Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ՎԴ/4076/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ՎԴ/4076/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ/4076/05/2314 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2025 թվականի որոշման դեմ, վարչական գործով ըստ հայցի Վահրամ Խաչատրյանի ընդդեմ Տեսչական մարմնի` Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Վահրամ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշումը: 2 ՀՀ վա

Ամբողջ Տեքստ

ԽՄ: Է

// 16 ՆԻ

21/1 7 ի

ՀՑՅՅՂԻՆ Տ 7

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4076/05/23

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4076/05/23

Նախագահող դատավոր՝ Մ. Մելքումյան

Դատավորներ՝ Ա. Հարությունյան

Հ. Խաչատրյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի ապրիլի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.05.2025 թվականի որոշման դեմ, վարչական գործով ըստ հայցի Վահրամ Խաչատրյանի ընդդեմ Տեսչական մարմնի` Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վահրամ Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշումը:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 21.05.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.05.2025 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 21.05.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Սլավիկ Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործում առկա նյութերի համաձայն՝ հայցվորը 14.03.2023 թվականին ծանուցվել է (փոստային հետադարձ հավաստագիր՝ ճԼ01084361094Խ0 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու մասին, իսկ հայցվորի լիազորված անձը ծանուցվել է 13.03.2023 թվականին, սակայն վերջիններս չեն ներկայացել ն չեն ներկայացրել միջնորդություն՝ այն հետաձգելու վերաբերյալ, որով կարող էին ապահովել հայցվորի իրավունքների իրացումը: Այսինքն` վարչական մարմինը հայցվորին չի զրկել լսված լինելու իրավունքի իրացման հնարավորությունից, ընդհակառակը՝ վերջինս չի ցանկացել իրացնել իր իրավունքները:

են 15.03.2023 թվականի թիվ 0478 արձանագրությունը կազմվել է իրավախախտի բացակայությամբ ն արձանագրությունում բացակայում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական իրավախախտում կատարած անձի ստորագրությունը Ա նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավախախտում կատարած անձի ստորագրելուց հրաժարվելու մասին նշումը, այդուհանդերձ գործի քննության ողջ ընթացքում այդ հանգամանքները չեն ազդել իրավախախտի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով վերապահված իրավունքների իրակացմանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վարչական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում` ապահովելով վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու սահմանդրական իրավունքի իրացման հնարավորությունը: Պատշաճ ծանուցված լինելու դեպքում հայցվորի չներկայանալը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը չի կարող արգելք հանդիսանալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու գործի քննություն :իրականացնելու ն վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

3

Վերաքննիչ դատարանի դատական ակտով չի պարզաբանվել, թե Տեսչական մարմինը, բացի հայցվորի պատշաճ ծանուցումն ապահովելուց, ինչ այլ միջոցներով պետք է ապահովեր իրավախախտի ներկայությունը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը:

Ամբողջ վերոնշյալի հիման վրա պետք է փաստել, որ Վարչական

իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում կիրառվող «(..) արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը ն վարչական իրավախախտում կատարած անձը» եզրույթը դեռնս չի նշանակում, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն իրավախախտի ներկայությամբ կամ մասնակցությամբ կազմելը, վերջինիս կողմից դրա մասին նախապես տեղյակ լինելու պարագայում իմպերատիվ պահանջ է:

Վերաքննիչ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածը չպետք է մեկնաբաներ այնպես, որ արդյունքում հաստատված համարեր, որ բացառապես իրավախախտի մասնակցությամբ կամ ներկայությամբ կարող է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը՝ այն դեպքում, երբ իրավախախտը ն իր ներկայացուցիչը նախապես ծանուցված են եղել այն կազմելու մասին: Դեռ ավելին, նույն հոդվածում արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու մասին նշումը դեռնս չի նշանակում, որ այն պարտադիր կերպով պետք է կազմվի իրավախախտի մասնակցությամբ:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.05.2025 թվականի որոշումը ն փոփոխել այն կամ գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

39 Տեսչական մարմնի արնմտյան տարածքային կենտրոնի պետի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին ն վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանին ուղղված 07.03.2023 թվականի թիվ 14/4437-2023 ծանուցագրի համաձայն` 15.03.2023 թվականին` ժամը 11:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը կամ վերջինիս կողմից լիազորված անձը հրավիրվել են մասնակցելու վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումների հետ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը, որը տեղի կունենա Տեսչական մարմնի արնմտյան տարածքային կենտրոնում` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Ա. Խաչատրյան թիվ 116 հասցեում (գ.թ. 57, լազերային կրիչ).

2) Համաձայն ստացման, հանձնման, վճարման, գրանցման մասին թիվ ՃԼ01084361094ՃԽ1 ծանուցագրի՝ Տեսչական մարմնի արնմտյան տարածքային կենտրոնի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին

4

հասցեագրված թիվ 14/4437-2023 ծանուցագիրը 14.03.2023 թվականին ստացվել է Վահրամ Խաչատրյանի կողմից (գ.թ. 57, լազերային կրիչ).

3 Համաձայն ստացման, հանձնման, վճարման, գրանցման մասին թիվ ՃԼ0108436627ճիմ ծանուցագրի՝ Տեսչական մարմնի արնմտյան տարածքային կենտրոնի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի լիազորված անձ Վահե Սեդրակյանին հասցեագրված թիվ 14/4437-2023 ծանուցագիրը 13.03.2023 թվականին ստացվել է Վահե Սեդրակյանի կողմից (գ-թ. 57, լազերային կրիչ).

4) Տեսչական մարմնի արնմտյան տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության ավագ տեսուչներ Մհեր Աղեկյանի ն Տաթնիկ Համբարձումյանի կողմից 15.03.2023 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 0478 արձանագրության համաձայն՝ «ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատի բժշկական ամբուլատորիայի» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից Տեսչական մարմնի արնմտյան տարածքային կենտրոնի էլեկտրոնային փոստին ուղարկվել են հետնյալ փաստաթղթերը.

1. Գրետա Գրիգորյանի աշխատանքային պայմանագրերը,

2. Քաղվածքներ հրամանագրքից,

3. Դիմումներ՝ արձակուրդ գնալու մասին,

4. Եզրակացություն ն վերջնահաշվարկի հաշվարկ,

5. 2021-2022 թվականների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություն

6. Բանկային քաղվածք՝ աշխատավարձի ն արձակուրդի վճարման վերաբերյալ:

Փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ խախտվել են.

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջը՝ այն է՝ Գրետա Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու օրը (06.09.2022 թվականին) չի կատարվել լրիվ վերջնահաշվարկ, այն է 2004 (13 օր), 2005 (22 օր), 2006 (22 օր), 2007 (22 օր), 2008 (22 օր), 2009 (22 օր), 2012 (22 օր), 2013 (22 օր), 2015 (22 օր), 2016 (14 օր), 2018 (22 օր), 2019 (22 օր), 2020 (22 օր), 2021 (22 օր), 2022 (15 օր) թվականների չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված ընդհանուր գումարով 4.850.501 ՀՀ դրամ միջին աշխատավարձ չի վճարվել:

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը՝ այն է՝ գործատուի մեղքով Գրետա Գրիգորյանի չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի վճարումը չի կատարվել աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետում, ինչպես նան գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար Գրետա Գրիգորյանին չի վճարել տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի՝ 4.850.501 ՀՀ դրամի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Տվյալ իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածով:

Խախտման համար պատասխանատու է Վահրամ Խաչատրյանը (գ.թ. 36-39).

5

5) Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը՝ որպես խախտում թույլ տված անձ, ենթարկվել է՝

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժի՝ նախազգուշացման,

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Գրետա Գրիգորյանին օրենքով սահմանված ժամկետում չվճարված վերջնահաշվարկի ամենամյա չօգտագործված արձակուրդային օրերի քանակով հաշվարկված միջին աշխատավարձի՝ 4.850.501 ՀՀ դրամի մեկ քառորդի չափով՝ 1.212.625 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 40-44):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով'

1) ապահովում է օրենքների Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Տվյալ դեպքում օրենքի ե այլ եորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու ն ըստ այդմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ

6

դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմման առանձնահատկություններին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի առանձնահատկությունները, այդ թվում` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները, ապացույցների տեսակները, դրանց գնահատումը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը ներկայացվող պահանջները, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներն ու պարտականությունները, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս Ա. վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս պարզման ենթակա հարցերը, վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելու ո վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը կայացնելու կարգն ու պայմանները սահմանող իրավական ակտ է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ ն գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները, ի թիվս այլնի, հաստատվում են նան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ընդհանուր կանոնները, ինչպես նան արձանագրության բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ ն 255-րդ հոդվածներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք) (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է՝ դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը. տեղեկություններ խախտողի անձի մասին. վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը ն էությունը. այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար. վկաների ն

7

տուժողների ազգանունները ն հասցեները, եթե այդպիսիք կան. | խախտողի բացատրությունը. գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը Ա վարչական իրավախախտում կատարած անձը. վկաների ն տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նան այդ անձինք:

Եթե ՞ իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել

արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Իրավախախտում կատարած անձն իրավունք ունի ներկայացնելու արձանագրությանը կցվող բացատրություններ ն դիտողություններ արձանագրության բովանդակության առթիվ, ինչպես նան շարադրելու այն ստորագրելուց իր հրաժարվելու շարժառիթները:

Արձանագրություն կազմելիս խախտողին բացատրվում է նույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշվում է արվում: (...):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը մեկնարկում է վարչական արձանագրության կազմմամբ (հարուցման փու), որի ընթացիկ փուլում վարչական վարույթն իրականացնող մարմնի (պաշտոնատար անձի) խնդիրն է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով սահմանված ապացույցների գնահատման արդյունքում բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննությամբ պարզել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ ն 279-րդ հոդվածներում նշված հանգամանքները, ն երկամսյա ժամկետում վարչական վարույթը եզրափակել կա'մ վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ, կա՛մ վարույթը կարճելու մասին որոշմամբ (եզրափակիչ փու) (տես, Աշոր Ազիզյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/9371/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2023 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ նս ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարութը մեկնարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմամբ ն եզրափակվում նույն օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հետնյալ որոշումներից որնէ մեկի կայացմամբ. վարչական տույժ նշանակելու մասին որոշում կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում (տե՛ս, Հադի Գուլռոզիին ընդդեմ ՀՀ պերական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6934/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2025 թվականի որոշումը):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 275-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս մարմինը (պաշտոնատար անձը), ի թիվս այլնի, լուծում է նան այն հարցը, թե արդյո՞ք ճիշտ են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը ն մյուս նյութերը:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավակարգավորումները ն ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն

8

արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկը պայմանավորելով վարչական իրավախախտման վերաբերյալ՝ 25, արձանագրության կազմմամբ՝ օրենսդիրը կարնորել| է նշված ապացույցը, ինչն արտահայտվել է մասնավորապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող կոնկրետ պահանջների ամրագրմամբ: Նշված իրավանորմը, սակայն, չի պարունակում հատուկ կարգավորում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու վայրի մասին: Այդուհանդերձ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ որոշ տեղեկությունների պարտադիր ներառման ենթակա լինելը վկայում է այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ենթադրյալ իրավախախտումը կատարած անձի մասնակցությամբ կազմելու օրենսդրական կարգավորումը, ի թիվս այլնի, կարնոր երաշխիք է վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու համար, քանի որ վերջինս պետք է իրական հնարավորություն ունենա դիրքորոշում հայտնելու վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մեկնարկի փուլից սկսած ն ներկայացնի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ պարտադիր ներառման ենթակա տեղեկություններ՝ դրանով իսկ նպաստելով տվյալ գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը ն էությունը, վկաների Ա տուժողների ազգանունները Ա հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը Ա վարչական իրավախախտում կատարած անձը, վկաների Ա տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նան այդ անձինք, եթե իրավախախտում կատարած անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում:

Ինչպես վերն արդեն նշվել է, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, որպես կանոն, պետք է կազմվի վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում: Այս կանոնից, սակայն, որոշ հանգամանքներով պայմանավորված կարող են լինել բացառություններ, որոնց անդրադարձ կկատարվի ստորն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ առանձին դեպքերում Վարչական

իրավախախտումների վերաբերյալ` ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից որոշ մասի պարագայում վերոգրյալ այնպիսի տվյալները, ինչպիսիք են՝ տեղեկություններ խախտողի անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը ն էությունը, վկաների ն

9

տուժողների ազգանունները ն հասցեները, եթե այդպիսիք կան, կարող են պարզվել վարչական իրավախախտումը հայտնաբերելու վայրում: Այսպես օրինակ, որոշ իրավախախտումների՝ «Աղբահանութան նե սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը» (հոդված 43.1), «Ներտնտեսային հողաշինարարության նախագծերից ինքնագլուխ շեղվելը» (հոդված 57), «Առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը կամ ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելը» (հոդված 63.2), «Անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը» (հոդված 64), «Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անազատ ն կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելը կամ դրանց հաշվառման տվյալները լիազոր մարմնին չտրամադրելը» (հոդված 88.1), «Ռադիոկայանքների տեղակայումը ն շահագործումը առանց գրանցման կամ առանց թույլտվության» (հոդված 146), «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, տեղադրումը» (հոդված 150.6), «Շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելը, վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը, ինքնակամ կառուցի կասեցման դեպքում շենքեր ն շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելը» (հոդված 154), «Առնտրի, հանրային սննդի, սահմանափակման ենթաա ն կենցաղային ծառայությունների ոլորտում առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելը» (հոդված 169.16), «Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը» (հոդված 175. ն այն, դեպքերում վերոգրյալ տվյալները վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ կարող են նշվել միայն այն դեպքում, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող պաշտոնատար անձը վարչական իրավախախտումը հայտնաբերել է վարչական իրավախախտման վայրում, քանի որ թվարկված հոդվածներում նկարագրված իրավախախտումները, դրանք կատարող սուբյեկտների մասին տվյալները, ինչպես նան իրավախախտման կատարման տեղը, ժամանակը ն էությունը չեն կարող արձանագրվել այն կատարելու վայրից դուրս:

Միննույն ժամանակ, սակայն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված մի շարք հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումների պարագայում վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտման վայրում կազմելու անհրաժեշտություն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բացակայում է, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ ներառման ենթակա տեղեկություններին, այդ թվում՝ վարչական իրավախախտման կատարման տեղի, ժամանակի ն էության վերաբերյալ, տիրապետելու համար անմիջապես իրավախախտման վայրում գտնվելը պարտադիր չէ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ իրավախախտումները դրսնորվում են օրենքով նախատեսված փաստաթղթերը լիազոր մարմիններ ներկայացնելու սահմանված կարգի խախտումների

10

ձնով ե իրավախախտման դեպքը պարզելու համար պետք է ստուգվի միայն համապատասխան փաստաթղթերը ներկայացված լինելու կամ չլինելու, ինչպես նան դրանցում պարունակվող տեղեկությունների ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքները:

Այսպես օրինակ, Վարչական իրավախախտումերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներում՝ «Հաշվապահական հաշվառումը (գրանցումը) խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել (առաջացրել է) հարկի նվազեցում, կամ հայտարարագիրը, հաշվարկը սահմանված ժամկետում չներկայացնելը» (հոդված 169.1), «Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը կամ տվյալներն աղավաղելը» (հոդված 169.2), «Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելըն (կամ) չվճարելը» (հոդված 169.8), «Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը» (հոդված 169.12), «Անհատական հաշվի բացման հայտը, անհատական հաշվետվությունը, ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալները սահմանված կարգով ն ժամկետում չներկայացնելը կամ սխալ կամ կեղծ տվյալներով ներկայացնելը» (հոդված 169.18), «Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ թերի հրապարակելը» (հոդված 169.18), ««Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի մասին», «(Թափոնների առաջացման, օգտագործան ն հեռացման մասին» ն «Ջրօգտագործման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով ն ժամկետներում չներկայացնելը» (հոդված 169.19), «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով ն ժամկետներում չներկայացնելը» (հոդված 169.24), «Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը» (հոդված 169.26), «Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ։պլահպանում իրականացնող կազմակերպություններիի կողմից Հայաստանի 6Հանրապետության կառավարության սահմանած ձնի հաշվետվությունները սահմանված ժամկետներում ն կարգով չներկայացնելը» (հոդված 169.32), «Զանգվածային լրատվության միջոցի ֆինանսական հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը կամ պարտադիր օրինակները չուղարկելը կամ թողարկման տվյալները չներառելը» (հոդված 189), «Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած ն ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն Օ։չներկայացնելը կամ դա չհրապարակելը» (հոդված 189.13), «Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը» (հոդված 189.14), «Ուսումնական հաստատությունների ն կազմակերպությունների կողմից հաշվետվությունները չներկայացվելը» (հոդված 189.30), «Թափոնների գոյացման, վերամշակման ն օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելը» (հոդված 201.5) նե այն, նկարագրված իրավախախտումների հայտնաբերումը պայմանավորված է փաստաթղթային ուսումնասիրությամբ, որպիսի պարագայում զանցանքի կոնկրետ սուբյեկտի գտնվելու վայր

