ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 108 — Ալիմենտային պարտավորությունների դադարումը 1.
Ամփոփում
Հոդված 108. Ալիմենտային պարտավորությունների դադարումը 1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ սահմանված ալիմենտային պարտավորությունները դադարում են կողմերից մեկի մահվան դեպքում` այդ համաձայնության գործողության ժամկետի լրանալով կամ այդ համաձայնությամբ նախատեսված այլ հիմքերով։ 2. Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարում է՝ ա) երեխայի չափահաս դառնալով կամ մինչև չափահասության հասնելը երեխաների լրիվ գործունակություն ձեռք բերելով. բ
Ամբողջ Տեքստ
Հոդված 108. Ալիմենտային պարտավորությունների դադարումը 1. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ սահմանված ալիմենտային պարտավորությունները դադարում են կողմերից մեկի մահվան դեպքում` այդ համաձայնության գործողության ժամկետի լրանալով կամ այդ համաձայնությամբ նախատեսված այլ հիմքերով։
2. Դատական կարգով բռնագանձվող ալիմենտի վճարումը դադարում է՝ ա) երեխայի չափահաս դառնալով կամ մինչև չափահասության հասնելը երեխաների լրիվ գործունակություն ձեռք բերելով. բ) երեխային որդեգրելիս, որի ապրուստի համար բռնագանձվում էր ալիմենտը. գ) ալիմենտ ստացողի աշխատունակությունը վերականգնվելիս կամ կարիքավորությունը դադարելիս. դ) անաշխատունակ, օգնության կարիք ունեցող և ալիմենտ ստացող նախկին ամուսնու նոր ամուսնություն կնքելիս. ե) ալիմենտ ստացող անձի կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մահվամբ։ Բ Ա Ժ Ի Ն VI ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ (վերնագիրը լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն, 22.10.25 ՀՕ-363-Ն) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 17. ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ (վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, լրաց.
22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
