ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — Փայերի (բաժնետոմսերի) թողարկումը և տեղաբաշխումը 1.
Ամփոփում
Հոդված 28. Փայերի (բաժնետոմսերի) թողարկումը և տեղաբաշխումը 1. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) թողարկվում են շարունակական ձևով` ապահովելով առաջնային շուկայում դրանց ամենօրյա առաջարկի առկայությունը: Բաց ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքն ու քանակը ֆիքսված չեն: 2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճա
Ամբողջ Տեքստ
Հոդված 28. Փայերի (բաժնետոմսերի) թողարկումը և տեղաբաշխումը 1. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) թողարկվում են շարունակական ձևով` ապահովելով առաջնային շուկայում դրանց ամենօրյա առաջարկի առկայությունը: Բաց ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքն ու քանակը ֆիքսված չեն:
2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Սույն մասով սահմանված պահանջը տարածվում է ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) թողարկման և տեղաբաշխման վրա, եթե ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) այլ բան սահմանված չէ: 2.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջներ կայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով:
3. Առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը սահմանվում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կամ տվյալ ֆոնդի կառավարչի կողմից:
4. Փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը կատարվում է դրամական միջոցներով, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով: Ոչ հրապարակային ֆոնդի մասնակիցը փայերի (բաժնետոմսերի) դիմաց կարող է տրամադրել այլ գույք՝ պայմանով, որ, տվյալ ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել այդ տեսակի գույքում:
5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, գործակալի կամ պահառուի կողմից կուտակային կամ կամավոր կենսաթոշակային վճարի ստացումը սույն հոդվածի իմաստով համարվում է պետության կամ համապատասխան մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) ձեռք բերման պահանջի ներկայացում: (28-րդ հոդվածը խմբ., լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, լրաց.
21.06.14 ՀՕ-68-Ն, լրաց., փոփ., խմբ.
22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
