ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1132 — Ստեղծագործությունը հանրային սեփականության վերածելը 1.
Ամփոփում
Հոդված 1132. Ստեղծագործությունը հանրային սեփականության վերածելը 1. Ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո այն վերածվում է հանրային սեփականության: Այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում երբևիցե պահպանության չեն տրամադրվել, համարվում են հանրային սեփականություն: 2. Հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ` առանց հեղինակայի
Ամբողջ Տեքստ
Հոդված 1132. Ստեղծագործությունը հանրային սեփականության վերածելը 1. Ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո այն վերածվում է հանրային սեփականության: Այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում երբևիցե պահպանության չեն տրամադրվել, համարվում են հանրային սեփականություն:
2. Հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ` առանց հեղինակային վարձատրություն վճարելու: Ընդ որում, պետք է պահպանվեն հեղինակության իրավունքը, անվան իրավունքը և հեղինակի համբավի և արժանապատվության իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (1132-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, լրաց.
04.12.01 ՀՕ-270, փոփ.
15.06.06 ՀՕ-143-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
