Գևորգյան — ԵԴ/0025/01/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հունվարի 4-ին, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ ԵԴ/0025/01/23 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի՝ Արթուր Օնիկի Գնորգյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ երկու դրվագով, 18-րդ հոդվածով՝ հինգ դրվագով, 316-րդ հոդվածի 1Լին մասով՝ մեկ դրվագով, 353.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրեն
Ամբողջ Տեքստ
աա" ԵԴ/0025/01/23
(ՅԽԻ
ԱՆ
Ը.
Աա)
ՀՀՑՀ ԵՂԻՇԵ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Մանուկյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան
10 մարտի 2026 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 22-ի որոշման դեմ մեղադրյալ Արթուր Օնիկի Գնորգյանի ն պաշտպան Կ.Մանուկյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հունվարի 4-ին, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան) ստացվել է թիվ ԵԴ/0025/01/23 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի՝ Արթուր Օնիկի Գնորգյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ երկու դրվագով, 18-րդ հոդվածով՝ հինգ դրվագով, 316-րդ հոդվածի 1Լին մասով՝ մեկ դրվագով, 353.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 508-րդ հոդվածի 1-ին մասով՝ ութ դրվագով, ն մյուսների:
Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի հունվարի 30-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Գնորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվել է, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն կիրառելու մասին՝ մերժվել:
11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը բավարարվել է. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը բեկանվել է ն կայացվել է դրան փոխարինող դատական ակտ. մեղադրյալ Ա.Գնորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է ն կիրառվել վարչական հսկողությունը: Մեղադրյալ Ա.Գնորգյանին արգելվել է նան առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայր` կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երնան քաղաքում՝ վարչական շրջանը:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունիսի 13-ի որոշմամբ տուժող Ջ.Մ.-ի միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալ Ա.Գնորգյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողության հետ կիրառվել են լրացուցիչ սահմանափակումներ, մասնավորապես` Ա.Գնորգյանին արգելվել է այցելել տուժող Ջ.Մ.-ի ն մեղադրյալ Մ.Ավետիսյանի բնակության ն
3
աշխատանքի վայրեր, ինչպես նան երեխաների՝ Ա.Գ.-ի ն Ա. Գ.-ի ուսումնական հաստատություններ (բացառությամբ՝ դատարանի կողմից սահմանված օրերի, ժամերի ն վայրերի պահպանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 14-ի ն Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումներով կիրառված սահմանափակումները:
3. Վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Գնորգյանի ն նրա պաշտպան Ս.Յուզբաշյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի հուլիսի 22ի որոշմամբ թողել է առանց քննության՝ հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքարկման ենթակա զինելու
պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ա.Գնորգյանը ն պաշտպան Կ.Մանուկյանը ներկայացրել են հատուկ վերանայման վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ ընդունվել են վարույթ, ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճոաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոնշյալ փաստարկներով.
Պաշտպան Կ.Մանուկյանի բողոքի փապրարկները.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ն բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
5.. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի բխում ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ ն 4-րդ,
4
116-րդ հոդվածի 1Լին, 2րդ ն 3-րդ, 18րդ հոդվածի 2րդ ն 4րդ մասերի պահանջներից:
Ըստ բողոքի հեղինակի` տվյալ պարագայում անձը փաստացի զրկվել է իր իրավունքների պաշտպանությունն իրացնելու իրավունքից, քանի որ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ տվյալ որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ, այն պարագայում, երբ նույն վարույթով ավելի վաղ նման բողոքարկում տեղի է ունեցել:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը:
Մեղադրյալ Ա.Գնորգյանի բողոքի փաարարկները.
7. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի բխում օրենսդրության պահանջներից ն ենթակա է բեկանման:
Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի
դատարանի՝ իր համար լրացուցիչ սահմանափակումներ նախատեսող դատական ակտում նշվել է, որ այն կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, մինչդեռ Վերաքննիչ դատարանն իր ն պաշտպանի հատուկ վերանայման բողոքները թողել է առանց քննության` այդպիսով հակասելով նախկինում համանման վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշմանը:
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական ն իրավական հանգամանքները.
9. Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հունիսի 13-ի՝ «Խափանման միջոցի հարցը քննության առնելու մասին» որոշման եզրափակիչ մասի համաձայն՝ «(..) Տուժող Ջ.Մ.-ի միջնորդությունը բավարարել. մեղադրյալ Արթուր Օնիկի Գնորգյանի նկատմամի կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողության հետ կիրառել լրացուցիչ ստհմանափակումներ. մասնավորապես` Արթուր Օնիկի Գնորգյանին արգելել այցելել այն քրեական
5
գործով տուժող Թ. Մ.-ի ն մեղադրյալ Մարինա Արմենի Ավետիսյանի բնակության ն աշխատանքի վայրերը, ինչպես նան երեխաների` Ա. Գ.-ի ն Ա.Գ.-ի ուսումնական հաստատությունները (իացառությամի` դատարանի կողմից սահմանված օրերի, ժամերի ն վայրերի) պահպանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2024 թվականի մարտի 1414ի ն ՀՀ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2024 թվականի սեպտեվրերի Թի որոշումներով կիրառված սաւհմանափակումները:
Որոշում, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: (...)»/:
10. Վերաքննիչ դատարանը, մեղադրյալ ԱԳնորգյանի ն նրա պաշտպան Ս.Յուզբաշյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(.) /Մ/եղադրյալրը ն երա պաշտպանը հավտուկ վերանայման րողոքներ են ներկայացրել Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հունիսի Թ-նի՝ մեղադրյալ Արթուր Օնիկի Գնորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց վարչական հսկողության հետ լրացուցիչ սահմանափակումնեն կիրառելու վերարերյալ տուժովի միջնորդությունը բավարարելու մասին որոշման դեմ, մինչդեո ՀՀ քրեական դավփավարության օրենսգիրքի 389-րդ հոդվածի վերլուծությունից հեվզնում է, որ այդ որոշումը ներառված չէ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շիջանակում, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն այն բողոքարկելու հնարավորության վերաբերյալ որնէ այլ կարգավորում չի պարունակում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Արթուր Գնորգյանի ն նրա պաշտպան Սեդա Յուզբաշյանի կողմից բողոքարկվլ է այնպիսի դատական ակտ, որը հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքարկման ենթակա չէ: (...)»»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է իրավունքի զարգացման գործառույթի Տե՛ս քրեական զործի հավելված, հատոր Լին, թերթեր 82-113:
2 Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 2-րդ, թերթեր 42-43:
6
իրացմամբ: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի հետ լրացուցի. սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա լինելու հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել|լրլ39իրավական դիրքորոշումներ, որոնք ուղղորդող նշանակություն կունենան նման վարույթներով դատական պրակտիկայի ճիշտ ձնավորման համար:
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՛փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ վարչական հսկողության հետ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ:
13. ՀՀ Սահմանադրության 6Լրդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավեվ դաւտական պաշվտայլանությաւն իրավունք»:
ՀԸ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն «Վերաքննիչ
դատարեաւններն առաջին ատյաւնի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուն ոք,։ ում ասն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի, պերական մարմինների առջն իրավական պաշտպանությաւն արդյունավե միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
13.. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատարանի մատչելիութան սահմանադրական իրավունքի վերաբերյալ հարցերին
7
Սահմանադրական դատարանը:, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը" ն Վճռաբեկ դատարանն: անդրադարձել են իրենց մի շարք որոշումներում ն ձնավորել կայուն իրավական դիրքորոշումներ, որոնց հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ կրկնում է, որ դատական պաշտպանության իրավունքի համատեքստում անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու ն իր խախտված իրավունքները ն ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Հետնապես, դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացման տեսանկյունից իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ենթադրում է նան դատական այն ակտերի բողոքարկման հնարավորությունը, որոնք ինքնին կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը` բացառելով անձի կողմից իր խախտված իրավունքների ն ազատությունների՝ դատական կարգով վերականգնումըճ:
14. ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի համաձայն՝ «Լ. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյունի դատարեունի հետեյալ դատական ակտերը. (...)
2) կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին. (...)»:
3 Տե՛ս, ուսռեՏ տառոմ տ, ՇԸ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2012 թվականի հովիսի 18-ի թիվ ՍԴՈ-1037, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 ն 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ ՍԴՈ-Ա91 որոշումները:
4 Տե՛ս, ուառետ ոուսճոճ Տ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Քհլտ . Օո6666 գործով 1991 թվականի օգոստոսի 27ի վճիռը, (գանգատներ թիվ 12750/87, 13780/88,14003/88, կետ 59), քճՇօօաազ6 1 Քոճճ6կճ ն. ԲՒռոճ գործով 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիոը, (գանգատ թիվ 12964/87, կետ 28), Տաու» ». Ծաջոոճ գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, (գանգատ թիվ 36760/06, կետ 229), /750հհօու Ն. Թօուամճ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, (գանգատ թիվ 29294/02, կետ 50):
5 Տես Վճռաբեկ դատարանի` Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը:
6 Տես Վճռաբեկ դատարանի՝ Աշոտ Ղազախանյանի գործով 2025 թվականի հուլիսի 1Լի թիվ ԵԴԼ/0029/18/23 որոշման 13.1-րդ կետը:
8
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝ «Ա. Խափանման միջոցներն են կալանքը ն այլընտրանքային խափանման միջոցները:
2. Այլընտրանքային խափանման միջոցներն են՝
(-.)
2) վարչական հսկողությունը. (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124րդ հոդվածի համաճայն՝ «Լ. Վարչական հսկողությունը մեղադրյալի փեղաշարժման ն գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում նա պարտավոր է ոչ հաճախ, քան շարաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում:
2. Դատարանի որոշմամի մեղադրյալին կարող է արգելվել նան՝
1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլվվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երնան քաղաքում՝ վարչական շրջանը.
2) այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր.
3) հաղորդակցվել որոշակի անձանց հետ.
4) օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը:
(-.)
՛ Վարչական հսկողության կիրառման կարգի ն բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար սույն օրենսգրքով սաւհմանված դրույթները»:
15. Սույն որոշման 13-14րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը նախնառաջ հարկ է համարում անդրադառնալ վարչական հսկողություն խափանման միջոցի բովանդակությանը ն դատական քննության փուլում դրա վերաբերյալ կայացված որոշման վերադասության կարգով բողոքարկման հնարավորությանը:
Այսպես՝ վարչական հսկողությունն այլընտրանքային խափանման միջոց է, որն իր խստութան աստիճանվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված խափանման միջոցների համակարգում հաջորդում է կալանքին ն
9
տնային կալանքին, սակայն ի տարբերություն վերջինների, ենթադրում է ոչ թե անձի ազատության, այլ տեղաշարժման ազատության իրավունքի սահմանափակում ու այդ կերպ կոչված է հակակշռելու մեղադրյալի ոջ իրավաչափ վարքագծի դրսնորման ռիսկերը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ վարչական հսկողության՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի հիմնական բովանդակությունը մեղադրյալի տեղաշարժման ն գործողությունների ազատության սահմանափակումն է, որի պայմաններում վերջինս պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ գրանցվել դատարանի որոշման մեջ նշված վայրի իրավասու մարմնում: Միննույն ժամանակ, օրենսդիրը, վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցն ընտրելիս, քննարկվող խափանման միջոցի առջն դրված խնդիրներն առավել արդյունավետ իրագործելու նպատակով դատարանին հնարավորություն է տալիս մեղադրյալի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտականությունից բացի, սահմանել նան լրացուցիչ այլ հատուկ արգելքներ ու սահմանափակումներ, մասնավորապես, դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել նան՝ 1) առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը՝ համայնքը, իսկ Երնան քաղաքում` վարչական շրջանը, 2) այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր,
3) հաղորդակցվել որոշակի անձանց հետ, 4) օրվա որոշակի ժամերի լքել իր բնակության տարածքը, սակայն ոչ ավելի, քան 12 ժամը: Ընդ որում՝ անձի նկատմամբ կարող են կիրառվել ինչպես վերոնշյալ բոլոր արգելքները միասին, այնպես էլ միայն դրանցից մեկը կամ մի քանիսը:
Հարկ է նշել նան, որ ինչպես տնային կալանքի, այնպես էլ վարչական հսկողության դեպքում մեղադրյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է իրավասու մարմինը` հատուկ էլեկտրոնային միջոցներով: Վարչական հսկողության պարագայում նս մեղադրյալը պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նան արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:
Միննույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն կալանքի ն տնային կալանքի, վարչական հսկողությունն անձի իրավունքների նկատմամբ
10
ավելի նվազ միջամտություն ն ավելի քիչ սահմանափակումներ է ենթադրում, օրենսդիրը, հաշվի առնելով քննարկվող խափանման միջոցի վերոնշյալ առանձնահատկություներ ն ի ապահովւմնՆ անձի սահմանափակվող
իրավունքների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 7-րդ մասում հստակ ամրագրել է, որ վարչական հսկողության կիրառման կարգի ն բողոքարկման վրա տարածվում են կալանքի համար ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված դրույթները, ինչը, ի թիվս այլնի, նշանակում է, որ վարչական հսկողություն խափանման միջոցի սկատմամբ կիրառվում են նան կալանքի բողոքարկման կանոնները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Հատուկ վերանայումը» վերտառությամբ 48-րդ գլխով նախատեսված կարգավորումները Այլ խոսքով թեն վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում թվարկված են միայն կալանքի կիրառման հետ կապված, այն է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպե, նան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումները, սակայն վկայակոչված հատուկ կանոնի ուժով դրանց շարքին են դասվում նան վարչական հսկողությանն առնչվող դատական ակտերը:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նան, որ թեն դրանցում խափանման միջոցի, մասնավորապես` վարչական հսկողության հետ լրացուցի. սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումն ուղղակիորեն նախատեսված չէ, սակայն այնքանով, որքանով նման որոշման կայացումը խստացման առումով փոխում է կիրառված խափանման միջոցի պայմանները ն անձի համար առաջացնում նույն իրավական հետնանքները, ինչ մեղադրյալի նկատմամբ վարչական հսկողություն, որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը, որի բողոքարկման հնարավորությունը հատուկ նորմի ուժով ուղղակիորեն
1
նախատեսված է քրեադատավարական օրենքով, անձը հնարավորություն պետք է ունենա վիճարկելու նան այդ որոշման իրավաչափությունը:
Նշված դիրքորոշումն արտահայտելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նան այն հանգամանքը, որ վարչական հսկողություն խափանման միջոցն ինքնին չի ենթադրում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լրացուցիչ այլ արգելքներ ու սահմանափակումներ, ն դրանք կարող են կիրառվել դատարանի որոշմամբ հավելյալ փաստարկմամբ, ուստի դրանց օրինաչափությունն էլ պետք է ստուգման ենթակա լինի այն նույն չափանիշով, ինչով բուն խափանման միջոցինը, այնպես էլ այն, որ նման որոշման բողոքարկման հնարավորություն չընձեռելով դատական պաշտպանության մատչելիության տեսանկյունից ոչ իրավաչափորեն կսահմանափակվի անձի՝ նման որոշման կայացման հիմքերի առկայության կամ բացակայության հարցը դատական կարգով բողոքարկելու իրավունքը, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 61-րդ ն Կոնվենցիայի 13-րդ հոդվածներով երաշխավորված՝ դատական պաշտպանության ն իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների հետ:
151 Ամփոփելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական հսկողութան հետ լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումն այնքանով, որքանով փոխւմ է մեղադրյաի նկատմամբ կիրառված խափանման միջոցի
բովանդակություն, Օն վերջինիս, համար սահմանում կիրառված վարչական հսկողություն խափանման միջոցի առավել խիստ պայմաններ, պետք է ենթակա լինի բողոքարկման ն դատական վերանայման այն նույն կարգով, ինչ բուն խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը, 2025 թվականի հունիսի 13-ի որոշմամբ տուժող Ջ.Մ.-ի միջնորդությունը բավարարել է ն մեղադրյալ Ա.Գնորգյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողության հետ կիրառել է լրացուցիչ սահմանափակումներ՛:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
12
- Նշված դատական ակտի դեմ բերված բողոքները Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ այն հիմնավորմամբ, որ բողոքարկվող դատական ակտը ներառված չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակում, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն այն բողոքարկելու հնարավորության վերաբերյալ որնէ այ կարգավորում չի պարունակում:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-15.Լ-ին կետերում վկայակոչված իրավանորմերի ն արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն
արձանագրում է, որ մեղադրյալ Ա.Գնորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի շրջանակներում լրացուցիչ սահմանափակումներ կիրառելու մասին որոշումն իրավական հետնանքներով հավասարազոր է խափանման միջոց վարչական հսկողության կիրառման վերաբերյալ որոշմանը: Ուստի, այնքանով, որքանով օրենսդիրը նախատեսել է վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը բողոքարկելու ն, ըստ այդմ, նշված որոշումը կայացնելու հիմքերի առկայության մասին դատարանի հետնության իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն, ՕՁ»դատական պաշտպանության մատչելիության իրավունքի երաշխավորման տեսանկյունից անձը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու նան վարչական հսկողության լրացուցի- սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշումը վերադաս դատական ատյանի առջե բարձրացնելով նման որոշում կայացնելու հիմքերի առկայության, կիրառված սահմանափակման համաչափության ու համապատասխան այլ հարցեր:
18. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ վարչական հսկողության հետ լրացուցի սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ, իրավաչափ չէ:
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մեղադրյալի ն պաշտպանի հատուկ վերանայման բողոքներն առանց քննության Ց Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
3
թողնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում, ինչը ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 362րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է ն հիմք է դատական ակտը բեկանելու ու վարույթը նոր քննության փոխանցելու համար:։
Նոր քննութան ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի մեղադրյալ ԱՓԳնորգյանի ն նրա պաշտպան Ս.Յուզբաշյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքները ն հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն ՀՃՀայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Արթուր Օնիկի Գնորգյանի ն պաշտպան Ս.Յուզբաշյանի հատուկ վերանայման բողոքներն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
5 Տե՛ս, ողաուտ ուա 5, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի
25-ի թիվ ԵԴ/0426/11/8 ն Ավաթ Ամինի զործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ/0025/01/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
