Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 25.03.2020 Թ. ՀՕ-197-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 25.03.2020 Թ. ՀՕ-197-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-20517 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-205)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 205 | «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ 25.03.2020 Թ. ՀՕ-197-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 85-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ (ՄԻՆՉԵՎ

25.03.2020 Թ. ՀՕ-197-Ն ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Բարձրագույն դատական խորհրդի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 25.03.2020 թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2020 թվականի մայիսի 18-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Բարձրագույն դատական խորհրդի դիմումը:

2. Դիմողը վիճարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենսգիրք) (մինչև 25.03.2020 թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 85-րդ հոդվածի 2-րդ մասը, որը մասնավորապես սահմանում է.

«2. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա»:

3. Դիմողի կարծիքով, Օրենսգրքի (մինչև 25.03.2020 թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 85-րդ հոդվածի 2-րդ մասը Օրենսգրքի 71-րդ հոդվածի, 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորումների համակարգային փոխկապակցվածության մեջ, առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին այնքանով, որքանով վիճարկվող հոդվածը Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 3 անդամներին իրավունք է վերապահում Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի այլ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու վերաբերյալ, մինչդեռ Օրենսգիրքը որևէ այլ նորմով չի բացառում նշված անձանց մասնակցությունը հարցի քննարկմանը և քվեարկությանը:

4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր, որոնցից են, ի թիվս այլնի դիմողի տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու չլինելը (1-ին մասի 2-րդ կետ):

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Ինչպես ուղղակիորեն բխում է մեջբերված դրույթի բովանդակությունից, դատարանների Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ

1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և

2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ, դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (դատարանների կողմից վիճարկվող նորմի ձևական կիրառման վերաբերյալ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է արտահայտել իր 14.04.2020թ. ՍԴԱՈ-81 որոշման մեջ): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Այսպես, գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 15.05.2020թ. ԲԴԽ-19-Ո-Կ-ՍԴ-01 որոշման ուսումնասիրությունից բխում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամներից բաղկացած հանձնախումբը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին Բարձրագույն դատական խորհրդի մեկ այլ անդամին կարգապահական պատասխանատվութան ենթարկելու հարցը քննության առնելու վերաբերյալ: Նշված միջնորդության հիման վրա արդեն իսկ հարուցվել է վարույթ:

Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամներից կազմված հանձնախմբի ներկայացրած միջնորդության հիման վրա վարույթ հարուցելու հարցը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդն արդեն իսկ կիրառել է Օրենսգրքի (մինչև 25.03.2020 թ. ՀՕ-197- Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 85-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը համոզվելով, որ ի իրացումն վիճարկվող դրույթի միջնորդությունը ներկայացրել են Բարձրագույն դատական խորհրդի առնվազն 3 անդամներ: Նշված փաստերն էլ հիմք են տալիս պնդելու, որ հետագայում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելիս Բարձրագույն դատական խորհուրդը կիրառելու է այլ դրույթներ կամ, նույնիսկ եթե, ի թիվս այլնի, վկայակոչի վիճարկվող դրույթը, ապա այն ըստ էության նոր իրավական հետևանքներ չի կարող առաջացնել: Այսինքն քննարկվող դեպքում որևէ կերպ չի հիմնավորվում, որ Բարձրագույն դատական խորհրդի վարույթում գտնվող տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն Օրենսգրքի (մինչև 25.03.2020 թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 85-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի կիրառման միջոցով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Բարձրագույն դատական խորհրդի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

17 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-205

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-205
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել