ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 259 — Փորձագետի եզրակացության բովանդակությունը 1.
Ամփոփում
Հոդված 259. Փորձագետի եզրակացության բովանդակությունը 1. Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է իր ստորագրությամբ հաստատված գրավոր եզրակացություն, որն ուղարկվում է քննիչին: 2. Փորձագետի եզրակացության մեջ նշվում են` 1) փորձաքննության կատարման ժամանակը և վայրը. 2) փորձագետի անունը և ազգանունը, նրա մասնագիտական ձեռնհասությունը հավաստող տվյալները. 3) փորձաքննության կատարման հիմքը. 4) փորձաքննության տեսակը. 5) փորձաքննության կա
Ամբողջ Տեքստ
Հոդված 259. Փորձագետի եզրակացության բովանդակությունը 1. Անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո փորձագետը կազմում է իր ստորագրությամբ հաստատված գրավոր եզրակացություն, որն ուղարկվում է քննիչին:
2. Փորձագետի եզրակացության մեջ նշվում են` 1) փորձաքննության կատարման ժամանակը և վայրը. 2) փորձագետի անունը և ազգանունը, նրա մասնագիտական ձեռնհասությունը հավաստող տվյալները. 3) փորձաքննության կատարման հիմքը. 4) փորձաքննության տեսակը. 5) փորձաքննության կատարման ընթացքում օգտագործված` քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ. 6) փորձաքննության կատարմանը մասնակցած անձինք. 7) կատարված հետազոտությունների և կիրառված մեթոդների նկարագրությունը. 8) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները. 9) հետազոտության ընթացքում ի հայտ եկած այն հանգամանքները, որոնք, փորձագետի կարծիքով, կարող են նշանակություն ունենալ վարույթի համար:
3. Եթե փորձագետին առաջադրված հարցերը դուրս են իր հատուկ գիտելիքների և հմտությունների շրջանակներից, կամ ներկայացված նյութերը բավարար չեն այդ հարցերին պատասխանելու համար, ապա փորձագետի եզրակացությունը պետք է բովանդակի առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորումը:
4. Հանձնաժողովային փորձաքննություն կատարելիս միասնական հետևության հանգելու դեպքում եզրակացությունն ստորագրում են փորձաքննությունը կատարած բոլոր փորձագետները: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն` դրանում ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը:
5. Համալիր փորձաքննության կատարման ընթացքում պարզված հանգամանքների համակցության հիման վրա փորձագետներից յուրաքանչյուրն իր հատուկ գիտելիքների և հմտությունների սահմաններում մասնակցում է ընդհանուր եզրակացության ձևավորմանը: Յուրաքանչյուր փորձագետ ստորագրում է համալիր փորձաքննության եզրակացության այն մասը, որն իր գիտական իրավասության սահմաններում է:
6. Փորձագետի եզրակացությանը փաթեթավորված և կնքված ձևով կցվում են քրեական վարույթի նյութերը, այդ թվում` իրեղեն ապացույցները, նմուշները և այլ օբյեկտներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փորձագետի հետևությունները պարզաբանող և հիմնավորող սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ, ձայնագրություններ, տեսագրություններ, տեսաձայնագրություններ: ՄԱՍ ԵՐՐՈՐԴ ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ ԲԱԺԻՆ 8 ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 33 ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
