ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 376 — Ջրերն աղտոտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1.
Ամփոփում
Հոդված 376. Ջրերն աղտոտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1. Ջրերն աղտոտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապ
Ամբողջ Տեքստ
Հոդված 376. Ջրերն աղտոտելով անզգուշությամբ վնաս պատճառելը 1. Ջրերն աղտոտելը, եթե դրա հետևանքով անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս՝ գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին կամ ջրերին կամ անզգուշությամբ առաջացել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում, 2) անհնարին է դարձրել բնակչության ջրամատակարարումը կամ 3) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
