Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, հետևյալ հիմքերով` 1) հողամասի օգտագործումը ոչ ն
ARLISՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102AI Ինդեքսավորված

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, հետևյալ հիմքերով` 1) հողամասի օգտագործումը ոչ ն

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հ ՈԴՎԱԾ 102. Հ ՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, հետևյալ հիմքերով` 1) հողամասի օգտագործումը ոչ նպատակային նշանակությամբ կամ օրենքով և այլ իրավական ակտերով չթույլատրված եղանակով. 2) հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի սահմանած ժամկետներում օրենսդրության թույլ տրված խախտումները չվերացնելը (հողամասը ռադիոա

Ամբողջ Տեքստ

Հ ՈԴՎԱԾ 102. Հ ՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ Հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով դադարում են դատական կարգով, հետևյալ հիմքերով` 1) հողամասի օգտագործումը ոչ նպատակային նշանակությամբ կամ օրենքով և այլ իրավական ակտերով չթույլատրված եղանակով. 2) հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի սահմանած ժամկետներում օրենսդրության թույլ տրված խախտումները չվերացնելը (հողամասը ռադիոակտիվ և քիմիական նյութերով, թափոններով, լցակույտերով աղտոտելը, մանրէապարազիտային և կարանտինային վնասատու օրգանիզմներով վարակելը, մոլախոտերով ծածկելը, ժամանակավորապես զբաղեցված հողերի վերադարձման ժամկետները խախտելը, հողի բերրի շերտը ոչնչացնելը և փչացնելը, հատուկ պահպանվող և պատմամշակութային օբյեկտների տարածքների օգտագործման համար սահմանված իրավական ռեժիմի խախտումները, բնակչության առողջությանը վնաս պատճառող եղանակներով հողն օգտագործելը և այլն). 3) գյուղատնտեսական նշանակության հողամասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը` հողամասի յուրացման, մելիորատիվ շինարարության, տարերային աղետներից հետո վերականգնման և նման օգտագործումը բացառող այլ հանգամանքների վերացման համար անհրաժեշտ ժամկետի հաշվանցով: Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը. 4) կառուցապատման համար տրամադրված հողամասը կամ դրա մասը երեք տարվա ընթացքում չօգտագործելը, եթե պայմանագրով նախատեսված չեն շինարարության ավարտի ավելի երկարատև ժամկետներ. 5) հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելը և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելը. 6) հողամասի ռեկվիզիցիան. 7) հողամասի բռնագրավումը. 8) հողամասը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարելիս. 8.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում գույքի հարկադիր օտարումը. 9) հողամասի վրա բռնագանձում տարածելը դրա սեփականատիրոջ պարտավորություններով: (102-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-186-Ն, լրաց.

16.01.18 ՀՕ-73-Ն, փոփ.

24.10.18 ՀՕ-409-Ն, 09.07.20 ՀՕ-365-Ն, լրաց.

11.02.21 ՀՕ-74-Ն ) (102-րդ հոդվածի 5-րդ կետը ճանաչվել է Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր 30.10.18 ՍԴՈ-1432 որոշմամբ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել