Մովսիսյան — ԳԴ4/0004/13/21
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռով Վարդան Վոլոդյայի Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով: 2 Նշված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հան
Ամբողջ Տեքստ
Ի: , ՀԱՐ ի ԳԴ4/0004/13/21
ՐՂԹՏԵ ի
ՀԱՏ
Ախ Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան
Դատավորներ՝ Ն.Շովակիմյան
Կ.Մարդանյան
7 հուլիսի 2023 թվական ք.Երնան
ՀԸ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան)
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռով Վարդան Վոլոդյայի Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 (երկու) տարի ժամկետով:
2 Նշված դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո,
ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դատապարտյալ Վարդան Մովսիսանի ն պաշտպան ԱՍարգսյանի դիմումի քննության արդյունքում, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի փետրվարի 4ին որոշում է կայացրել դիմումը բավարարելու, Վ.Մովսիսյանի նկատմամբ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը 1620 (հազար վեց հարյուր քսան) ժամ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մայիսի 6-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի ԼԼի որոշմամբ ընդունվել է վարույթ: ն 2023 թվականի մայիսի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 485-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող
Յ
Դատավարության մասնակիցների կողմից 1998 թվականի հուլիսի Լին
ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական
դատավարության օրենսգիրք) 414.4րդ հոդվածով սահմանված ժամկետում վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Այսպես, բողոքաբերի կարծիքով, Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր քննելու ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Վ.Մովսիսյաանի ն պաշտպանի դիմումը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելու փաստարկմամբ:
Ի հիմնավորումը վերոնշյալի՝ բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54րդ հոդվածի վերլուծությունից հետնում է, որ դատապարտյալի համապատասխան դիմումը ներկայացնելու իրավունքը ծագում է բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճիոն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում: Այս համատեքստում քննարկելով դատական ակտը կատարման հանձնելու կարգադրության հասցեատերերի սուբյեկտային կազմը՝ բողոքաբերը նշել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժն ի կատար ածելու պարտականությունը դրված է ուղղիչ հիմնարկի վրա, հետնաբար ազատազրկման ձնով պատիժը հանրային աշխատանքներ
պատժատեսակով փոխարինելու մասին դատարան դիմում ներկայացնելու դատապարտյալի իրավունք, ծագում է բացառապես համապատասխան
կարգադրությունն ուղղիչ հիմնարկում ստացվելուց հետո՝ քսան օրվա ընթացքում:
4
Վերոգրյաի հետ մեկտեղ բողոքի հեղինակը նշե է. որ տվյալ
իրավահարաբերությունը կարգավորող օրենսդրական նորմերից ակնհայտ է, որ կարգադրությունը դատապարտյալին ուղարկելու պահանջ նախատեսված չէ, իսկ ՀՀ ոստիկանության իրավասությունը սահմանափակված է դատապարտյալին պատիժը կատարող հիմնարկ տեղափոխելու գործառույթով:
Անդրադարձ կատարելով սույն գործի փաստական հանգամանքներին բողոքաբերը նկատել է, որ Վ.Մովսիսյանի վերաբերյալ դատավճիռը կատարելու մասին կարգադրությունն ուղարկելուց երկու օր անց Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել Վ.Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, իսկ ստորադաս դատարաններ, դատական ակտերը տեղեկություն չեն պարունակում այդ ընթացքում Վ.Մովսիսյանի գտնվելու վայրի մասին:
Ամփոփելով կատարված վերլուծությունը, բողոքաբերը եզրահանգել է, որ Վ.Մովսիսյանի ն պաշտպանի կողմից համապատասխան դիմումը ներկայացվել է օրենքով նախատեսված կարգի խախտմամբ, ուստի Առաջին ատյանի դատարանի կողմից դիմումի քննությունն իրավաչափ չէ: Բացի այդ, ըստ բողոք բերած անձի՝ առկա իրավիճակի տրամաբանությունից բխում է, որ ուղղիչ հիմնարկի կողմից կարգադրության պահանջը չի կատարվել կամ կարգադրության գործողությունն Առաջին ատյանի դատարանի կողմից կասեցվել է, մինչդեռ կատարման հանձնելու կարգադրության չկատարումը կարող է հանգեցնել անօրինական անգործության:
5. Միննույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն առ այն, որ համապատասխան դիմումը ներկայացնելու ժամկետը կարգադրությունը ստանալու պահից հաշվելն իրավաչափ չէ, պատճառաբանված չէ, քանի որ որնէ կերպ չի նշվել, թե հատկապես որ փաստական տվյալների կամ իրավանորմերի մեկնաբանման արդյունքում է հանգել այդ եզրահանգման:
5.2. Վերոգրյալի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը քննարկման առարկա է դարձրել Վ.Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունը՝ գտնելով, որ առկա չեն ծանրակշիռ փաստական տվյալներ,
5
որոնք բավարար կլինեին հիմնավորելու ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու, ըստ այդմ պատժի նպատակների իրացումն ապահովելու հնարավորությունը:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7 Առաջին ատյանի դատարանը, բավարարելով դատապարտյալ
Վ.Մովսիսյանի ու պաշտպանի դիմումը, իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(.) (Դիմումը ենթակա է քննության դատական ակտր կայացրած ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասությաւն, դատարեւնին, քանի որ դատական ակտր դեռես չի կատարվում ն մինչն կատարումը դատական որոշումներն ի կատար ածելու հեվ. կապված հարցերը լուծում է դատաւկաւն որոշում կայացրած դատարանը:
(Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ այն իրավաչափ է ն
ներկայացված միջնորդություն, /դիմում։/ ենթակա է քննության հետնյալ պատճառաբանությամը՝
(-) ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԳԴ/0034/01/19 դավաւվճիոր 2021 թվականի փետրվարի Լին մտել է օրինական ուժի մեջ: (..) (Դ/ատփավճիոր 2021 թվականի փետրվարի 2ին համապատասխան կարգադրությամբ ուղարկվել է կատարմեւն:
2021 թվականի փետրվարի 2-ին (Առաջին ավփյանի դատարանում ատացվել է դատապարտյալ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի ն նրա պաշտպան Արմեն Սարգսյանի միջնորդությունն /»դիմում/ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի նկատմամիԻ ազատազրկման Օ Օձնեռվ նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փտխարինելու վերաբերյալ:
6
Այսինքն՝ Վարդան Վոլողյայի Մովսիսյանն ն նրա պաշտպան Արմեն Սարգսյաւնի կողմից դիմումը ներկայացվել է այն ժամանակ, երբ դավաւկան ակտն արդեն իսկ օրինական ուժի մեջ է մտել ն ուղարկվել կատարման: Հարկ է նան նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական ակտր կատարման ուղարկելու մասին կարգադրությունն ամբաատանյալին կամ նրա պաշտսպյանին ուղարկելու կարգ չի սահմանում, ուսրի դիմումը ներկայացնելու ժամկետները կարգադրությունը արանալու պահից հաշվվելն իրավաչավ չէ:
(-) (Առաջին ատյանի դատարանը գտնում է, որ (.) հանգամանքների համակցությունը հնարավորություն է փալիս գալու եզրահանգման, որ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի նկատմամի նշանակված ազավաւզրկման ձեռով պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքում հնարավոր է ապահովել պատժի նպատակները ն (.) հիմնավորում են Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի նկատմամիԻ նշանակված ազատազիկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը պատժի նպավտաւկների իրականացման տեսանկյունից»:
7Լ Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի պետին հասցեագրված 2021 թվականի փետրվարի 4-ի գրության համաձայն` «2021 թվականի փետրվարի 2ին Ձեզ է ուղարկվել Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ափյանի ընդհանուր իրավասության դափտարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 28ի դատավճտոր ն դատավճիոն ի կատար ածելու մասին կարգադրությունը:
2021 թվականի փետրվարի 4-ին ՀՀՇ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր 6 խրավաստության դատարանի որոշմամբ Վարդան Վոլողյայի Մովսիսյանի նկատմամբ 1 (մեկ) փարի 6 (վեց) ամիս ժամկեվտվ ազատազրկումը փոխարինվել է հանրային աշխատանքներով` 1620 (հազար վեց հարյուր քսան) ժամ տնողությամը:
Հ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 30:35:
7
Հայտնելով վերոգրյալի մասին խնդրվում է չկատարել դատավճիոն ի կափար ածելու մասին կարգադրությունը ն այդ մասին հայտնել դատարանին»:
8. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի որոշման համաձայն՝ «(-) Առաջին ատյանի դատարանը գտնելով, որ (-) Վ.Մովսիսյանի նկատմեաւմը նշանակված ազավտազիկման ձեով պատիժը հանրային ։9աշխատանքներով փոտխարինելու դեպքում հնարավոր է ապահովե պատժի նպատակները (.-), օրինական ն հիմնավորված որոշում է կայացրել դատփապարպտյալի նկատմամբ ազատազրկման ձեռով նշանակված պատիժը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու դիմումը բավարարելու մասին: (.) Առաջին ավփյանի դատարանը միջնորդությունը քննության առնելիս թույլ չի տվել նյութական ն դատաեւվարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի: Ուտրի բերված վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ դատարանի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ»":
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Վ.Մովսիսյանի ն պաշտպանի դիմումի առնչությամբ Առաջին ատյանի դատարանի տրված լուծման հիմնավորվածությունն ու իրավաչափությունը վերաքննիչ բողոքում քննարկվել է ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածության տեսանկյունից» Միննույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված նորմը, ն հաշվի առնելով այդ կապակցությամբ Մխիթար Էլոյանի ն մյուսների գործով Վճռաբեկ դատարանի ձնավորած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալը Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ ստորադաս դատարանի կողմից դատական 3Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 36:
«Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 75-84
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 42-52
" Տես, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի ն մյուսների գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/021/01/10 որոշման 13-14-րդ կետերը:
8
ակտն ընդդատության կանոնի պահպանմամբ կայացված լինելու հարցը, քանի որ սույն գործով առերնույթ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:
10. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախ պետք է քննարկման առարկա դարձնել հետնյալ իրավական հարցը. արդյո՞ք Առաջին Օ-ատյանի դատարանն իրավասու էր Վ.Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին որոշում կայացնել:
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատշաճ ընդդատության կանոնի պահպանումը հիմնարար իրավական արժեք է ն բխում է արդար դատաքննության ինստիտուցիոնալ տարրից` անկախ, անկողմնակալ, իրավասու ն օրենքի հիման վրա ստեղծված դատարան ապահովելու պետության պոզիտիվ
պարտականությունից՛: Այդ առումով, հաշվի առնելով, որ դատական ակտերի կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին ընդդատյա գործերը որոշակիացնելու համար օրենսդիրն ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ որոշակի ժամկետով ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ Վ.Մովսիսյանի կողմից հանցավոր արարքը կատարելու պահին գործող օրենսդրական կարգավորումներին: Այսպես՝
ՃՇՇ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազավաւմզրկմանն այլընտրանքային պատժատեսակ ուժի մեջ մտած դավզաւվճիտն ի կատար ածելու կարգադրությունը արանալուց հեվտ. քսանօրյա ժամկետում` դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու (..) դեսյք|ումի»:
Վճռաբե։ դատարանն ազատազրկման ձնով նշանակված պատիժն
այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու դատապարտյալի իրավունքին անդրադարձել է Մատվել Բրուտյանի գործով որոշմամբ` արձանագրելով, որ դատապարտյալի 7 Տես, Վճռաբեկ դատարանի` Վասակ Գազանճյանի գործով 2023 թվականի մարտի 24ի թիվ ԵԴ/1241/01/22 որոշման 12-րդ կետը:
ծ Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի թիվ ՍԴՌ1439 որոշումը:
9
պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելը պարտադիր նախապայման է դատապարտյալի կողմից ազատազրկումն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու համապատասխան օրենսդրական կառուցակարգը գործադրելու ն դատարանի առջն վերոնշյալ հարցը բարձրացնելու համար, հակառակ դեպքում նշված հարցի քննության հնարավորությունը բացառվում է: Այլ կերպ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում խնդրո հարցը քննարկման ն լուծման ենթակա է դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելու դեպքում, հակառակ պարագայում դիմումը ենթակա է մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարճնելու::
1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- ՎՄովսիսյանի վերաբերյալ մեղադրական դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2021 թվականի փետրվարի Լին,
- դատական ակտը կատարման հանձնելու կարգադրությունն արձակվել է 2021 թվականի փետրվարի 2-ին,
- 2021 թվականի փետրվարի 2-ին Առաջին ատյանի դատարանում ստացվել է դատապարտյալ Վ.Մովսիսանի ն պաշտպանի դիմումը դատապարտյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու պահանջով,
- դիմումի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Վ.Մովսիսյան՝։ նկատմամբ նշանակված ազատազրկում պատժատեսակը փոխարինել է հանրային աշխատանքներով` իր դիրքորոշումը հիմնավորելով նան նրանով, որ դիմումը ներկայացնելու պահին մեղադրական դատական ակտը ստացել է օրինական ուժ, ուղարկվել կատարման ն դեռնս չի կատարվել, միաժամանակ, օրենսդիրը դատական ակտը կատարման հանձնելու կարգադրությունն ամբաստանյալին կամ նրա պաշտպանին ուղարկելու կարգ չի " Տես Վճռաբեկ դատարանի Մատվեյ Բրուրյանի գործով 2023 թվականի մարտի 24ի թիվ ՏԴ/0124/01/19 որոշումը:
10
սահմանում, ուստի դիմում ներկայացնելու ժամկետ. Օ։Ձ`՛հ`ամապատասխան կարգադրությունը ստանալու պահից հաշվվելն իրավաչափ չէ",
- Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի փետրվարի 4-ի գրությամբ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից պահանջել է
Վ.Մովսիսյանի վերաբերյալ դատական ակտը կատարելու մասին կարգադրության կապակցությամբ գործողություններ չկատարել՝ նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինվելու պատճառաբանությամբ",
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ արձանագրելով, որ Վ.Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցում հանգել է ճիշտ եզրահանգման»:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծության արդյունքում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Վ.Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցն Առաջին ատյանի դատարանի առջնՆ բարձրացվլ է նախքան ազատազրկում
պատժատեսակի կատարումն ապահովող մարմնի կողմից պատժի կատարմանն ուղղված գործողություններ կատարելը: Այլ կերպ՝ դատապարտյալ Վ.Մովսիսյանը ն պաշտպանը համապատասխան դիմումը սերկայացրլ են պատժի կրման գործընթացը նախաձեռնված չլինելու պայմաններում:
Թ. Սույն որոշման 10-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետերում վկայակոչված ու վերլուծված փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ըստ էության քննության առնելով դատապարտյալ Վ.Մովսիսանի ն պաշտպանի ներկայացրած դիմումը, չի հանդիսացել «օրենքի հիման վրա ստեղծված»՝ իրավասու դատարան:
2 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:
ս Տե՛ս, սույն որոշման 71-րդ կետը:
ռ Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:
1
Նախ ն առաջ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ընդունելով հանդերձ, որ համապատասխան դիմումը ստանալու պահին պատժի կրման գործընթացը դեռնս չէր նախաձեռնվել, այս համատեքստում պատշաճ ուշադրութան չի արժանացրել դատարանի համապատասխան
լիազորությունը գործադրելու օրենսդրական առանձնահատկությունը: Տվյալ դեպքում, դատապարտյալ Վ.Մովսիսյան՝ ն պաշտպանն ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային .պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դիմումն Առաջին ատյանի դատարան են ներկայացրել սահմանված կարգի խախտմամբ, քանի որ դատապարտյալ Վ.Մովսիսյան նե պաշտպանն ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի առջն բարձրացրել են նախքան պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը կրելու գործընթացը սկսված լինելու պայմանի բացակայությունը բացառել է ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու դատապարտյալ Վ.Մովսիսյանի հնարավորությունը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից պահանջելով Վ.Մովսիսյանի վերաբերյալ դատական ակտը կատարելու մասին կարգադրության կապակցությամբ գործողություններ չկատարել, ուշադրության չի արժանացրել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական կարգավորումները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը կարող է կասեցվել կամ հետաձգվել բացառապես դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետի վերականգնման միջնորդության քննության կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383րդ ն 43-րդ հոդվածներով նախատեսված դեպքերումը, ինչը սույն գործով բացակայում է:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մ արվել Բրուրյանի գործով վերը նշված որոշումը:
12
Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալի խնդրո իրավունքի իրացման կարգի խախտմամբ Առաջին ատյանի դատարան ներկայացված Վ.Մովսիսյանի ու պաշտպանի դիմումը ենթակա էր մերժման՝ առանց ըստ էության քննարկման առարկա դարձնելու:
Վերն արված եզրահանգման հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն
առարկայազուրկ է համարում անդրադառնալ Վ.Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածության առնչությամբ բողոքաբերի դիրքորոշմանը:
13.. Անդրադարձ կատարելով բողոքաբերի՝ սույն որոշման 51րդ կետում մատնանշված փաստարկին, Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտով արձանագրել է, որ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը դատական ակտր կատարման ուղարկելու մասին կարգադրությունն ամբաստանյալին կամ նրա պաշտպանին ուղարկելու կարգ չի սահմանում, ուստի դիմումը ներկայացնելու ժամկետները կարգադրությունը ստանալու պահից հաշվվելն իրավաչափ չէ»: Մեջբերված ձնակերպումից ակնհայտ է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական դատավարության օրենսդրության մեկնաբանմամբ, ընդ որում մեջբերելով նան «Դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությունը» վերտառությամբ հոդվածը, դատապարտյալի՝ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու իրավունքի ծագման պահի հարցում հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման: Հետնաբար, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի այդ փաստարկին ն արձանագրում, որ թեն Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել վերաբերելի իրավանորմերը, սակայն այդ հետնությունը չի կարող գնահատվել որպես չպատճառաբանված:
14. Սույն որոշմամբ արված եզրահանգումը հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր Վ.Մովսիսանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված ապատիժն այլընտրանքային պատժատեսակով` հանրային աշխատանքներով փոխարինելու
Թ
մասին որոշում կայացնել: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում, որ Առաջին ատյանի դատարանի՝ դատապարտյալ Վ.Մովսիսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժն այլընտրանքային պատժատեսակ հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունը նս իրավաչափ չէ:
16. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ն չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սույն գործով ենթակա էր կիրառման, իսկ Վերաքննի, »դատարանը, դատական ակտի անվերապահ բեկանման հիմքի առերնույթ առկայության պայմաններում, վիճարկվող դատական ակտը թողել է անփոփոխ, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն փոփոխելու: Ուստի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6ի որոշումը պետք է բեկանել, իսկ դատապարտյալ Վ.Մովսիսյանի ն պաշտպան ԱՍարգսյանի դիմումը՝ մերժել:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մայիսի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել:
14
2 Դատապարտյալ Վարդան Վոլոդյայի Մովսիսյանի ն ապաշտպան
ԱՍարգսյանի դիմումը մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԳԴ4/0004/13/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
