Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-348-Ն13 հունիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Հանրաքվեների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են՝ հաշվի առնելով համապատասխանաբար «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:»: Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-24.7-րդ կետերով. «24.1) գրանցում է հանրաքվեներ անցկացնելու նախաձեռնող խմբին և դադարեցնում գրանցումը. 24.2) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների հավաքման ձևաթերթիկների ձևերը և լրացման կարգը. 24.3) սահմանում է տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու նոտարական կարգով տրված հայտարարության ձևը. 24.4) սահմանում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով ստորագրությունների վավերականության հաստատման կարգը. 24.5) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու կարգը. 24.6) սահմանում է հանրաքվեների քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, ժամերի քանակը և ժամանակացույցը. 24.7) իրականացնում է հանրաքվեներ անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում.»: Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ կետերով. «12.1) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցում է տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնող խմբին և դադարեցնում գրանցումը. 12.2) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է տեղական հանրաքվե անցկացնելու նպատակով հավաքված ստորագրությունների վավերականության հաստատում.»: Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «կազմակերպում է» բառերից հետո լրացնել «ընտրությունների և հանրաքվեների» բառերով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-348-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-348-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.07.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.07.04/52(1410) Հոդ.782 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.06.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.06.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.07.2018 Հիմնական ակտ 13.06.2018, ՀՕ-348-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.05.2016, ՀՕ-54-Ն 25.05.2016, ՀՕ-54-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունիսի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-348-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել