Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱԼԻԿ ԹԵԼՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱԼԻԿ ԹԵԼՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5824 հոկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հոկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 58 | ՄԱԼԻԿ ԹԵԼՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 հոկտեմբերի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ֆ. Թոխյանի

Քննության առնելով Մալիկ Թելունցի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մալիկ Թելունցը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019թ. հոկտեմբերի 9-ին) խնդրելով. «Գորիսի պետական համալսարանի ամբիոնի վարիչի ընտրության կարգ»-ի ներքին նորմատիվ ենթաօրենսդրական «իրավական» ակտի ընդունված հաստատված, համալսարանի գիտական խորհրդի 2009թ. նոյեմբերի 25-ի նիստի թիվ 4 որոշմամբ, 6-րդ կետում (կամ հոդվածում) սահմանված նորմը դրույթը, ըստ որի. «Ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքը չպետք է գերազանցի 65-ը», ճանաչել ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 29-րդ հոդվածին դրանցում ամրագրված նորմերին հակասող, ինչպես նաև օրենքներին ՀՀ Աշխ.օր. 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված նորմին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմին հակասող, հակասահմանադրական (նաև հակաօրենսդրական հակաիրավական) ու անվավեր....»: Միաժամանակ, դիմողը խնդրել է իր դիմումին կից ներկայացված Վերաքննիչ և Վճռաբեկ բողոքներում նշված, պահանջները մերժելու վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանի որոշումները նոր հանգամանքների ուժով ճանաչել վերանայման ենթակա: Դիմողի միակ փաստարկն այն է, որ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի 25.11.2009 թ. որոշման 6-րդ կետի այն դրույթը, համաձան որի ամբիոնի վարիչի պաշտոնին հավակնող թեկնածուների տարիքը չպետք է գերազանցի 65 տարին», խախտում է խտրականության արգելքի սկզբունքը այն դեպքում, երբ այն վերաբերում է նույն խմբի բոլոր մարդկանց, այն է 65 տարին լրացած բոլոր անձանց: Ըստ դիմողի եթե դատարանները խտրականություն են համարում միայն նույն խմբի մեջ մտնող մեկ կամ մի քանի մարդկանց նկատմամբ տարբերակված մոտեցումը, ապա վիճարկվող դրույթն իրավունքի անհիմն սահմանափակում է: Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը, Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, ինչպիսիք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը վերարտադրում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմատիվ պահանջը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Ըստ դիմողի առկա է հակասություն վիճարկվող նորմերի և Աշխատանքային օրենսգրքի ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ դրույթների միջև: Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է(էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրի կողմից նման պահանջ ամրագրելու նպատակն այն է, որ կոնկրետ անձի հիմնական իրավունքներին վերաբերող հարցին բոլոր իրավասու դատարաններն իրենց լիազորությունների շրջանակներում անդրադառնան, որից հետո միայն Սահմանադրական դատարանը, ունենալով նաև տվյալ հարցի վերաբերյալ իրավասու բոլոր դատական ատյանների կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկան և կիրառված նորմերի մեկնաբանությունները, անհատական դիմումի շրջանակներում անդրադառնա այդ հարցին և տա հանրային իշխանության բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց համար պարտադիր լուծումներ: Սույն դիմումի շրջանակներում ակնհայտ է, որ դիմողը կարող էր դիմել իրավասու դատարան վիճարկելով «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի 25.11.2009 թ. որոշման 6-րդ կետի իրավաչափությունը, սակայն իրավական նման հնարավորությունից չի օգտվել: Հետևաբար դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Դատական կազմը գտնում է, որ վերոնշյալ հիմքը բավարար է սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու համար, հետևաբար Սահմանադրական դատարանում քննության առարկա չի կարող դառնալ նաև այն հարցը, թե, արդյոք, «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհրդի 25.11.2009 թ. որոշումը նորմատիվ իրավական ակտ է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մալիկ Թելունցի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

24 հոկտեմբերի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-58

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-58
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել