ամրագրումն է ստացել ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում: Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով Աշոտ Բարայանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, ն հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը, արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված՝ հաշտության հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել բացառապես այն դեպքում, երբ անձն ընդունում է, որ կատարել| յլ է իրեն մեղսագրվող արարքը: Հակառակ մեկնաբանությունն իմաստազուրկ է դարձնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում առկա իրավակարգավորումը, որը, ընդ որում, սախատեսված չի եղել ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի նորմերում:
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է համարում տուժողի ն հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական հետապնդման դադարեցումն այն դեպքում, երբ անձը պնդում է, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով հանրային մեղադրողը՝ վերաքննիչ վերանայման բողոքում, իսկ Վերաքննիչ դատարանը` իր որոշմամբ, չեն անդրադարձել Տ.Առաքելյանի կողմից առաջադրված մեղադրանքը չընդունելու ն այդ պայմաններում տուժողի հետ հաշտության հիմքով քրեական
պատասխանատվությունից ազատելու հանգամանքին, ինչպե նան դրա ռ Տե՛ս, ումոնչ ունում, Վճռաբեկ դատարանի՝ Աշուր Բաբայանի գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշումը:
18
վերաբերյա Առաջին ատյանի դատարանի հետնություններին, Վճռաբեկ դատարանը, ելնելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքից, ն սահմանափակված լինելով պաշտպանի վճռաբեկ բողոքում նշված հիմքի ն այն հաստատող փաստերի սահմաններով, զրկված է այդ հանգամանքին իրավական գնահատական տալու ն նշված դիրքորոշումը սույն գործով կիրառելու հնարավորությունից:
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Այսինքն՝ թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արձանագրված փաստերի հաշվառմամբ, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Տիգրան Առաքելյանին տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի դատական ակտը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ին կայացրած որոշմանը:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Տիգրան Բորիսի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի3-րդ ն 4-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի
19
առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/1634/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
