ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 137 — Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 137. Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու կարգը 1. Եթե առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ ավելի մեղմ պատժի դատապարտված անձի ընտանիքի միակ աշխատունակ անդամի հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի կատարումը նրա կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ապա այդ անձին պատժից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմ
Ամբողջ Տեքստ
Հոդված 137. Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու կարգը 1. Եթե առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ ավելի մեղմ պատժի դատապարտված անձի ընտանիքի միակ աշխատունակ անդամի հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի կատարումը նրա կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ապա այդ անձին պատժից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը:
2. Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդության հետ միաժամանակ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը դատարան է ներկայացնում տեղեկանքներ համապատասխան հանգամանքների վերաբերյալ և դատապարտյալի անձնական գործը:
3. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ազատվելու օրը Պրոբացիայի ծառայություն է ուղարկում պատժից ազատելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատելու օրը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Պրոբացիայի ծառայությունում հաշվառվելու պարտավորության մասին:
4. Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
5. Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատված անձը դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց խուսափող է համարվում, եթե Պրոբացիայի ծառայության կողմից երկու անգամ արգելված վարքագծի մասին նախազգուշացվելուց հետո դարձյալ չի կատարում սահմանված պարտականությունները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
