Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մանուկյան — ԿԴ/0094/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մանուկյան — ԿԴ/0094/01/20

Վճռաբեկ դատարանԿԴ/0094/01/2017 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ 2019 թվականի մայիսի 2-ին, ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 46102019 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմա

Ամբողջ Տեքստ

«Ֆր Տ.

յ 220 ոյք "5 մ ԿԴ/0094/01/20

215 թի

ԹԸ |

է 7» ԿՔ ՀՆ,

ՆԱ 22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Գ.Շահբազյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ա.Դանիելյան

Ա.Նիկողոսյան

Մ.Հարությունյան

17 հոկտեմբերի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ պաշտպան Գ.Ավագյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

Լ 2019 թվականի մայիսի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 46102019 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 25-ի որոշմամբ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ալեքսանդր Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2020 թվականի հուլիսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով ԱՄանուկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Ա.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ: Տուժող ՇՀԿ-ի իրավահաջորդ Ա.Մ-ի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության: ԱՄանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձվել է 117.600 (հարյուր տասնյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության կատարման համար ծախսված գումարի փոխհատուցում: Նույն դատավճռով վճռվել է նան իրեղեն ապացույց ճանաչված ն ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում պահվող ու նույն բաժնի աշխատակիցների պահպանությանը հանձնված «Կամազ-5511» մակնիշի "5 հաշվառման համարանիշի ն «Տոյոտա Կոռոլա 18» մակնիշի "" "" """ հաշվառման

Յ

համարանիշի ավտոմեքենաները վերադարձնել՝ համապատասխանաբար ԱՀ-ին ն ԱՄ.-ին:

3. Դատախազի, տուժողի իրավահաջորդի ն պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 14-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Գ.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Բողոքի հեղինակը նախ փաստարկել է, որ նախաքննությամբ ձեռք բերված փորձագիտական եզրակացությամբ, որը դրված էր մեղադրանքի հիմքում, ն դատաքննության ընթացքում ստացված եզրակացությամբ որպես ճանապարհային երթնեկության բնագավառը կանոնակարգող դրույթին հակասող գործողություն նշվել են միմյանցից էապես տարբերվող գործողություններ, որոնք, ըստ բողոքի հեղինակի՝ ունեն տարբեր վարչաիրավական բնորոշում, մինչդեռ իրարից էապես տարբերվող արարքներին փորձագետների կողմից տրվել է վարչաիրավական գրեթե նույն գնահատականը: Նման փաստական հանգամանքների պայմաններում, ընդհուպ մինչն դատաքննության ավարտը, մեղադրանքի կողմը չի հստակեցրել, թե մեղադրյալ Ա.Մանուկյանին այդ գործողություններից որն է վերագրում: Այդ հանգամանքին անդրադարձ չի կատարել նան Առաջին ատյանի դատարանը ն իր

4

դատական ակտում չի կոնկրետացրել, թե համապատասխան գործողություններից որն է դիտարկել որպես մեղադրանքում ձնակերպված՝ ճանապարհային երթնեկութան բնագավառ կարգավորող համապատասխան նորմատիվ

դրույթներին հակասող: Արդյունքում, բողոքի հեղինակը եզրահանգել է, որ խախտվել է մեղադրանքի բնույթի ն հիմքի մասին տեղեկանալու՝ մեղադրյալ ԱՄանուկյանի իրավունքը:

5... Միննույն ժամանակ, բողոքի հեղինակը, վերլուծելով վարույթի ընթացքում ստացված փորձագիտական հիշյալ եզրակացությունները, արձանագրել է, որ դրանք հիմնավորված չեն, ուստի, արժանահավատ ապացույցներ չեն ն չեն կարող դրվել դատական ակտի հիմքում: Բողոքաբերն արձանագրել է նան վկաների ցուցմունքների ու դատարանի հետնությունների անհամապատասխանությունը:

5.2. Բողոքաբերը, անդրադառնալով Ա.Մանուկյանի նկատմամբ

ազատազրկման ձնով նշանակված պատիժը նրա կողմից կրելու հարցին, գտել է, որ պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնե 35, պատժի նպատակներին:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշումը ն ճանաչել ու հռչակել ԱՄանուկյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում կամ Ա.Մանուկյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Տուժողի իրավահաջորդ ԱՄ. ներկայացրած վճռաբեկ բողոքի

պատասխանում նշել է, որ պաշտպան Գ.Ավագյանը վճռաբեկ բողոքը ներկայացրել է բողոքարկման մեկամսյա ժամկետի խախտմամբ:

Որպես հիմնավորում նշվել է, որ ԼՕ1170278674Ճի1 բեռնային համարով առաքանու առաքման ընթացքի մասին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական կայքէջում արտացոլված տեղեկատվության համաձայն՝ առաքանին հասցեատիրոֆը հանձնվել է 2024 թվականի մարտի 4-ին, այլ ոչ թե 11-ին, ինչպես նշել է պաշտպան Գ.Ավագյանը:

5

8. Վերոշարադրյալի հիման վրա, տուժողի իրավահաջորդ Ա.Մ-ը խնդրել է մեղադրյալ Ա.Մանուկյանի պաշտպան Գ.Ավագյանի վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Ալեքսանդրը Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա. «(..) /(Ու/նենալով 8 կարգի, "" """""" սերիայի վարորդական իրավունքի վկայական, գտնվելով սթափ վիճակում, 2019թ. մայիսի 02-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած «Տոյովմաւ Կորոլա» («101014 ՇՕԽՕԼԼ/Ն») մակնիշի "" "" """ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի 24՝ «Զիջել ճանապարհը» ճանապարհային առավելության նշանի, ՃԵԿ- ի 96-րդ կերի ն «Վանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 35»րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն Է իրականացրել է ոչ պատշաճ ն վտանգավոր երթնեկություն՝ խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մուտք գործելու րնթացքում ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթնեկող ն խաչմերուկը հատելու հերթեւկաւնության առումով երթնեկության առավելություն ունեցող, ԱՀ-ի կողմից վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի "" "" "" հաշվառման համարանիշի ավտոմեքենային, անտեսելով իր երթնեկության ուղղությամի խաչմերուկից առաջ տեղադրված ՃԵԿ-ի 2.4՝ «Զիջել ճանապարհը» ճանապարհային առավելության նշանի պահանջը, իր գործողություններով խոչընդոտել է «ԿԱՄԱԶ» մակնիշի "" "" """ հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի երթնեկությունը ն արեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումի՝` ինքն իրեն զիկելով այն կանխելու փեխնիկական հնարավորությունից, որի հետնանքով «Տոյոտա Կորոլա» («101014 ՇՕԽՕԼԵՃ») մակնիշի "" "" "` հաշվառման

6

համարանիշի ավտոմեքենայի ուղնորուհի Հ.Կ-ին անզգուշությամբ պատճառել է մեւհ (..)»:

10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(.) /Պ/ատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտելով սույն գործով ձեոք բերված ապացույցները ն դրանք գնահատելով վերաբերելիության, թույլավտելիության, արժանահավատության, իսկ ամրողջ ապացույցներն իրենց համակցությամի` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամը` (Առաջին ատյանի դատարանն) ապացուցված է համարում ԱՄանուկյանին մեղսագրվող արարքը ն այն նրա կողմից մեղավորությամը կատարելը՝ հետնյալ պատփճառաբանությամիը.

Ը)

(Առաջին ատյանի դատարանը գնահատելով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, դրանց համադրման ն առկա հակասությունների վերլուծության արդյունքու, արժանահավատ չի համարում պատահարի հանգամանքների վերաբերյալ ամբաստանյալ ԱՄանուկյանի ցուցմունքը, մասնավորապես, այն, որ պատահարի պահին իր վարած ավտոմնքենայի արագությունը շատ ցածր է ելել՝ 710 կմ/ժ, բացի այդ, ավտոմնքենաների՝ միմյանց բախվելու պահին իր ավտոմեքենան հիմնական ճանապարհին չի գտնվել: Մինչ խաչմերուկ հասնելը, ինքն ավտոմեքենան մոտեցրել է գլխավոր ճանապարհի եզրին ն փեսնելով դիմացից եկող «ԿԱՄԱԶ» ավտոմեքենան` սպասկ է, որ անցնի, որից հետո գլխավոր ճանապարհ մտնելով պերք Լ շարունակեր ճանապարհը: Վայրկյանների ընթացքում, մոտ 7080 մետր հեռավորությունից տեսել է, որ «ԿԱՄԱԶ» ավտոմեքենան իր ուղղությամբ է շարժվում, բնաւզդարար որոշել է կանգնած տեղից ձախ թեքել ավտոմեքենան ն արագությամբ փորձել «ԿԱՄԱԶ» ավտոմեքենայից փախցնել, սակայն չի հասցրել ն տեղի է ունեցել բախումը:

Ամբաստանյալի հայտնած տեղեկությունը, ավտոմեքենաների՝ միմյանց բախվելու պահին իր ավտոմեքենան հիմնական ճանապարհին չգտնվելու, ւՏե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 159-167:

7

ընդհարման պահին իր ավտոմեքենայի դիրքի, արագության մասին, հերքվել են ինչպես վկանե, ԱՀ-ի, ՌՎ-, ԱԴ-ի ցուցմունքներով այնպես էլ

դատաավտոտեխնիկական, դատահերքարանական ն դատարժշկական համալիր փորձաքննութան թիվ 191429 ն դատաավտոտեխնիկական կրկնակի

փորձաքննության թիվ 00952208 եզրակացություններով:

Այսպես.

Ըստ վկա ԱՀ-ի ցուցմունքի՝ Նոր Գեղի-Աշտարակ խճուղու վրա, Եղվարդից դուրս եկող ճանապարհով ԱՄանուկյանը «Տոյորա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայով բարձր արագությամի` 80-100կմ7ժ կամ ավելի, դեմ հանդիման է դուրս եկել իրեն, ինքը տեսնելով, որ ամիաստանյալի ավտոմեքենան ուղիղ դեպի իր «ԿԱՄԱԶ» ավտոմեքենան է ընթանում, գլխավոր ճանապարհին արգելակել ն ղեկը կտրուկ թնքել է դեպի աջ: Այդ պահին «Տոյովաւ Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դեպի ձախ է թեքվել, ավտոմեքենայի աջ մասով բախվել իր ավտոմեքենային:

Վկա ՌՎ-ի ցուցմունքի համաձայն՝ դեպքի օրր՝ 2019թ. մայիսի 2ին, իր ավտոմեքենայով Եղվարդից դեպի Նոր Գեղի (ճանապարհով) ընթանալիս, մինչն խաչմերուկ հասնելը, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան վազաւնցա Լէ իր ավտոմեքենային: Իսկ դիմացից, դեսլի Աշփտարեւկ գնացող ճանապարհով, «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան է եկել ն տեսնելով, որ «Տոյոտաւ Կորոլա» մակնիշի ավտոմնքենան նրա ուղղությամբ է վարել, վերջինս արգելակել, աջ է ընդունել, սակայն «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենան, հարվածել է նրան:

Վկա ԱԴ-իի ցուցմունքի համաձայն՝ դեպքի օրր Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին կանգնած է եղել, լսել է «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի մեկ ազդանշանի ձայն ն նկատել մոտեցող երկուավտոմնքենաներ, որոնցից մարդատաւր ավտոմեքենան Եղվարդից եկող ճանապարհի ձախակողմյան հատվածով ընթանալիս է եղել դեպի իրենց այգիների կողմի, իսկ «ԿԱՄԱՑ» մակնիշի ավտոմեքենան երթնեեկել է Նոր Գեղիի կողմից: Երկու ավտոմեքենաներն ընթանալիս են եղել 70-80 կմ/ժ արագությամի ն տեղի Լ ունեցել վթար:

Դատաավտոտեխնիկական, դատահերքարանական ն դատարժշկական

համալիր փորձաքննության թիվ 191429 եզրակացության համաձայն` «Տոյորա Կորոլա» («107014 ՇՕԽՕԼՆՆԵ4») մակնիշի, ը" "" """ հաշվառման համարանիշի

8

ավտոմեքենայի վարորդն անհավասարազոր ճանապարհների հատման՝ տվյալ չկարգավորվող խաչմերուկում իրականացրել է ոչ պատշաճ ն վրանգավոր երթնեկություն՝ խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մուտք գործելու րնթացքում ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթնեկող ն խաչմերուկը հատելու հերթեւկաւնության առումով երթնեկության առավելություն ունեցու, ԱՀ-ի կողմից վարած «ԿԱՄԱՑ» մակնիշի, "" "" "` հաշվառման համարանիշի ավտոմեքենային»:

Համաձայն դավաավտոտեխնիկական կրկնակի փորձաքննության թիվ

00952208 եզրակացության՝ «Պատահարին նախորդած

ճանապարհատրանսպորվալյին իրադրությունում «Տոյոտա Կորոլա 18» («101014 ՇՕԽՕԼՆեՃ 18») մակնիշի "" "" "" հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վարորդը երկրորդական Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհով անհավասարազոր

ճանապարհների խաչմերուկին մոտենալիս, ավտոմորիլը վարելով սահմանված արագությունը գերազանցող արագությամը ն ճանապարհր չզիջելով զլխավոր՝ Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհով ընթացող «ԿԱՄԱԶ 551» մակնիշի "" "" " հաշվառման համարանիշի ավտոմոբիլին, թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ ն 96-րդ կետերի, ինչպես նան «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 35»րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, իր այդ գործողություններով պայմանավորել է տվյալ պատահարի առաջացումի` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

(-.)

«Նոր Գեղի-Աշտարակ ն Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհների երթնեկելի մասերի հատման վփաւտածք մուտք գործելու պահից մինչն ընդհարման պահր «Տոյոտա, Կորոլա 18» («107014 ՇՕՏՕԼՆՆ4 18») մակնիշի ավտոմոբիլի շարժման հետագծից ակնհայտ է, որ դրա վարորդ Ա.Մանուկյանի ցուցմունքներում նշված հանգամանքներում նրա վարած ավտոմոբիլն՝ ընդհարման պահին ունեցած դիրքով, ինդհարման տեղում չէր կարող հայտնվել»:

Անդրադառնալով սույն քրեական գործով նշանակված

դատփտաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունների

9

գնահատմանը, (Առաջին ատյանի դիատարանն արձանագրում է, որ երկու եզրակացություններում էլ պատահարի առաջացման պատճառ է դիվւարկվել ԱՄանուկյանի վարած ավտոմեքենայի կողմից «ԿԱՄԱ» մակնիշի ավվտմեքենային ճանապարհը չզիջելու հեր կապված խախտումի, մասնավորապես` ՃԵԿ-ի 24՝ «Զիջել ճանապարհր» ճանապարհային առավելության նշանի, ՃԵԿ-ի 96-րդ կետի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ թույլ տալը:

Ավելի, կրկնակի դատաավտորեխնիկական փորձաքննությամբ

արձանագրվել է, որ ԱՄանուկյանը, իր վարած ավտոմեքենայով, չզիջելով ճանապարհը, մուտք է գործել «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ընթացագոտի, ապա իր նախընտրած ուղղությամբ երթնեկությունը շարունակելու փոխարեն, կատարել է ձախ մաններում: Այլ խոսքով, նման պայմաններում (Առաջին ատյանի դատարանն այլես հաստատված է համարում, որ ԱՄանուկյանը, իր վարած ավտոմեքենայով մուվք է գործել Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհների խաչմերուկ:

(-) (Գնահատելով սույն գործով ձեռք բերված թույլատրելի, վերաբերելի ն արժանահավատ ապացույցների համակցությունը, (Առաջին ատյանի դատարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հասարավված է համարում ամբաստանյալ ԱՄանուկյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2Զրդ մասով նախատեսված հանցագործությունը կատարելը ն գտնում է, որ նրան մեղսագրվող արարքը որակվել է ճիշտ, այդ արարքի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պաւվժի: (..)»-:

1. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(.) (Առաջին ատյանի դատարանը, ԱՄանուկյանին առաջադրված մեղադրանքում մեղադրաւկան դատական ակտ կայացնելու հարցում, հանգել է հիմնավորված հենության, ն մեղադրական դատական ակտ կայացնելու իրավաչափության առնչությաւմը Առաջին ատյանի դատարանի հերնությունների հեմ, չհամաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթեր 90-12:

10

(-) (Առաջին ատյանի դատարանի (..) դիրքորոշումներն ու եզրահանգումներն առկա պայմաններում, ոչ միայն բավարար չափով փասվզարկված են, այլե բխում են գործի օբյեկտիվ տվյալներից:

Վերոգրյալի հաշվառմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ առնչությամը պաշտայանի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունների հետ համաձայնվելու իրավաչափ հիմքեր չկան:

Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից ներկայացված պնդմանն այն մասին, որ ԱՄանուկյանն իր արարքով չի խախտել ՃԵԿի 24 «Զիջել ճանապարհը» ճանապարհային առավելությաւն նշանի, ՃԵԿ-ի 96-րդ կերի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի Յրդ մասի կանոնները, հետնարար չի կատարել` քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2րդ մասով ատհմանված հանցագործությու, ապա Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ կոնկրետ դեպքում, վերը բերված հիմնավորումների համապեքարում, դրանք ոչ միայն բավարար չափով փաարարկված չեն, այլն չեն կարող որոշիչ նշանակություն ունենա` պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն այդ մասով (վերաբերելի մասով) բավարարելու՝ սույն գործով վիճարկվող դատական ակտը բեկանելու ն ԱՄանուկյանի նկատմամբ արդարացման դավաւկան ակտ կայացնելու հսւմար:

Ինչ վերաբերում է նան պաշտպանի պեդմանը՝ իրենց իսկ կողմից ներկայացված միջնորդությունների արդյունքում, ի նկատի ունենալով վերաքննիչ բողոքում նշված փատրարկներր կրկնակի դատաավտուրնխնիկական ն դատարժշկաւկան համալիր փորձաքննություն նշանակու, (փորձագետին) պարոն Ծատուրյանին հարցաքննելու ն այլնի անհրաժեշտության վերարերյալ, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ դեպքում, վերը բերված հիմնավորումների համատեքատում, դրանք (առկա. պայմաններում) արդեն իսկ ոչ միայն բավարար չափով փաստարկված չեն, այլն չեն կարող իրավական արժեք ն որոշիչ նշանակություն ունենա պաշտպանի կողմից ներկայացված (համապատասխան) միջնորդությունները բավարարելու համար:

Այս առնչությամբ, հարկ է վերստին նշե, որ սույն գործով, վիճարկվող դատական ակտում, ի թիվս այլնի առկա է նան արձանագրում այն մասին, որ.

1

«(-) Անդրադառնալով սույն քրեական գործով նշանակված

դատփտաավտոտեխնիկական փորձաքննությունների եզրակացությունների գնահատմանը, (Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ երկու եզրակացություններում էլ պատահարի առաջացման պատճառ է դիվւարկվել ԱՄանուկյանի վարած ավտոմեքենայի կողմից «ԿԱՄԱ» մակնիշի ավվտմեքենային ճանապարհը չզիջելու հեր կապված խախտումի, մասնավորապես` ՃԵԿ-ի 24՝ «Զիջել ճանապարհր» ճանապարհային առավելության նշանի, ՃԵԿ-ի 96-րդ կետի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հողվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ թույլ տալը: (-)»:

Այս առնչությամբ, ասյն գործով, վիճարկվող դատական ակտում, ի թիվս այլնի առկա է նան արձանագրում այն մասին, որ. «(.) Դատաքննության ընթացքում: փորձագետ ԺԾատուրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ (..»:

(-) Հարկ նշե, որ պաշտպանության կողմի հիշյալ պնդումն (առկա պայմաններում) չի բխում նան (.) վերաբերելի իրավակարգավորումներից ն արծածվող հարցի իմաարով խնդրո առարկային առնչվող այն գործի վերաբերելի տվյալներից:

Բացի այդ, զուտ արձանագրման առումով, հարկ է նշել նաւն, որ արծածվող հարցի իմաստով, խնդրո առարկային առնչվող հարցադրումներին արդեն իսկ համապատասխան անդրադարձ է կատարվել, Վերաքննիչ դատարանի կողմից, սույն գործով 14.02.2024թ. թվագրմամբ դապտաւկան նիատի շրջանակներում:

Ինչ վերաբերում է նան պաշփպանի վերաքննիչ բողոքում տեղ գված պեդմանն՝ արագությաւն գերազանցման (այդ առնչությամբ (Առաջին ատյանի դատարանի դիտարկում, վիճարկելու) վերաբերյա, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, ոլ սույն գործով, վիճարկվող դատական ակտում փել գվտաեւծ (Առաջին ատյանի դատարանի հիշյալ արձանագրման հետ չհամաձայնվելու, այն որպես այդպիսին չդիտարկելու պարագայում անգամ, (առկա պայմաններում) նշված հանգամանքն ինքնին բավարար հիմք չի կարող հանդիսանալ պաշտպանի վերաքննիչ բողոքը (վերաբերելի մասով) բավարարելու հաւմար:

12

Ինչ վերաբերում է նան պաշտպանի վերաքննիչ բողոքում ներկայացված մյուս փաստարկներին ու դատողություններին, ապա հարկ է արձանագրել, որ այն որոշմամը վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցությաւն մեջ արդեն իսկ ամբողջությամը ներառում, են դրանց վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխաններն, ուսվի լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: (..)»»:

12. 2024 թվականի մայիսի 7-ին Վճռաբեկ դատարան է ստացվել պաշտպան Գ.Ավագյանի միջնորդությունը, որով վերջինս խնդրել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով մեղադրյալ Ա.Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ն քրեական վարույթը կարճել:

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

Թ. ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն սույն օրենսգիրքն ուժի մեջ մփնպը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա.Մանուկյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների 3Տե՛ս քրեական գործ, հատոր 11, թերթեր 36-142:

Հ Տե՛ս քրեական զործ, հատոր 13, թերթեր 152-158:

Թ

շրջանակներում, ուստի ստորադամ դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

14. Վճռաբեկ դատարանը հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքով վիճարկվում է մեղադրյալ Ա՛Մանուկյանի մեղավորության մասին ստորադաս դատարանների հետնությունը, գտնում է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Ա.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը հնարավոր է անդրադառնալ միայն հիշյալ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցված լինելու հարցը քննարկելուց հետո: Ուստի սույն վարույթով նախնառաջ պետք է քննարկման առարկա դարձնել հետնյալ իրավական հարցը. արդյո՛ք հիմնավորված է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով սախատեսված արարքը կատարելու մեջ մեղադրյալ Ա.Մանուկյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը:

Նախքան բարձրացված իրավական հարցին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վճռաբեկ բողոքով նախնական վարույթի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկման առարկա է դարձրել Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոքն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հարցը ն արդյունքում կայացվել է պաշտպան Գ.Ավագյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, ուստի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկին սույն որոշմամբ անդրադարձ չի կատարվում:

141 Բողոքի հիմքերի ն հիմնավորումնեի սահմաններում ստուգման ենթարկելով քրեական գործի փաստական հանգամանքների բացահայտման ու քրեական օրենքի կիրառման ճշտությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրության ու գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարանները ՀՀ

14

քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված արարքում ԱՄանուկյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջադրված մեղադրանքում ԱՆՄանուկյանի մեղքը հաստատվում է, իսկ բողոքաբերի փաստարկները հերքվում են գործով ձեռք բերված ն ստորադաս դատարանների դատական ակտերում պատշաճ վերլուծված ապացույցների բավարար համակցությամբ, այն է՝ վկաներ ԱՀ-ի», ՌՎ-իճ, ԱԴ-ի՛ ն փորձագետ ԺԾատուրյանիծ ցուցմունքներով, դեպքի վայրի, ն տրանսպորտային միջոցներին զննության արձանագրություններով, դատաբժշկական", դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական ու դատաբժշկական համալիր» ն

դատաավտոտեխնիկական կրկնակիտ փորձաքննությունների

եզրակացություններով:

Անդրադառնալով սույն որոշման 5-րդ կետում շարադրված վճռաբեկ բողոքի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նկատել, որ համաձայն մեղադրանքի փաստական նկարագրի՝ մեղադրյալ Ա.Մանուկյանի կողմից, ի թիվս այլնի, թույլ են տրվել ՀՀ Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշմամբ (այսուհետ՝ նան Ճանապարհային երթնեկության կանոններ) սահմանված կանոնների 96-րդ կետի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ իրականացրել է ոջ պատշաճ ն վտանգավոր երթնեկություն, մասնավորապես, խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մուտք գործելու ընթացքում ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթնեկող ն խաչմերուկը հատելու հերթականության առումով 5 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 97:

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 30:

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 14:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, դատական նիստի արձանագրություն, թերթ 89 ն հատոր 7-րդ, դատական նիստի արձանագրություններ, թերթ 11 ն 65:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 5-36:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 65-81:

ո Տե՛ս քրեական գործ, հատոր Լին, թերթեր 210-217:

օ Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 47-60:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 32-59:

5

առավելություն ունեցող «Կամազ» մակնիշի տրանսպորտային միջոցին, դրանով իսկ պայմանավորել ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը՝ ինքն իրե զրկելով ան կանխերու տեխնիկական հնարավորությունից":

Դատաավտոտեխնիկական կրկնակի փորձագիտական եզրակացությամբ

արձանագրվել է, որ մեղադրյալ Ա.Մանուկյանը, երկրորդական ճանապարհով անհավասարազոր ճանապարհների խաչմերուկին մոտենալիս ճանապարհը չզիջելով գլխավոր ճանապարհով ընթացող «Կամազ» մակնիշի տրանսպորտային միջոցին, թույլ է տվել Ճանապարհային երթնեկության կանոնների 96-րդ կետի ն «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, դրանով իսկ ապայմանավորլ ճանապարհատրանսպորտային ապատահարի առաջացումը ինք. իրեն զրկեով այն կանխելու տեխնիկական

հնարավորությունից»: Մեղադրանքի ն փորձագիտական եզրակացության վերը շարադրված բովանդակությունը բավարար է արձանագրելու, որ թե' մեղադրանքի փաստական նկարագրի, թե' դատաավտոտեխնիկական կրկնակի փորձագիտական եզրակացության մեջ որպես մեղադրյալ Ա'ՆՄանուկյանի կողմից թույլ տրված խախտում նշվել է երկրորդական ճանապարհով խաչմերուկ մուտք գործելիս գլխավոր ճանապարհով ընթացող «Կամազ» մակնիշի տրանսպորտային միջոցին ճանապարհը զիջելը, ինչով էլ պայմանավորվել է ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը զրկվելով այն կանխելու տեխնիկական

հնարավորությունից: Միննույն ժամանակ, երկու դեպքում էլ Ա.Մանուկյանի գործողություն` դիտարկվել է ճանապարհային երթնեկության բնագավառը կանոնակարգող նույն նորմատիվ դրույթներին հակասող: Ընդ որում` թեն մեղադրանքի ձնակերպման մեջ օգտագործվել է «խաչմերուկում երկրորդական ճանապարհից գլխավոր ճանապարհ մումք գործելու ընթացքում», իսկ հիշյալ եզրակացությամբ՝ «երկրորդական ճանապարհով անհավասարազոր

ճանապարհների խաչմերուկին մորենալիւ» արտահայտություններ, Կ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

5 Տե՛ս դատաավտոտեխնիկական կրկնակի փորձագիտական եզրակացության՝ հետնություններ մասի 1-րդ ն 12-րդ կետերը, քրեական զործ, հատոր 6-րդ, թերթեր 32-59:

16

այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այդ արտահայտությունների բովանդակությունները, սույն վարույթի փաստական հանգամանքների պայմաններում, հավասար իմաստային ծանրաբեռնվածություն ունեն:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում պաշտպանության իրավունքի խախտման առնչությամբ բողոքաբերի պնդմանը: Նշվածից զատ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի փաստակազմով պայմանավորված պարզման ենթակա հանգամանքների մասով դատաավտոտեխնիկական կրկնակի փորձագիտական եզրակացության, ինչպես նան փորձագիտական համալիր եզրակացության համապատասխան մասերի հիմնավորվածությունը ն արժանահավատությունը կասկածի տակ դնելու հիմքերը բացակայում են:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կատարելու մեջ մեղադրյալ Ա.Մանուկյանի մեղավորության վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված է:

Ծ. Մույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք մեղադրյալ ԱՄանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի համաձայն` «մ. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցմաւն, եթն՝

(-:)

12) անձը Հայատրանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից. (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե:

17

(--)

3) մեղադրյալի նկատմամի դադարեցվել է քրեական հետապնդումը, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցազործություններ են համարվում (-.) անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում տասը վարի ժամկետով ազատազրկումը»:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն ՝ «մ. Անձն ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելուօրվանից անցել են հերնյալ ժամկարները.

(-.)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(-.)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դազավճոի օրինական ուժի մեջ մտնելու պահր: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթնեկության կամ տրանսպորվային միջոցների շահագործման կանոնները խախվպելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնամ

պավշժվում է (..):

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել Լ մարդու մահ՝

պատժվում է ազափազրկմամի՝ առավելագույնը հինգ տարի ժամկերով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զիաղվելու իրավունքից զիկելով՝ առավելագույնը երեք փարի ժամկետով: (-)»:

16. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի,

18

իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

17. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարվել է 2019 թվականի մայիսի 2-ին» Ա.Մանուկյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիոը կայացվել է 2023 թվականի նոյեմբերի 20-ին», որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքների քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի փետրվարի 14-ին:տ: 2024 թվականի ապրիլի 17-ին Վճռաբեկ դատարան է ստացվել նշված որոշման դեմ ԱՄանուկյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ վերադարձվել է՝ տրամադրելով 10-օրյա ժամկետ՝ թերությունները վերացնելուն կրկին ներկայացնելու համարտ։ 2024 թվականի մայիսի 6-ին ՀՀ Վճռաբեկ դատարան է ստացվել Ա.Մանուկյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ»ո:

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից ակնհայտ է, որ Ա.Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես միջին ծանրության հանցանքի համար նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա՝ 2024 թվականի մայիսի 2-ի դրությամբ, վերջինիս նկատմամբ առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, ուստի նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնե՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ ն քրեական վարույթը` այն շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով կարճել: Նման 7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

Թ Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 2 ն թերթեր 75-77:

2. Տե՛ս քրեական զործ, հատոր 13-րդ, թերթեր 8182 ն սույն որոշման 4-րդ կետը:

19

պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.2-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:

18.1. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իսկ որպես իրեղեն ապացույց ճանաչված ն ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում պահվող ու նույն բաժնի աշխատակիցների պահպանությանը հանձնված «Կամազ-5511» մակնիշի ՞" "" « հաշվառման համարանիշի ն «Տոյոտա Կոռոլա 18» մակնիշի ՞" "" """ հաշվառման համարանիշի ավտոմեքենաները՝ վերադարձնել՝ համապատասխանաբար ՄՀ-ին ն ԱՄ-ին:

Տուժողի իրավահաջորդ Ա.Մ-ի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության, նկատի ունենալով, որ այն առանց քննության թողնելու մասին որոշման դեմ վերանայման բողոք չի ներկայացվել:

Միննույն ժամանակ, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ ու 315»րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետնում է, որ վարութային ծախսերի հարցն ընդգրկված չէ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական վարույթը կարճելու դեպքում դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի շրջանակում, հետնաբար քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական վարույթը կարճելու դեպքում վարութային ծախսերը ենթակա չեն բռնագանձման: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Մանուկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու ն վարույթը կարճելու պայմաններում վարութային ծախսերն Ա.Մանուկյանի վրա չեն կարող դրվել:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 171-րդ հոդվածներով, 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 3Լրդ, 34-րդ, 264-րդ, 281րդ, 36Լրդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

20

ՈՐՈՇԵՑ

1. Մեղադրյալ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի դատավճիոն ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի փետրվարի 14ի որոշումը բեկանել:

2. Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ու քրեական վարույթը կարճել:

3. Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել:

4. Տուժողի իրավահաջորդ ԱՄ-ի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:

5. Որպես իրեղեն ապացույց ճանաչված ն ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում պահվող ու նույն բաժնի աշխատակիցների պահպանությանը հանձնված «Կամազ-551» մակնիշի "" "" """ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վերադարձնել Ս.Հ-ին, իսկ «Տոյոտա Կոռոլա 18» մակնիշի "" "" """ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը՝ Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանին:

6. Վարութային ծախսերի հարցը համարել լուծված՝ այն Ալեքսանդր Ավետիքի Մանուկյանից բռնագանձման ենթակա չլինելու հիմքով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԿԴ/0094/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել