Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124 — Հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելը և այն լուծարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 124 — Հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելը և այն լուծարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 124. Հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելը և այն լուծարելը 1. Հիմնադրամի կանոնադրությունը կարող են փոփոխել հիմնադրամի մարմինները, եթե կանոնադրությամբ նման կարգով այն փոփոխելու հնարավորություն է նախատեսված: Եթե կանոնադրությունն անփոփոխ պահելը հանգեցնում է այնպիսի հետևանքների, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոփոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չեն փոփոխում լիազորված անձինք,

Ամբողջ Տեքստ

Հոդված 124. Հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելը և այն լուծարելը 1. Հիմնադրամի կանոնադրությունը կարող են փոփոխել հիմնադրամի մարմինները, եթե կանոնադրությամբ նման կարգով այն փոփոխելու հնարավորություն է նախատեսված: Եթե կանոնադրությունն անփոփոխ պահելը հանգեցնում է այնպիսի հետևանքների, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոփոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չեն փոփոխում լիազորված անձինք, ապա փոփոխություններ կատարելու իրավունքը իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադրամի կանոնադրությամբ նրա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված մարմնի դիմումի հիման վրա:

2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամը կարող է լուծարվել` 1) եթե հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ. 2) եթե հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ. 3) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում. 4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

3. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: (124-րդ հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-143-Ն, խմբ.

23.03.22 ՀՕ-61-Ն) 3. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել