ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 2 — Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավ
Ամփոփում
Հոդված 2. Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչ
Ամբողջ Տեքստ
Հոդված 2. Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունները Ընտանեկան օրենսդրությունը սահմանում է ամուսնության, ամուսնությունը դադարելու և անվավեր ճանաչելու պայմաններն ու կարգը, կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջև, ինչպես նաև որոշում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը և դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու ձևերն ու կարգը: Ընտանեկան օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համար կիրառվում են «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքով նախատեսված սահմանումները, եթե սույն օրենսգրքով այդ սահմանման այլ բովանդակություն նախատեսված չէ: (2-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց.
22.10.25 ՀՕ-363-Ն ) (22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
