Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-90-Ն17 մայիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի մայիսի 17-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 280-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «պատրաստելը» բառից հետո լրացնել «կամ արտադրելը» բառերով: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 280.1-ին հոդվածով. « Հոդված 280.1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը 1. Դեղերի կլինիկական փորձարկումների արդյունքները կեղծելը կամ թաքցնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ միջին ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված արարքը, եթե այն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-90-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-90-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.12.2016-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.06.15/47(1227) Հոդ.553 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.05.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.06.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.12.2016 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 17.05.2016, ՀՕ-90-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2016 թ.
Գործի #:
ՀՕ-90-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել