ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.6 — Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո 1.
Ամփոփում
Հոդված 234.6. Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո 1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում: 2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին: 3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ
Ամբողջ Տեքստ
Հոդված 234.6. Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո 1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:
3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Սույն մասով նախատեսված ժամկետում պատասխանողի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարվելու դեպքում գործը քննվում է դրանում առկա ապացույցների հիման վրա, իսկ հայցվորի վկայակոչած այն փաստերը, որոնք ենթակա են հաստատման պատասխանողի տիրապետման տակ գտնվող ապացույցներով, համարվում են հաստատված:
4. Դատարանը միևնույն գնման գործընթացին վերաբերող՝ սույն գլխով նախատեսված վեճերի վերաբերյալ իր վարույթում քննվող գործերը միացնում է մեկ վարույթում:
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը սույն մասով նախատեսված որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում՝ նշելով կասեցման օրը: (հոդվածը 03.07.26 ՀՕ-330-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
