Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 309 — Ահաբեկչական գործունեությանը նպաստելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 309AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 309 — Ահաբեկչական գործունեությանը նպաստելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 309. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը 1. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը՝ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար անձանց հավաքագրելը կամ ահաբեկիչների ուսուցման ճամբար կազմակերպելը, սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու հմտություններ սովորեցնելը կամ սովորելը կամ նշված արարքները կամ սույն օրեն

Ամբողջ Տեքստ

Հոդված 309. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը 1. Ահաբեկչական գործունեությանը նպաստելը՝ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու համար անձանց հավաքագրելը կամ ահաբեկիչների ուսուցման ճամբար կազմակերպելը, սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարելու հմտություններ սովորեցնելը կամ սովորելը կամ նշված արարքները կամ սույն օրենսգրքի 308-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքները կատարելու նպատակով ճանապարհորդությունը կամ դրան այլ կերպ նպաստելը՝ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարք կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե իրավասու մարմիններին կամավոր հայտնել է իր կողմից ահաբեկչական գործունեությանը նպաստելու մասին, որը հնարավորություն է տվել կանխելու սույն օրենսգրքի 308-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 315-րդ, 316-րդ կամ 317-րդ հոդվածով նախատեսված հանցանքների կատարումը: Եթե անձի փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ է պարունակում, ապա նա ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել