Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-426-Ն16 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16 - ին « ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «կոմիտեի դեպարտամենտում պետական» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտեում քաղաքացիական» բառերով: Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի 2-րդ կետի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառով.

2) 1-ին մասի 4-րդ կետի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների (այսուհետ՝ քննիչներ)» բառերը փոխարինել «քննիչների» բառով.

3) 2-րդ մասից հանել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» և» բառերը: Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են՝ 1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը. 2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ). 3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ. 4) հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ). 5) քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ):».

2) 3-րդ մասի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով.

3) 4-րդ մասի «դատախազ և դատավոր անդամների» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

4) 7-րդ մասի «դատավոր կամ դատախազ անդամի» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի» բառերով.

5) 7-րդ մասի 1-ին կետի «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-5-րդ» բառերով: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը «գլխավոր դատախազի,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, քննչական կոմիտեի նախագահի,» բառերով, իսկ նույն մասի «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի առնվազն յոթ անդամ, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ առնվազն երեք անդամ։».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով. «3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ՝ միայն քննիչ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով. 4) սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ՝ միայն հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամներով:».

4) 5-րդ մասի «4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «4-րդ մասով» բառերով, իսկ «դատախազ կամ դատավոր անդամները» բառերը՝ «դատավոր, դատախազ անդամները, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք» բառերով.

5) 7-րդ մասը «գլխավոր դատախազը,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, քննչական կոմիտեի նախագահը,» բառերով: Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «ինը» բառով: Հոդված 6 . Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ)» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի նախագահին» բառերով: Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «քննչական կոմիտեի դեպարտամենտում» բառերը փոխարինել «քննչական կոմիտեում» բառերով: Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը «քննիչների» բառից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով.

2) 12-րդ մասը «2.1-ին,» բառից հետո լրացնել «2.2-րդ,» բառով: Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը «քննիչ,» բառից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ,» բառերով, իսկ «քննչական կոմիտեի նախագահի» բառերից հետո՝ «, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի» բառերով.

2) 17-րդ մասը «քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների պարագայում,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարագայում,» բառերով: Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «դատավոր և դատախազ» բառերը փոխարինել «դատավոր, դատախազ և քննիչ» բառերով: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-426-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-426-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.12.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.11.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.12.2022 Հիմնական ակտ 16.11.2022, ՀՕ-426-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 02.05.2013, ՀՕ-50-Ն 02.05.2013, ՀՕ-50-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-426-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել