Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 295 — Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը փոփոխելը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 295AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 295 — Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը փոփոխելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 295. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը փոփոխելը 1. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում, եթե՝ 1) կազմակերպության գտնվելու (ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման կամ բնակության) և գործունեության փաստացի իրականացման վայրերը (փոստային հասցեները) չեն համապատասխանում միմյանց. 2) հարկ վճարողը գործունեություն է իրականացնում մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 295. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը փոփոխելը 1. Հարկ վճարողի հաշվառման հարկային մարմինը կարող է փոփոխվել հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից մեկի առկայության դեպքում, եթե՝ 1) կազմակերպության գտնվելու (ֆիզիկական անձի դեպքում` հաշվառման կամ բնակության) և գործունեության փաստացի իրականացման վայրերը (փոստային հասցեները) չեն համապատասխանում միմյանց. 2) հարկ վճարողը գործունեություն է իրականացնում մեկից ավելի հասցեներում:

2. Հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մեկ հարկային մարմնից մեկ այլ հարկային մարմին տեղափոխելու հիմքերն են՝ 1) գործունեության հիմնական վայրի փոփոխությունը. 2) համախառն եկամտի կառուցվածքում որևէ մեկ վայրից ստացվող եկամտի տեսակարար կշռի գերակայությունը. 3) գործարար շահերի կենտրոնի, կազմակերպության ղեկավար մարմնի գտնվելու վայրի փոփոխությունը. 4) գործունեության ոլորտային, սեզոնային, տարածքային կամ նմանատիպ այլ առանձնահատկությունները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել