Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մարգարյան — ԱՐԴ/0012/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մարգարյան — ԱՐԴ/0012/01/23

Վճռաբեկ դատարանԱՐԴ/0012/01/2327 փետրվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, ՀՇ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 48129322 քրեական վարույթը: Շսկող դատախազի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Սնակ Համբարձումի Մարգարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՇ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով, ն նույն թվականի դեկտեմբերի 22-ին նրան մեղադրանք է ներկայացվել: Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Սն

Ամբողջ Տեքստ

Հերն 22275 ԱՐԴ/0012/01/23

/2 Հորաի Ե 17

ՍՐՏԻՆ

ՊՈպՔ ՄԱՆ,

ԱԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Արմավիրի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Հ.Մեխակյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Կ.Հովհաննիսյան

դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան

Լ.Ալավերդյան

27 փետրվարի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ

ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Սնակ Համբարձումի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 48129322 քրեական վարույթը:

Շսկող դատախազի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Սնակ Համբարձումի Մարգարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով, ն նույն թվականի դեկտեմբերի 22-ին նրան մեղադրանք է ներկայացվել:

Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Սնակ Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

202: թվականի հունվարի 10-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի մայիսի 10-ի դատավճռով, Ս.Մարգարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: Ս.Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը թողնվել է անփոփոխ:

3. Պաշտպանի ն դատախազի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

Յ

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննի դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ մեղադրյալի նկատմամբ կիրավող քրեաիրավական ներգործութան միջոցի 6համաչափության երաշխավորման տեսանկյունից, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Ս.Մարգարյանի կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորն նշված գործոնները, որոնք վկայում են վերջինի կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին:

Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել կատարված հանցանքի բնույթը ն հանրային վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը, կատարման հանգամանքները ն հանրորեն վտանգավոր հետնանքները: Այս համատեքստում բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, ձախ ոտքի գուլպայում ապօրինի կերպով կրել է ինքնաշեն ակոսափող հրազեն ն անձնական պայուսակում ու իրեն պատկանող տրանսպորտային միջոցում պահել փամփուշտներ: Ավելին՝ փամփուշտները պահվել են հասանելի վայրում, հետնաբար մեղադրյալը յուրաքանչյուր պահի հրազենը լիցքավորելու ն գործարկելու իրական հնարավորություն է ունեցել:

4

Անդրադարձ կատարելով պատժի անհատականացման գործընթացում

ստորադաս դատարանի կողմից արձանագրած հանգամանքներին` բողոքաբերը նախ փաստարկել է, որ հանցանքն ապացույցների համակցությամբ ապացուցված լինելու ն այդ հանգամանքը մեղադրյալի կողմից գիտակցելու պայմաններում, անտրամաբանական կլիներ իրեն մեղավոր ճանաչելու հայտարարությունից տարբերվող դիրքորոշում հայտնելը: Այս կապակցությամբ բողոք ներկայացրած անձը նան նշել է, որ մեղադրյալը չի բացահայտել հրազենի ձեռքբերման ն պատրաստման իրական հանգամանքները: Իսկ քրեաիրավական ներգործության միջոցը որոշելիս ստորադաս դատարանի կողմից հաշվի առնված մնացյալ հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Ս.Մարգարյաանի անի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու քրեաիրավական ներգործության նման միջոցի կիրառման հիմք հանդիսանալ:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ որպես պատիժ նշանակելով ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառման:

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. Ս.Մարգարյանն պաշտպան ԱՆադիրյանը, ներկայացրած դատական վերանայման բողոքի պատասխանում նշել է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառվել է քրեաիրավական ներգործության համաչափ միջոց, իսկ դրա հետ բողոքաբերի անհամաձայնությունը փաստարկվել է, անտեսելով այնպիսի հանգամանքներ, որոնք ապահովւմ են նշանակված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը: Մասնավորապես պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, հայտնաբերված հրազենի կառուցվածքային

առանձնահատկությունը, ինչպես նան՝ հանցանքը հանգամանքների պատահական զուգորդմամբ առաջին անգամ կատարելը, որն արտահայտվում է նրանում, որ մեղադրյալն ապօրինի շրջանառվող առարկաները գտել է քառասունչորսօրյա

5

ռազմական գործողությունների ընթացքում ն իր մոտ պահել որպես հուշանվեր՝ չգործարկելով այն: Բացի այդ, մեղադրյալի նկատմամբ կիրառվել է սանկցիայով նախատեսված ամենախիստ պատժատեսակը:

Ինչ վերաբերում է հրազենի ձեռքբերման ն պատրաստման իրական հանգամանքները մեղադրյալի կողմից չբացահայտելու բողոքաբերի փաստարկին, ապա այն ընդունելի չէ այն հիմնավորմամբ, որ այդ կապակցությամբ մեղադրյալը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է որոշակի պարզաբանում, իսկ այն ստուգելը, ըստ այդմ էլ՝ վարութային հետաքրքրություն ունեցող հիշյալ հանգամանքների բացահայտումը նախաքննական մարմնի պարտականությունն է, ուստի այն չկատարելու պայմաններում մեղադրյալի ցուցմունքի արժանահավատությունը կասկածի տակ դնելն իրավաչափ չէ:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոքի պատասխանի հեղինակը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազ ԱԿՎարդապետյանի վճռաբեկ բողոքը՝ բողոքարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Սնակ Մարգարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի Լին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա. «(.) /Չ/պարզված հանգամանքներում ն ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել ն 2022 թվականի սեպտեմբերի 29-ին Արմավիր քաղաքի Երնանյան փողոցում` «Կարմիր կամուրջ» կոչվող հատվածում, ձախ ոտքի գուլպայում ապօրինի կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված, 5.6մմ. տրամաչափի, ակոսափող հրազեն համարվող ատրճանակ, ինչը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկության ժամանակ, ինչպես նան իրեն պատկանող «Օշ ջ մակնիշի, "" Յ "" հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդի նեարատեղից կախված պայուսակի մեջ ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 3, իսկ ուղնորի

6

համար նախատեսված նստավտեղի հետնի գրպանում 1 ռազմամթերք հանդիսացող փաւմփուշտներ, որոնք հայտնաբերվել են մեքենայի խուզարկությամբ»:

10. Մեղադրյալի նկատմամբ կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն Առաջին ատյանի դատարանը փաստարկել ն հիմնավորել է հետնյալ կերպ. «(..) (Հաշվի առնելով`

- մեղադրյալի կատարած հանցանքի բնույթն ու հանրության համար վտանգավորության ասփիճանը՝ մելսագրվում է «Զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի ն առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում ներառված միջին ծանրության դիտավորյալ հանցանքի կատարում, հանցավոր արարքի կատարման եղանակը ն

հանգամանքների, մեղադրյալի հանցավոր մտադրության իրականացման աստիճաւնր,

- մլադրյալի անձր բնութագրող հերնյալ հանգամանքները՝ ""' տարեկան է, բարձրագույն կրթությամբ, ունի մշտական բնակության վայր, ամուսնացած է, աշխատում է Երնամ քաղաքի «ԲԻ» "թթ թութ, կդմբինակ» ԲԲ

ընկերությունում` որպես """" «ԲԻթթթթու «թթու թաթար կայանի պետի տեղակալ, նախկինում դատսւպարվտվաւծ չի եղել, Քեվօրք ն Անիթա Փակումնանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն» ՓԲ ընկերության հոգերուժաւկան ն նարկոլոգիական կաբինետներում հաշվառմուն մեջ չի գտնվում, բնութագրվում է դրականորեն, ծառայել է ՀՀ զինված ուժերում, մասնակցել է 4-օրյա ն 44-օրյսւ պատերազմներին,

- վեղադրյալի պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հետեյալ հանգամանքները` առաջադրված մեղադրանքում իրեն ի սկզբանե մելավոր ճանաչելը ն ինքնախոստովաւնական ցուցմունք վալը (-.),

-` վեղադրյայի պատասխանատվությունւն ն պատիժը ծանրացնող

հանգամանքների բացակայությունը:

(Առաջին ավյաւնի դյատարանը, հաշվի առնելով մեղադրյալ ԱՄարգաւլրյաւնի կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթը ն աատրիճանը, դրա ւՏե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 298-302:

7

կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, մեղքի ձեր, հանցանքը կատարելուց հեվզտ նրա դրսնորած վարքագիծը, նրա արարքի սոցիալական հերնանքները, ինչպես նան հասարակական անվտանգության դեմ ուվղված ովնձգության բնութ, ն այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, երա անձր բնութագրող,

պատասխանաւտվությունը ն պատիժը մեղմացնող վերոգրյալ հանգամանքների առկայությունը ն ծանրացնող հանգամանքների բացակայությունը գտնում է, որ մեղադրյալ ԱՄարգարյանն իր կատարած (..) հանցանքի (..) համար ենթակա է ազատազրկման ձնով պապտժի՝ 1(մեկ) տարի ժամկետով, (-.):

(2) Գնահատեով (.) մեղադրյալի կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորություն աստիճանը, նրա անձր բնութագրող, պատասխանապվությունն ու պատիժը մեղմացնող վերը մափնանաշված հանգամանքների առկայությունը, ինչպես նան ծանրացնող հանգամանքների բացակայությունը ն ելնելով քրեական օրենադրության ակզբունքներից ու ՀՀ քրեական օրենսգրքի 55րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացման անհրաժեշվությունից` Առաջին ատյանի դատարանը գալիս է այն եզրահանգմաեւն, որ առկա են ԱՄարգարյանի նկատմամբ ազատազիկման ձեռվ նեշանակված պատիժը պայմանականորեն չ(իրառելու հիմքերը (-)»-:

1. Վերաքննիչ դատարանը, վիճարկվող դատական ակտն անփոփոխ թողնելով, արձանագրել է հետնյալը. «(..) (Մ)եղադրյալի նկատմամբ նշանակ/վյել է համաչափ պատիժ, որն իրավացիորեն պայմանականորեն չի կիրաոլվյելէ ինչը) բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 7րդ հոդվածով սահմանված արդարութան ն

պատասխանաւտվության անհատականացմուն ակզբունքից (..), ինչպես նան կարող է ապահովել ՀՀ քրնական օրենսգիրքի 55րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, (-.):

Վերաքննիչ դատարանը նույնպես գտնում է, որ մեղադրյալ ԱՄարգարյանի նկատմամբ ազատազիկման ձեռվ նեշանակված պատիժը պայմանականորեն չնիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենգրքի 55-րդ հոդվածով 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 8187:

8

սահմանված պատժի նպատակներին, ընդգծելով, որ մեղադրյալ Ս Մարգարյանի կողմից ապօրինի կրել է ինքնաշեն եղանակով պատրատրված հրազեն, որի մեջ փամփուշտներ չեն եղել: Թեն այդ հրազենի փաւմվաւշտները հայտնաբերվել են Ս. Մարգարյանի պայուսաւկում ն ավտոմեքենայի խուզարկությամը, սակայն այն փաստր, որ դրանք պահվել են առանձին, հիմք են հանդիսանում Վերաքննիչ դատարունի համար փասվելու, որ դա էականորեն նվազեցնում է նրան մեղսագրվող արարքի հանրային վփտանգավորությունը:

(-) Վերաքննիչ դատարանը փաարում է, որ 2005թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Սնակ Մարգաւրյաւնի մեղավորությունը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ապացուցված չէ, որպիսի պայմաններում նսւ համարվում է անմեղ, միննույն ժամանակ այդ հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը բացառելու համար»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդարութան ն պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված ու պատճառաբանվա՛ծ է արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով Ս.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը:

13. Հրազենի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներն արդեն իսկ բացահայտվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում::

3 Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 61-68:

' Տե՛ս, նմթ- ճհո, Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալարյաճի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արբակ Հակոբյանի գործով 2022 թվականի մարտի 30-ի թիվ ԼԴ/0090/01/20 ն Հարություն Իսկանդարյանի զործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴԼՈ7/01/23 որոշումները:

9

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Ս.Մարգարյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել ն ձախ ոտքի գուլպայում, 2022 թվականի սեպտեմբերի 29-ին, կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված, 5.6 միլիմետրը տրամաչափի ակոսափող հրազեն համարվող ատրճանակ, իսկ իրեն պատկանող տրանսպորտային միջոցի վարորդի նստատեղից կախված

պայուսակում ն ուղնորի նստատեղի հետին գրպանում ապօրինի կերպով պահել է ընդհանուր չորս փամփուշտ»,

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցանքի բնույթը ն հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրյալի հետհանցավոր վարքագիծը, նրա անձ բնութագրող փաստական տվյալներն ու

պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները,

մասնավորապես, տարիքը՝ երեսունմեկ տարեկան, բարձրագույն կրթություն, մշտական բնակության վայր ն աշխատանք ունենալը, ամուսնացած լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված լինելը, Հայաստանի

Շանրապետության զինված ուժերում ծառայելը՝ քառօրյա ն քառասունչորսօրյա ռազմական գործողություննեին մասնակցելով հանդերձ, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելն ու խոստովանական ցուցմունք տալը, ինչպես նան պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, գտել է, որ մեկ տար`՝ ժամկետվ ազատազրկման ձնով պատիժ` համաչափ կլինի

հանցագործության ծանրությանը, իսկ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց այն կրելուծ,

- Վերաքննիչ դատարանը, համաձայնելով քրեաիրավական ներգործության վերը նշված միջոցի կիրառմամբ պատժի նպատակների իրացվելիության առումով Առաջին ատյանի դատարանի հետնությանը՝ ընդգծել է, որ մեղադրյալը հրազենն ապօրինի կերպով կրել է լիցքաթափված վիճակում, իսկ դրա փամփուշտները պահել առանձին, ինչն էականորեն նվազեցնում է նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Դատախազի բողոքի համատեքստում Վերաքննիչ 5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10

դատարանը նան արձանագրել է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով Ս.Մարգարյանի վերաբերյալ քրեական գործը դեռնս գտնվում է քննության ընթացքում, այսինքն, մեղավորությունն ապացուցված չէ, ն միաժամանակ այդ փաստն ինքնին պատիժը պայմանականորեն չկիրառելը բացառող հանգամանք չէ՛:

15. Պատժի նշանակման համաչափության վերաբերյալ նախկինում՝ այդ թվում սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրության ն գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, վերլուծելով մեղադրյալ Ս.Մարգարյանի կատարված հանցանքի բնույթը ն հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նան հաշվի առնելով մեղադրյալի անձը բնութագրող փաստական տվյալներն ու պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նան պատիժը ծանրացնող հանգամանքի բացակայությունը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարանի կողմից մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատժաչափը համաչափ է նրա կատարած արարքին ն բխում է արդարության ն պատասխանատվության անհատականացման սկզբունքից: Հետնաբար,։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված ն պատճառաբանված է:

16. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա"ծ է արդյոք մեղադրյալ Ս.Մարգարյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունը:

17. Սույն որոշման 14րդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով 13-րդ կետում վկայակոչված գործերով արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ

7 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

1

ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս վարույթի փաստական հանգամանքները չեն դիտարկել համակցության մեջ ն պատշաճ վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի անձի ու նրա կատարած արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող հետնյալ հանգամանքները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն որ մեղադրյալը դոտնձգլել է հասարակութան անվտանգության պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ ն վարույթի մյուս հանգամանքները, մասնավորապես այն, որ մեղադրյալը, իր ճախ ոտքի գուլպայում ապօրինի կերպով կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված ակոսափող հրազեն համարվող ատրճանակ, իսկ իրեն պատկանող

տրանսպորտային միջոցի` վարորդի նստատեղից կախված պայուսակում ն ուղնորի նստատեղի հետին գրպանում ապօրինի կերպով պահել, ակոսափող հրազենից` նան հիշյալ ատրճանակից: կրակելու համար նախատեսված չորս փամփուշտ: Նշվածի հաշվառմամբ, ընդունելի համարելով դրանց հասանելիության առումով բողոքաբերի փաստարկը, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի պնդմանն առ այն, որ հրազենը լիցքաթափված վիճակում ապօրինի կերպով կրելը ն փամփուշտներն առանձին պահելը պետք է դիտարկել որպես արարքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող հանգամանք:

18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Ս.Մարգարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի ՑՏե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, դատաձգաբանական փորձաքննության եզրակացություն, թերթ 90:

12

նպատակների իրագործման տեսանկյունից բացակայում է Ս.Մարգարյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից ՍՄարգարյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն Օ`այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի հիմնավոր:

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Ս.Մարգարյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված չէ:

19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար: Հետնաբար անհրաժեշտ է Ս.Մարգարյանի՝ նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել ու թողնել կրելու Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը պատժի սկիզբը հաշվելով Ս.Մարգարյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ու 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Թ

ՈՐՈՇԵՑ

Լ Սնակ Համբարձումի Մարգարյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը փոփոխել:

Սնակ Համբարձումի Մարգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1ին մասով ազատազրկման ձնով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել ն թողնել կրելու նրա նկատմամբ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի դատավճռով նշանակված՝ 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը:

Պատժի կրման սկիզբը հաշվել Սնակ Համբարձումի Մարգարյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 փետրվարի, 2026 թ.
Գործի #:
ԱՐԴ/0012/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել