Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 66 — Մասնագիտական որակավորումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 66AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 66 — Մասնագիտական որակավորումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 66. Մասնագիտական որակավորումը 1. Կառավարչի ղեկավարների, կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգի և մասնագիտական համապատասխանության չափանիշների նկատմամբ տարածվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների, ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը և մա

Ամբողջ Տեքստ

Հոդված 66. Մասնագիտական որակավորումը 1. Կառավարչի ղեկավարների, կառավարչի անունից կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորման կարգի և մասնագիտական համապատասխանության չափանիշների նկատմամբ տարածվում են ներդրումային ծառայություններ մատուցող անձի ղեկավարների, ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից արժեթղթերի փաթեթի կառավարման ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանող Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը, եթե Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նրանց համար այլ կարգ և (կամ) լրացուցիչ չափանիշներ չեն սահմանվել:

2. Սույն հոդվածով սահմանված մասնագիտական որակավորումը տրվում է ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով:

3. Կառավարիչը պարտավոր է իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի (ենթաֆոնդի) համար մշտապես ունենալ կառավարչի ղեկավար չհամարվող սույն օրենքով սահմանված ֆոնդի կառավարման մասնագիտական որակավորում ունեցող առնվազն մեկ անձ: Կառավարչի կազմում կամ անունից ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող միևնույն անձը կարող է միաժամանակ կառավարել տվյալ կառավարչի կողմից կառավարվող մեկից ավելի ֆոնդեր:

4. Եթե կառավարիչը իրականացնում է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում, ապա վերջինիս վրա տարածվում են նաև այդ օրենքով սահմանված` անձանց որակավորմանը ներկայացվող պահանջները: (66-րդ հոդվածը լրաց.

21.06.14 ՀՕ-68-Ն) Գ Լ ՈՒ Խ 12 ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել