ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 430 — Գույքի արգելանքի կիրառության հիմքերը 1.
Ամփոփում
Հոդված 430. Գույքի արգելանքի կիրառության հիմքերը 1. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն ) 2. Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելանքի ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի
Ամբողջ Տեքստ
Հոդված 430. Գույքի արգելանքի կիրառության հիմքերը 1. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն ) 2. Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը կարող է կիրառվել միայն հարկային մարմնի կողմից վերահսկվող հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով: Արգելանքի ենթակա է միայն այն գույքը, որն անհրաժեշտ է հարկային պարտավորության կատարումն ապահովելու համար` հարկային պարտավորությունների չափով: Հարկային մարմնի կողմից գույքի արգելանքը դրվում է հարկ վճարողի գույքի վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել, կամ որի պահպանման ժամկետը արգելանք դնելու պահին պակաս է երեք ամսից: Արգելանք չի կարող դրվել բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի (այդ թվում` կենսաթոշակային ֆոնդերի) և ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունների բանկային, դեպո կամ կենսաթոշակային հաշիվների և դրամական միջոցների վրա: (430-րդ հոդվածը լրաց. 22.04.20 ՀՕ-220-Ն, փոփ.
28.02.24 ՀՕ-104-Ն ) (22.04.20 ՀՕ-220-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (28.02.24 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
