ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 25 — ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 25. Ա ՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ 1. Անտառային հողեր են համարվում անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողերը: Անտառային հողերի կազմում կարող են ներառվել գյուղատնտեսական հողատեսքերը, թփուտները, հողերի պահպանության նպատակով հիմնված անտառաշերտերը և այլ հողեր: 2. Անտառային հողերի գործառնական նշանակությունը սահմանվում է
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 25. Ա ՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԸ 1. Անտառային հողեր են համարվում անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, բնության պահպանության, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար տրամադրված կամ նախատեսված հողերը: Անտառային հողերի կազմում կարող են ներառվել գյուղատնտեսական հողատեսքերը, թփուտները, հողերի պահպանության նպատակով հիմնված անտառաշերտերը և այլ հողեր:
2. Անտառային հողերի գործառնական նշանակությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով և անտառային հողերի օգտագործման սխեմաներով (անտառօգտագործման նախագիծ):
3. Անտառային հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` 1) անտառների. 2) վարելահողերի. 3) խոտհարքների. 4) արոտների. 5) թփուտների. 6) այլ հողերի:
4. Անտառային հողերի դասակարգումը, ըստ հողատեսքերի, սահմանվում և արտացոլվում է անտառային հողերի օգտագործման սխեմայով: 4 1 . Անտառային հողերը օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով՝ բացառապես անտառային տնտեսության կարիքների համար:
5. Անտառային հողերի տրամադրման կարգը, պայմաններն ու օգտագործման նկատմամբ սահմանափակումները, հողօգտագործման հատուկ ռեժիմը սահմանվում են սույն օրենսգրքով, Անտառային օրենսգրքով և դրանց հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով ու ամրագրվում են հողաշինարարական, անտառաշինական, քաղաքաշինական փաստաթղթերում: (25-րդ հոդվածը լրաց.
04.10.05 ՀՕ-199-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
