ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 51 — Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը 1.
Ամփոփում
Հոդված 51. Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը 1. Կատարման ենթակա ակտերի առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ։ 2. Կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝ 1
Ամբողջ Տեքստ
Հոդված 51. Կատարողական վարույթները միացնելը և առանձնացնելը 1. Կատարման ենթակա ակտերի առավել արդյունավետ կատարման նպատակով միմյանց հետ փոխկապակցված կամ կատարողական վարույթի մասնակիցների լրիվ կամ մասնակի համընկնող կազմ ունեցող մի քանի կատարողական վարույթներ կարող են միացվել մեկ վարույթում, կամ մեկ կատարողական վարույթից կարող են առանձնացվել առանձին պահանջներով վարույթներ։
2. Կատարողական վարույթների միացման և առանձնացման մասին որոշումն ընդունում է՝ 1) Ծառայության ստորաբաժանման պետը, եթե միացվում են տվյալ ստորաբաժանումում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթները ենթակա են իրականացման տվյալ ստորաբաժանումում. 2) գլխավոր հարկադիր կատարողը, եթե միացվում են Ծառայության տարբեր ստորաբաժանումներում իրականացվող կատարողական վարույթներ, կամ եթե առանձնացվող կատարողական վարույթը ենթակա է փոխանցման Ծառայության մեկ այլ ստորաբաժանում։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