11

այցելելու եո վարչական իրավախախտման արձանագրությունը տեղում կազմելու անհրաժեշտությունը բացակայում է:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահին՝ վարչական իրավախախտումը կատարելու վայրում պետք է կազմվի բոլոր այն դեպքերում, եր՝։ վարչական իրավախախտումը հնարավոր չէ հայտնաբերել 5 վարչական իրավախախտման վայրից դուրս՝ զուտ միայն փաստաթղթային ստուգումների միջոցով ն իրավախախտումը կատարող սուբյեկտների մասին տվյալները, ինչպես նան իրավախախտման կատարման տեղը, ժամանակը ն էությունը կարող են արձանագրվել միայն այն կատարելու վայրում, իսկ այն դեպքերում, երբ վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը ն էությունը հնարավոր է պարզել փաստաթղթային ստուգումների միջոցով, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է կազմվել վարչական իրավախախտման վայրից դուրս:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված 60վարչական իրավախախտումների վերաբերյալ 8, արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները պահպանելու անհրաժեշտությանն ու իրական հնարավորությանը՝ պայմանավորված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն ինչպես դրա կատարման վայրում, այնպես էլ կատարման վայրից դուրս կազմելու հանգամանքով:

Այսպես. վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտման վայրում կազմելու պարագայում գործում է այն կանխավարկածը, որ ենթադրյալ իրավախախտը գտնվում է վարչական իրավախախտման վայրում ն մասնակցում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը, վարչական իրավախախտման վերաբերյալ` պաշտոնատար անձին տրամադրում է տեղեկություններ, տալիս է բացատրություն, ստորագրում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կամ հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, որի մասին նշում է արվում արձանագրության մեջ: Այդուհանդերձ, գործնականում կարող են լինել դեպքեր, երբ ենթադրյալ իրավախախտը բացակայում է վարչական իրավախախտումը կատարելու վայրից ն օբյեկտիվ պատճառներով չի կարողանում ներկա գտնվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը կամ իր գործողություններով խուսափում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակից դառնալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը չի կարգավորել նկարագրված դեպքերում վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի գործողությունների շրջանակը, ինչի հետեանքով վարչական իրավախախտման գործի վերաբերյալ վարույթը հաճախ հնարավոր չի լինում մեկնարկել: Մասնավորապես՝ վարչական իրավախախտման վերաբերյալ ։արձանագրություը պետք է կազմվի ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, սակայն վերջինս բացակայում է:

Վճռաբեկ դատարանը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը ենթադրյալ իրավախախտի մասնակցությունը կարնորելով հանդերձ, գտնում է,

12

որ վերջինիս բացակայությունը չպետք է արգելք կամ խոչընդոտ հանդիսանա վարչական իրավախախտման վերաբերյալ վարութ նախաձեռնելու համար: Ըստ այդմ` ելնելով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթում, այդ թվում՝ վարույթի հարուցման փուլից սկսած, անձի լսված լինելու իրավունքի իրացումն ապահովելու օրենսդրական իմպերատիվ պահանջից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքերում, երբ ենթադրյալ իրավախախտը ներկա չէ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը ն տվյալ դեպքում հնարավոր չէ ապահովել վերջինիս ներկայությունը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետք է պատշաճ ձնով ծանուցի ենթադրյալ իրավախախտին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը մասնակցելու համար ներկայանալու վայրի ն ժամանակի մասին ն միայն պատշաճ ծանուցված անձի կողմից անգործություն դրսնորելու, մասնավորապես` ծանուցագրում նշված ժամկետում պաշտոնատար անձի հայտնած վայր չներկայանալու պարագայում՝ վերջինս իրավասու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմել ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմմանը կողմի մասնակցությունն ապահովելը պետք է իրականացվի այն հաշվառմամբ, որ կողմը հնարավորություն ունենա մասնակցելու դրա կազմմանը ն ներկայացնելու իր դիրքորոշումը արձանագրվածի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ծանուցումը պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը դրա կազմմանը: Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՛արրձանագրության կազմմանը մասնակցելու իրական հնարավորությունը կարող է երաշխավորվել միայն այն պարագայում, եթե ծանուցումը դրա հասցեատիրոջը հանձնվի արձանագրությունը կազմելու օրվան նախորդող առնվազն երեք աշխատանքային օր առաջ, ինչը հնարավորություն կտա ենթադրյալ իրավախախտին կազմակերպելու իր իրավունքների պաշտպանությունը ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմող պաշտոնատար անձն իրավասու կլինի արձանագրությունը ենթադրյալ իրավախախտի բացակայությամբ կազմել միայն այն դեպքում, երբ իր տիրապետության տակ առկա լինի վերջինիս պատշաճ ծանուցված լինելու փաստը հաստատող թույլատրելի ապացույց:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածում ամրագրված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու կառուցակարգը պետք է հանգի հետնյալին.

Առաջին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտումը կատարելու վայրում ենթադրյալ՝։ իրավախախտի մասնակցությամբ, եթե վարչական իրավախախտումը կարող է հայտնաբերվել միայն վարչական իրավախախտման վայրում:

Երկրորդ՝ ենթադրյալ իրավախախտի բացակայության պատճառով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը վարչական իրավախախտումը

13

կատարելու վայրում կազմելու անհնարինության դեպքում, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կարող է կազմվել վարչական իրավախախտման վայրից դուրս` պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձնով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի ն վայրի մասին:

Երրորդ` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտումը կատարելու վայրից դուրս, եթե վարչական իրավախախտումը հնարավոր է հայտնաբերել վարչական իրավախախտման վայրից դուրս՝ զուտ միայն փաստաթղթային ստուգումների միջոցով պայմանով, որ ենթադրյալ իրավախախտը պատշաճ ձնով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի ն վայրի մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունն ապահովելու պարտադիր պահանջ, միաժամանակ սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում վարչական մարմինն իրավասու է գործը քննել տվյալ անձի բացակայությամբ: Հետնաբար վարչական մարմնի ուղղակի պարտականություն է վարչական իրավախախտման վերաբերյալ գործը վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ քննելը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական վարույթի մասնակիցը պատշաճ ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վայրի ն ժամանակի մասին, սակայն չի ցանկացել իրացնել գործի քննությանը մասնակցելու իր իրավունքը, ինչպես նան եթե վարչական վարույթի մասնակիցը միջնորդություն չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու մասին:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման կապակցությամբ հարկ է համարել արձանագրել, որ իրավունքի սուբյեկտներին սուբյեկտիվ իրավունքներ վերապահելուց զատ, օրենսդիրը կանխորոշել է նան այդ իրավունքների իրացման սահմանները: Եթե իրավունքի սուբյեկտն անտեսում է օրենքով նախատեսված սահմանափակումները, ապա թույ է տալիս իրավունքի չարաշահում (րես Արթուր Սարգսյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8816/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը ն իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքնեի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի առաքելությունը ն այդ առումով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջները կարող են բավարարված համարվել ինչպես այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրում ենթադրյալ իրավախախտի մասնակցությամբ, այնպես էլ այն դեպքում, երբ արձանագրությունը կազմվում է վարչական իրավախախտման կատարման վայրից դուրս` պայմանով, որ ենթադրյալ

14

իրավախախտը պատշաճ ձնով ծանուցված է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու ժամանակի ն վայրի մասին:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Վահրամ Խաչատրյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 04.04.2023 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 0547 որոշումը:

Դատարանը 21.05.2024 թվականի վճռով հայցը բավարարել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) արձանագրության վրա բացակայում են այն անձի ստորագրությունը, ում եկատմամբ այն կայացվել է, բացակայում են նան որնէ նշում կապված սույն արձանագրութան հասցեատիրոջ կողմից . արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու վերաբերյալ, որպիսի պարագայում դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ սույն գործով հայցվորը մասնակից չի դարձվել արձանագրության կազմման գործընթացին:

Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշմանն առ այն, որ 07.03.2023թ. թիվ 14/4437-2023 ծանուցագրով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմման համար հայցվորը հրավիրվել է Տեսչական մարմին, սակայե չի ներկայացել, ապա դատարանը հարկ է համարում եշել հետնյալը.

Արձանագրության կազմմանը կողմի մասնակցությունն ապահովեը պետք է իրականացվի այն հաշվառմամբ, որ կողմը հնարավորություն ունենա մասնակցելու դրա կազմմանը ն ներկայացնելու իր դիրքորոշումը արձանագրվածի վերաբերյալ: Այլ կերպ ասած' ծանուցումը պետք է տրամադրվի այնպես, որ ողջամտորեն ապահովվի վերջինիս մասնակցությունը դրա կազմմանը:

(-.) Տվյալ դեպքում ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայեքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը ն վերջինիս լիազորված անձ Վահե Սեդրակյանը հրավիրվել են մասնակցելու ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեում հարուցված վարչական վարույթի արդյունքում արձանագրված խախտումեեի հեր կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրության կազմմանը 15.03.2023թ., մինչդեռ ծանուցագիրը հայցվորի կողմից ստացվել է 14.03.2023թ., իսկ Վահե Սեդրակյանի կողմից' 13.03.2023թ., այսինքն նշանակված օրվանից համապատասխանաբար մեկ ն երկու օր առաջ:

(-.) նման պայմաններում հայցվորը գործնականում չէր կարող ողջամտորեն ապահովել իր իրավունքի իրացումը:

(-.) արձանագր

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/4076/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել