ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 38 — Ապրանքի մատակարարման պահը 1.
Ամփոփում
Հոդված 38. Ապրանքի մատակարարման պահը 1. Եթե Օրենսգրքով կամ սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ապրանքի մատակարարման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը. 1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ 2) այն պահը, եր
Ամբողջ Տեքստ
Հոդված 38. Ապրանքի մատակարարման պահը 1. Եթե Օրենսգրքով կամ սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ապրանքի մատակարարման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը. 1) այն պահը, երբ ապրանքը հանձնվում է այլ անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը, կամ 2) այն պահը, երբ առաքված ապրանքն ընդունում է այլ անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, այլ անձի է անցնում այլ պահի, որի դեպքում ապրանքի մատակարարման պահ է համարվում այդ պահը:
2. Եթե ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այդ ապրանքի մատակարարման պահ է համարվում դրա նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահը:
3. Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը` տվյալ ամսվա ընթացքում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով լիզինգի առարկան հանձնվել է սեփականության իրավունքով լիզինգառուին մինչև ամսվա վերջին օրը, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում լիզինգի առարկայի` սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնելու պահը` լիզինգի առարկայի սեփականության իրավունքով լիզինգառուին հանձնման ամսվա ընթացքում ստացման ենթակա՝ լիզինգի առարկայի արժեքի համապատասխան գումարի չափով, եթե սույն մասի երկրորդ պարբերությամբ այլ բան սահմանված չէ: Լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված` մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճար ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահին` մինչև այդ պահն ստացված՝ լիզինգի առարկայի արժեքի մաս կազմող նախնական վճարի չափով:
4. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.2-րդ մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքի մատակարարման պահ է համարվում ապրանքի մատակարարման դիմաց վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը: (38-րդ հոդվածը խմբ. 18.06.20 ՀՕ-321-Ն, լրաց.
23.12.22 ՀՕ-595-Ն ) (18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ( 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
