ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 10 — Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու կարգը 1.
Ամփոփում
Հոդված 10. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու կարգը 1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող ևս 300 000 քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 10. Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու կարգը 1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող ևս 300 000 քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար: Օրենքի նախագծի ընդունումը համարվում է մերժված նաև Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում, իսկ եթե նախագիծը ներկայացվել է հերթական նստաշրջանի վերջին երկու ամսվա ընթացքում, ապա ոչ ուշ, քան հաջորդ հերթական նստաշրջանի առաջին երկու ամսվա ընթացքում չընդունվելու դեպքում:
2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը նախաձեռնող խմբի գրանցման պահից 90-օրյա ժամկետում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող առնվազն 350 000 քաղաքացիների միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվելու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով:
4. Սահմանադրական դատարանն օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող ճանաչելու մասին որոշումն ընդունում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
5. Սահմանադրական դատարանի կողմից օրենքի նախագիծը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանրաքվեի չի դրվում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
