ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 5 | ՀԱՄԼԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 11 փետրվարի 2021թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Համլետ Հովսեփյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համլետ Հովսեփյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունվարի 14-ին) խնդրելով. «….թիվ ԵԱԴԴ/3172/02/15 քաղաքացիական գործով
ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից 25.11.2020թ.-ի որոշմամբ տրված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394, 397, 418 և 423-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին հակասող»:
2. Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ) Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իր դիրքորոշումը փաստարկում է նրանով, որ իր կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացված փորձագետի եզրակացությունը և «Վերլուծական» անվամբ փաստաթուղթը Վճռաբեկ դատարանի կողմից որպես նոր երևան եկած հանգամանք չորակելը և վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելը վիճարկվող դրույթների սխալ մեկնաբանության արդյունք են: Դիմողը գտնում է նաև, որ վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելը պայմանավորված է նրանով, որ Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվող տեղեկություններին, չի հիմնավորել դրանց նոր երևան եկած հանգամանք չլինելու փաստը, չի ուսումնասիրել, չի հետազոտել ապացույցները, ինչն էլ հանգեցրել է արդարադատության խաթարմանը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողն, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ փաստարկ չի ներկայացնում, իսկ իր կողմից ներկայացված հիմնավորումներն առնչվում են Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող նորմերի մեկնաբանությանը, այդ դատարանի վճռի հիմնավորվածության խնդրին, որի գնահատումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից: Ընդ որում, վերջնական դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանը վիճարկվող նորմերին որևէ մեկնաբանություն չի տվել: Տվյալ դեպքում ձևականորեն բարձրացնելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394, 397, 418 և 423-րդ հոդվածների սահմանադրականության հարցը դիմողն, ըստ էության, վիճարկում է իր կողմից ներկայացված տեղեկություններին Վճռաբեկ դատարանի կողմից չանդրադառնալու, դրանք որպես նոր երևան եկած հանգամանք չհամարելու դատարանի գործողությունների իրավաչափությունը, արդյունքում դատական ակտի իրավաչափությունը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Համլետ Հովսեփյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյանի
Անդամներ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
11 փետրվարի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
