ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 416 — Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը 1.
Ամփոփում
Հոդված 416. Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը 1. Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիս
Ամբողջ Տեքստ
Հոդված 416. Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը 1. Մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, երկու կամ ավելի անձանց հիվանդացում կամ թունավորում, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
