Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 320 — Ստուգման ակտերով ( ուսումնասիրության արձանագրություններով , վարչական ակտերով ) առաջացող հարկային պարտավորությունների , դեբետային գումարների հաշվառումը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 320AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 320 — Ստուգման ակտերով ( ուսումնասիրության արձանագրություններով , վարչական ակտերով ) առաջացող հարկային պարտավորությունների , դեբետային գումարների հաշվառումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 320. Ստուգման ակտերով ( ուսումնասիրության արձանագրություններով , վարչական ակտերով ) առաջացող հարկային պարտավորությունների , դեբետային գումարների հաշվառումը 1. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով առաջադրված՝ պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համ

Ամբողջ Տեքստ

Հոդված 320. Ստուգման ակտերով ( ուսումնասիրության արձանագրություններով , վարչական ակտերով ) առաջացող հարկային պարտավորությունների , դեբետային գումարների հաշվառումը 1. Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի մոտ իրականացված ստուգման (ուսումնասիրության, օպերատիվ-հետախուզական միջոցառումների) արդյունքներով առաջադրված՝ պետական բյուջեի նկատմամբ հարկ վճարողի հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, Օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտում հաշվառվում են Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով՝ ստուգման կամ այլ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող օրը:

2. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը և տուգանքները հաշվարկվում են մինչև ստուգման ակտը կազմելու օրը՝ առանց հաշվի առնելու դեբետային գումարները (այդ թվում` նույն ստուգմամբ (ուսումնասիրությամբ) արձանագրված լրացուցիչ դեբետային գումարները):

3. Հարկի կանխավճարների լրացուցիչ գումարների նկատմամբ տույժեր չեն հաշվարկվում:

4. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների նկատմամբ դրանց անբողոքարկելի դառնալու երկամսյա և վճարման 10-օրյա ժամկետների համար տույժեր չեն հաշվարկվում: (320-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ.

21.06.18 ՀՕ-338-Ն, 01.03.23 ՀՕ-101-Ն ) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել