Գեղամյան — ԿԴ/0035/13/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով Միասնիկ Աշոտի Գեղամյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՇ դրամի չափով: Մ.Գեղամյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է 10 (տասը) ամիս ժամկետ: 2. 2023 թվականի մարտի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային
Ամբողջ Տեքստ
ԵԼ «բթ. ԿԴ/0035/13/23
ԹԽ:
է 1///| Ո» 6 ԳԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Կոտայքի մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Ավագյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան
10 հունվարի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Միասնիկ Աշոտի Գեղամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճռով Միասնիկ Աշոտի Գեղամյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Մ.Գեղամյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է 10 (տասը) ամիս ժամկետ:
2. 2023 թվականի մարտի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Մ.Գեղամյանի նկատմամբ նշանակված՝ 300.000 ՀՀ դրամ տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան|՝ 2023 թվականի մայիսի 1Լի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդությունը մերժվել է:
Յ Դատախազ Ա.Գրիգորյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան), 2023 թվականի հունիսի 28-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մայիսի 1-ի որոշումը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Յ
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նան դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգի սահմանման նպատակը տուգանք պատժատեսակի կատարման ապահովումն է՝ առանց վատթարացնելու դատապարտված անձանց վիճակը:
6. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը նշել է, որ առանց տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգն ապահովելու, տուգանքն ազատազրկմամբ փոխարինելը գործնականում անհնարին կդառնա, քանի որ քննարկվող իրավանորմը նման իրավական ընթացակարգ չի սահմանել:
Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Մ.Գեղամյանի նկատմաբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային
աշխատանքներով փոխարինելու անհնարինություն հետնաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ:
7. Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի մայիսի 11-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Մ.Գեղամյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
4
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Միասնիկ Գեղամյանին վերագրվող հանցանքի կատարման պահի դրությամբ գործողլ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով վտւգանքի բռնագանձման իրավական կառուցաւկարգ նախավնեսվաւծ չի եղել:
Արարքի կատարումից հետո` 2022 թվականի հուլիսի Լին ուժի մեջ մրած ՀՀ նոր քրեական ն քրեակատարողական օրենսգրքերով նախապեսվել է, որ փուգաւնքը վճարելուց խուսափելու դեպքում բոնագանձվում է դափարանի որոշած վփուգանքի չափին համարժեք գույք, եթն այդպիսին առկա է, իսկ եթե այդպիսի գույք առկա չէ, ապա վասգանքը փոխարինվում է ազափազրկմամի՝ ազատազիկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց:
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ կատարված օրենսդրական փոփոխությամը նախատեսվել է տուգանքի բոնագանձման կառուցակարգ, որպիսին Միասնիկ Գեղամյանի կողմից հանցանքը կատարելու պահի դրությամբ չի գործել ն դրան հեվադարձ ուժ տալու դեպքում դատապարտյալի վիճակը կվատթարացվի, ինչն անթույլատրելի է (...)»/:
9. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետնյալը. «/...) (Տուգանքի ամբողջական վճարումից խուսավմտղ դատապարտյալի գույքն անհատույց ն հարկադրաբար վերցնելու իրավակարգավորումն րար էության քրեաիրավական նոր ինատրիտում է, որի կիրառումը թեն դատապարվյալների պատիժը չի խարացնում, սակայն վատթարացնում է այն դարապարվյալների վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատավճիոներով դատապարտվել են տուգեւնքի, դրա գումարը չեն վճարել ն առկա են բավարար փաստական տվյալներ, այդ թվում՝ ուժի մեջ գտնվող դատական ակտ՝ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տուգանքի գումարն ամբողջությամի վճարելուց: Ընդ որում, բքոնագանձման ենթակա գույքի ւ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 39-43:
5
բացակայություսը, հանգեցնում է տուգանքից խասավող դատապարտյալի նկատմամի նշանակված ն չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատալզիկմամը փոխարինելուն (վիճակը վատթարացնող օրենք է) այն դեպքում, երբ հանցանքի կատարման ն դատավճոի ի կատար ածման պահին գործող քրեական ն քրեակատարողական օրենսգրքերի կարգավորումները դատապարփյալների վիճակր բարելավող էին՝ վասգանքը կարող էր փոխարինվել ն դատավճոի կատարման գործընթացն ավարտվեր տուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելով ն այդ պատիժը կրելով:
Նշվածի համատեքատում անդրադառնալով Բողոքարերի այն պնդմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նոր ընթացակարգն անձի իրավական վիճակն այլ կերպ բարելավող օրենք է, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քյնեական օրենսգրքի կիրառման պարագայում վաուգանքի գումարր վճարելուց խուսափելու դեպքում դատապարվյալները կարող էին իրավաչափորեն ակնկալել, որ տուգանքի չվճարած մասր կարող է փոխարինվել կամ փոխարինվելու է հանրային աշխատանքներով ն հանցագործության կատարմուն պահից պետության հեվ. ժագեւծ քրեաիրսւվական հարաբերությունները կարող են ավարտվել այդ, ն ոչ թե ազատազրկում պատժատեսակը լրիվ կրելու արդյունքներով: Մինչդեռ ՀՀ քրեական նոր օրենսգիքի վերոնշյալ կարգավորումը վտւգանքի վճարումից խուսափող դատապարտյալին զիկում է լեգիտիմ այդ ակնկալիքից, այն է՝ փուգանքը հանրային աշխատանքներով փոխարինվելու հնարավորությունից:
Հեփնաբախ, ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասի
կարգավորումը, այն է՝ վաւգանքի վճարումից խուսափող դավտապարվյալից Ամտագանքի չափին համարժեք գույք բոնագանձելու դրա րացակայության պարագայում՝ տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու նորմը
դատապարտյալների վիճակը վատթարացնող է, հետնաբար` այդ օրենքին հետադարձ ուժ չի կարող մտվել(:.)»5:
2Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 83:85:
6
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բոնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետնությունը:
11. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաճայն՝ «Պատաւսխանապտվություւ, մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանամտվությունը»:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր փտխարինում է հանրային աշխատանքներով վուգանքը վճարելու անհնարինության դեպքում հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իակ վմւգանքը վճարելուց չարամփորեն խուսափելու դեպքում` հանրային աշխատանքների հինգ ժամի նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե վտւգանքը կամ փտուգաւնքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամի, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասր հանրային աշխավզանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնղը կատարվում է դատապարտյալի օգտին»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` «/..) 8. Եթե. դատփապարտվողն ի վիճակի չէ անհապաղ ն ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկեվ է սահմանւմ՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Եթե տմտւգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական
7
վիճակի վատթարացման հետնանքով նա զրկվում է փուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը՝
1) երկարաձգում է փուգանքի վճարման սահմանված վերջնաժամկեպտը՝ առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխավտաւնքներ՝ հանրային աշխատանքների 24 ժամի հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(.-.)
1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դավարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա վմնգանքը փոխարինվում է ազատազիկմամբ՝ ազատազրկման 3 օրր հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
12. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախնառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ: Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պավպժապեսակ չէ ն ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պյազժի համակարգում, չունի պավժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարնորել է բռնագանձվող գույքի ն տուգանքի չափի միջն համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից մտխարինվում էր մեկ այլ պավժապտեսակով՝ հանրային աշխապանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին,
8
տեղի չի ունենում: Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն` վսսգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույ բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանավպվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով: Հետնաբար, մինչն գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի: Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը` վասգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ վտխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հեփադարձ ուժ չի կարող ունենա:
12.1. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ ն առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով է Տես Վճոաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը:
9
սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով':
3. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
-` Առաջին ատյանի դատարանը մերժել է Մ.Գեղամյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերալ ՀՇ 6արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող»:
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ նոր իրավակարգավորումների պայմաններում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված ն չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն, հաշվի առնելով, որ գործող քրեական օրենսգիրքը՝ ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, տուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելու հնարավորություն չի նախատեսում::
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն դրանց վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ: Մասնավորապես, նախկին ն գործող քրեական օրենսգրեր՝ համապատասխան իրավակարգավորումների համակցված
վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պազրասխանավպվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ: «Տե՛ս նույն որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
10
5. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նոր իրավակարգավորումնրի համաձայն բռնագանձման ննթակա գույքի
բացակայությունն հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված ն չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն, հետնաբար վերոնշյալ ինստիտուտն անձի վիճակը վատթարացնող է, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում, այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հեփադարձ ուժ չի կարող ունենալ:
16. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնություններն իրավաչափ չեն:
17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանելու ն վարույթը Վերաքննիչ դատարան՝ նոր քննության փոխանցելու համար՛:
7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 1711։
1
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Վերաքննի դատարանը, սուն որոշմամբ արտահայտված իրավական
դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ն ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի պետ Ա.Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 352-րդ, 359-րդ, 361363րդ ն 400րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Միասնիկ Աշոտի Գեղամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի հունիսի 28-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը: ՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ԿԴ/0035/13/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
