Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան23 մայիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 23 մայիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՍԵՐԻՆԵ ՖԼՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

23 մայիսի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին

դատական կազմը

Նախագահությամբ` Զ.Ղուկասյանի

Անդամակցությամբ՝ Վ. Հովհաննիսյանի

Կ. Բալայանի

Քննության առնելով Սերինե Ֆլջյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

1. Քաղաքացի Սերինե Ֆլջյանը 14.05.2008թ. դիմել է սահմանադրական դատարան՝ վիճարկելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ընդունվել է 28.11.2007թ., ուժի մեջ է մտել 01.01.2008թ.) ՀՀ օրենքի 80 հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև համակարգային առումով վերջինիս հետ փոխկապակցվածության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 204.20 հոդվածի 2-րդ մասի, 204.26 և 204.29 հոդվածների սահմանադրականությունը։

2. Դիմումը ներկայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների, ինչպես նաեւ սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Պահպանվել է սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետը:

Դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրությանը։

3. Դիմողի նկատմամբ վճռաբեկ դատարանի 22.01.08թ. որոշմամբ կիրառվել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածը:

4. Դիմողի կողմից վիճարկվող իր նկատմամբ կիրառված՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 20420 հոդվածի 2-րդ մասի, 20426 հոդվածի ու 20429 հոդվածի դրույթները վճռաբեկ դատարանի 22.01.08թ. որոշմամբ դիմողի առնչությամբ կիրառված չեն։ Մինչդեռ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասի` անհատական դիմում «կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որեւէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»: Իսկ նույն օրենքի 68 հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ «Սահմանադրության 100- րդ հոդվածի 1-ին կետում նշված որեւէ նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը պարզում է նաեւ այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը։

Հավաստիանալով վիճարկվող դրույթների հետ

փոխկապակցված տվյալ նորմատիվ ակտի այլ դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու մեջ` սահմանադրական դատարանը կարող է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել նաեւ այդ դրույթները»:

Վերոհիշյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ սահմանադրական դատարանը Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետում նշված որեւէ նորմատիվ ակտի դրույթի հետ նույն ակտի այլ դրույթի համակարգային առումով փոխկապակցվածության հարցին՝ իր նախաձեռնությամբ կամ դիմողի միջնորդությամբ, անդրադառնում է տվյալ ակտի «սահմանադրականությունը որոշելիս», այսինքն, դիմումի նախնական ուսումնասիրության փուլից հետո՝ գործը դատաքննության նախապատրաստելու կամ դատաքննության փուլում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը.

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացի Սերինե Ֆլջյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի, 20420 հոդվածի 2-րդ մասի, 20426 և 20429 հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու մասով, գործի քննությունը մերժել։

2. Քաղաքացի Սերինե Ֆլջյանի դիմումը՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80 հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի սահմանադրականությունը վիճարկելու մասով, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

ՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 17

ՔԱՐՏՈՒՂԱ

10 27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 մայիսի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել