Առաքելյան — ԵԴ1/0024/12/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճռով Սամսոն Արծրունի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի Լին, 2-րդ ու 3-րդ կետերով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով, որին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 6 (վեց) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 7 (յոթ) ամ
Ամբողջ Տեքստ
«Ֆր ՏԸ
յ «ամուլ Ը» մ ԵԴԼ/0024/12/23
1/7 158 ԵՏ
ԱՋ
ՆՈՆ ՈԱ» «ԶԱՏ Մ.
ւ / ՋԵՐ ՉԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր Ա.Դանիբեկյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան
20 սեպտեմբերի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Սամսոն Արծրունի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճռով Սամսոն Արծրունի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 311-րդ հոդվածի 3-րդ մասի Լին, 2-րդ ու 3-րդ կետերով, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով, որին հաշվակցվել է արգելանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 6 (վեց) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով: «Էրեբունի-Երնանի հիմնադրման 2800-ամյակ՝ ն Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի Լին մասի 1-ին կետի հիման վրա Սամսոն Առաքելյանն ազատվել է պատժից:
ՀԸ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ դատախազի բողոքը մասնակիորեն բավարարվել է, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 30-ի դատավճիռը մասնակիորեն բեկանվել ն փոփոխվել է. համաներման մասին հիշյալ օրենքի կիրառմամբ Ս.Առաքելյանին պատժից ազատելը վերացվել է:
2. Քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը, 2023 թվականի հուլիսի 20-ին, որոշում է կայացրել դատապարտյալ Ս.ՆԱռաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, ն նույն թվականի հուլիսի 24-ին միջնորդագիր է ներկայացրել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
Յ
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ դատապարտյալ ՄԱՆԱռաքելյան,՝ պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձնով պատժի չկրած մասի՝ 2 (երկու) տարի 7 (յոթ) ամիս 1 (մեկ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց փորձաշրջանի ընթացքում առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու, բնակության վայրը փոխելու դեպքում հիշյալ մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու ու պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվող վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու պարտականություններ դնելով:
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Այսպես, բողոքաբերը, ի թիվս այլնի, նշել է, որ Ս.Առաքելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76րդ հոդվածի
իրավակարգավորումներով: Այդ հետնությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգումը՝ որպես
4
դատապարտյալ Ս.Առաքելյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն՝
հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ:
5.. Բողոքաբերն անդրադարձել է նան առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ ՄՍ.Առաքելյանի վերասոցիալականացման հնարավորության մասին ստորադաս դատարանների հետնության հիմնավորվածությանը:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մերժելով դատապարտյալ Ս.Առաքելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը:
Վճոաբեկ բողոքի պատասխանը.
7. Դատապարտյալ Ս.Առաքելյանի պաշտպան Ա.Սարգսյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը կիրառելու հնարավորության հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետնության, իսկ դատական վերանայման բողոքում տարբերվող հետնություն, Օ։:հիմնավովել է այնպիսի փաստարկումներով, որոնք փոխկապակցված չեն Առաջին ատյանի դատարանի կողմից տրված
պատճառաբանությունների հետ:
Անդրադառնալով առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Ս.Առաքելյանի վերասոցիալականացման հնարավորության կապակցությամբ բողոքաբերի փաստարկներին պաշտպանն ըստ էության գտել է, որ դրանք կառուցվծ չեն վարույթի փաստական տվյալների բազմակողմանի
ուսումնասիրության, վերլուծության ն համակցության մեջ գնահատման վրա, ու հակասում են վերաբերելի իրավանորմերի, ն Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին:
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Ա.Սարգսյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
5
Վճռաբեկ բոդոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Ազատազրկման կատարումն ապահովելու համար Ս.Առաքելյանը 2022 թվականի հուլիսի 26-ին ընդունվել է քրեակատարողական հիմնարկ:
10. Առաջին ատյանի դատարանը, Ս.Առաքելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(-) «Պատիժը մեղմացնող օրենք» եզրույթն ընդգրկում է ոչ միայն ավելի մեղմ պապժապեսալկներ սաւհմանելու, կամ պատժի չափի (ժամկետի) արորին ն (կամ) վերին սահմանները նվազեցնելու դեպքեր, այլն պատժի կատարման ավելի բարենպաար պայմանների սահմանում: Այդ թվում` որպես պատիժը մեղմացնող պետք է դիտել նան պատժից պայմանական վաղաժամկեվ ազատվելու հաւմար փաստացի կրման ենթակա պաղզժի նվազագույն ժամկետը կրճատող օրենքը:
ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հողվածի 3-րդ մասի վերլուծությունից բխում է, որ դրանում ամրագրված պատիժը մեղմացնող օրենքի հեփադարձ ուժը սահմանափակող կանոնները վերարերում են օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի (պատժատեսակի կամ ապապտժաչափի) փոփոխմանը, որն իրականացվում է հանցավոր արարքների ն նշանակված պատիժների նոր օրենքն ` -համապատասխանեցնեկլու ինատիտուտի շիջանակներում:
Վերոգրյալի համատեքատում (Առաջին ատյանի) դատարանը գտնում է, որ դատապարտյալի նկատմամբ պավժից պայմանական վաղաժամկեվ ազավելու ավելի խիար կանոններ նախատեսող, ուժը կորցրած օրենքի կիրառումը չի բխի ՀՀ Սահմանադրությաւն 72-րդ հոդվածի պահանջներից:
Նշված պատճառարանությամը (Առաջին ատյանի) դավաւրանը գտնում է, որ Սամսոն Առաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժեւմկետ ազատելու հարցր լուծելիս կիրառելի են գործող ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի Հ-րդ մասի Էին կերի կարգավորումները:
ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-5:
6
(-) Գեահատելով վարույթի փարական) հանգամանքներն իրենց
համակցության մեջ, (Առաջին ատյան դատարանը գտնում է, որ
դատապարտյալի անձնական գործում առկա փաստրեւկան տվյալները հիմքեր են տալիս վերջինիս վարքագիծը դրաւկան գնահատելու համար (..) |ն) (..) Սամսոն Առաքելյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը պետք է գնահատել ցածր:
Այսպիսով, վերը շարադրվածի հիման վրա (Առաջին ատյանի) դատարանը հանգում է հետնության, Օ որ դատապարտյալ Սամսոն Առաքելյանի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու: (.)»7:
1. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «(..) Առաջին ատյանի դատարանի որոշմուն (..) հիմնավորումները դիվսարկելով (վերաբերելի իրավական նորմերի ն եզրահանգումների լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ հիմնավորումներն ամբողջությամբ բխում են դրանցից, որպիսի պայմաններում այդ հիմնավորումներն ընդունելի են Վերաքննիչ դատարանի համալ: (-)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք ստորադաս դատարանների հետնությունն առ այն, որ դատապարտյալ Ս.Առաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող` պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման ՀՀ գործող քրեական օրենսգրքով սահմանված կանոնով:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` «մ. Արարքի հանցավորությունը, պավժելիությունը ե քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 87-95:
3Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 86-101:
7
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում: գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը` անկախ հետնանքներն առաջանալու պահից: (..)»:
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսվեւծ արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:
ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկետ ազավաում կարող Լ կիրառվել միայն, եթե դատապարտյալը փասվացի կրել է`
(-)
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսր. (-)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազապյվել, եթե կրել է`
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պարժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (-)»:
13. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների հետադարձ ազդեցության հնարավորության հիմնախնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վանիկ Առուսրամյանի գործով որոշման շրջանակներում՝ արձանագրելով, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման
հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման առավել բարենպաստ կանոն է սահմանվել, սակայն ՀՀ գործող քրեական
8
օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրան չի կարող հետադարձ ուժ տրվել, քանի որ օրենքով նման հնարավորություն չի նախատեսվել:
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- ծանր հանցագործության համար մեղավոր ճանաչված Ս.Առաքելյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով, որին հաշվակցվել է կալանքի տակ գտնվելու 4 (չորս) ամիս 6 (վեց) օրն ու նրան թողնվել է կրելու ազատազրկում՝ 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով",
- ազատազրկման կատարումն ապահովելու համար ՍՆԱռաքելյանը
քրեակատարողական հիմնարկ է ընդունվել 2022 թվականի հուլիսի 26-ին",
- 2023 թվականի հուլիսի 24-ին, ՀԸ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարի "պետը, դատապարտյալ
Ս.Առաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր է ներկայացրել Առաջին ատյանի դատարան",
- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Ս.Առաքելյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատել է՝ իր դիրքորոշումը, ի թիվս այլնի, հիմնավորելով նրանով, որ «պատիժը մեղմացնող օրենքը» իր մեջ ներառում է նան պատժի կատարման բարենպաստ պայմանների սահմանումը, այդ թվում՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող դրույթը: Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի կիրառումը չի բխելու ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի պահանջից: Ամփոփելով, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ դատապարտյալ Ս.Առաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ենթակա է լուծման ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի կանոններով:,
" Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուսրամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը:
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
9
- Վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, ըստ էության համաձայնել է Առաջին ատյանի դատարանի
պատճառաբանություններին::
Ծ. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով Վանիկ Առուարամյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոք բերած անձի այն եզրահանգմանը, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման պայման հանդիսացող` պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի կանոնակարգման տեսանկյունից, թեն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետի կանոնը, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ կետի կարգավորման համեմատ համարվում է դատապարտյալ Ս.Առաքելյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, սակայն այն հետադարձության ուժով կիրառելու հատուկ կարգավորում օրենքով նախատեսված չէ, ուստի, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնի ուժով, քրեական նոր օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ ստորադաս
դատարանների այն հետնությունը, որ մինչն ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած Ս.Առաքելյանի նկատմամբ պետք է կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով սահմանված կանոնը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այն հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունն օրենքով նախատեսված չէ:
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ նախկին քրեական
օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված նվազագույն ժամկետը դատապարտյալ Ս.Առաքելյանի կողմից փաստացի կրած լինելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ս.Առաքելյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, վերջինս կալանքի տակ է գտնվել 4 (չորս) ամիս 6 (վեց) օր ժամկետով, այնուհետն՝ դատավճիռն ի կատար ածելու համար, 2022 թվականի հուլիսի 26-ին, Ս.Առաքելյանն 5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
10
ընդունվել է քրեակատարողական հիմնարկ ն 2023 թվականի օգոստոսի 18-ին պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Ս.Առաքելյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա դրությամբ նշանակված պատժից փաստացի կրել է 1 (մեկ) տարի 4 (չորս) ամիս 28 (քսանութ) օրը, որից 4 (չորս) ամիս 6 (վեց) օրը կրել է նախաքննության ընթացքում արգելանքի տակ գտնվելու տեսքով, իսկ 1 (մեկ) տարի 22 (քսաներկու) օրը՝ օրինական ուժ ստացած դատական ակտի կատարման փուլում":
Ընդհանրացնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված Ս.Առաքելյանը պայմանական վաղաժամկետ ազատվելու օրվա՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ փաստացի չի կրել իր նկատմամբ սահմանված՝ 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկման կեսը:
Նշված եզրահանգման հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 5.-րդ կետում նշված ն այդ կապակցությամբ վճռաբեկ բողոք պատասխանում բերված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է:
15.. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն փաստարկին, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը նվազեցնող օրենքը համարվում է պատիժը մեղմացնող՝ հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ պատժից ազատելու հիմքերի ն պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծող նոր օրենքը համարվում է անձի վիճակն այլ կերպ բարելավող: Բացի այդ, հարկ է նկատել, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցում դատարանին տրված է չափելի հայեցողություն, այսինքն, պատժի պարտադիր կրման նվազագույն առավել նպաստավոր ժամկետի սահմանում`՝։ Օ։ՕՁ`պատժից անվերապահ ազատում նախատեսող նորմ չէ:
5 Տե՛ս, տաոոտ ուռում» Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԷԴ/0063/13/12 որոշման 16-րդ կետը:
ո Տես, տաքոչ ոանոմչ, Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:
1
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի կիրառումը չի բխում ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի պահանջից՝ հարկ է նշել, որ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը ՀՀ Սահմանադրությամբ թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը» տվյալ դեպքում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85րդ հոդվածի հետադարձ ազդեցության հնարավորությունը նախատեսող օրենք առկա չէ:
16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ կիրառել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման ն չեն կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի դատական ակտերը բեկանելու ու դատապարտյալ Ս.Առաքելյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժելու համար:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ 36Էրդ, 363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ռ Տե՛ս, ուռնջ ոամոոմչ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը:
12
ՈՐՈՇԵՑ
1 Դատապարտյալ Սամսոն Արծրունի Առաքելյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 15-ի որոշումները բեկանել ն ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդագիրը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0024/12/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
