ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի հունիսի 3 - ին « ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 18.12*-րդ կետը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե լիցենզավորվող գործունեությունը վերաբերում է արտադրական կանեփին» բառերով: Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.15-18.17-րդ կետերով. «18.15. Արտադրական կանեփի՝ - արտադրություն՝ տարեկան ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև մեկ տոննա քվոտայի համար՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով կաննաբիդիոլի յուղի մինչև 100 լիտր քվոտայի համար՝ բազային տուրքի 10000-ապատիկի չափով ծաղկագլխի և կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի համար՝ յուրաքանչյուր տոննայի համար՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով կաննաբիդիոլի յուղի 100 լիտր գերազանցող քվոտայի համար՝ յուրաքանչյուր 10 լիտրի համար՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով - ներմուծում, արտահանում կամ մեծածախ առևտուր՝ ծաղկագլխի և կանաչ զանգվածի մինչև մեկ տոննա քվոտայի համար՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով կաննաբիդիոլի յուղի մինչև 100 լիտր քվոտայի համար՝ բազային տուրքի 10000-ապատիկի չափով ծաղկագլխի և կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի համար՝ բազային տուրքի 30000-ապատիկի չափով կաննաբիդիոլի յուղի 100 լիտրը գերազանցող քվոտայի համար՝ բազային տուրքի 60000-ապատիկի չափով յուրաքանչյուր կանեփի բույսի կամ 350-500 հատ կտրոնների համար՝ յուրաքանչյուր գրամ սերմի համար՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով բազային տուրքի 5000-ապատիկի չափով 18.16. Արտադրական կանեփի՝ - արտահանման, ներմուծման թույլտվություն տալու համար՝ ծաղկագլխի և կանաչ զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով կաննաբիդիոլի յուղի յուրաքանչյուր լիտրի համար՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով յուրաքանչյուր կանեփի բույսի կամ 350-500 հատ կտրոնների համար՝ յուրաքանչյուր գրամ սերմի համար՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով բազային տուրքի 5000-ապատիկի չափով 18.17. 18.15-րդ կետում նշված լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձևակերպման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիաների համար:»: Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «18.14-րդ» բառը փոխարինել «18.17-րդ» բառով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հունիսի 24 Երևան ՀՕ-279-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-279-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.07.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 25.06.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.06.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.06.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.07.2021 Հիմնական ակտ 03.06.2021, ՀՕ-279-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-279-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
